Հախունց Տիգրանի Բլոգը

Մտորումներ տղամարդկության և արժեհամակարգի մասին

Advertisements


Մի պահ  նայեք այս նկարին!Հավանաբար բոլորդ ճանաչեցիք ձախ կողմում գնտվող երիտասարդին,սակայն քչերը կճանաչեն աջ կողմից մեզ նայող այդ վսեմ,բարի,ազնվաբարո դեմքով հայորդուն: Նա Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Թաթուլ Կրպեյանն է,ով  90ականների սկզբին շատերի նման մեկնեց Արցախ` պաշտպանելու համար հայրենի լեռների անդորրը…
Սակայն մեր օրերում ով է խոսում ԻՍԿԱԿԱՆ  հերոսների մասին?Պոպսագլամուրային ճահճացած միգամածում չեն հիշի հայրենի նահատակներին,սակայն բոլորը չգիտես ինչու խոսում են գողական սերիալների “հերոսների” մասին: Ցավալի է ,սակայն,որ ունենալով հերոսներ մի հսկայական զորաբանակ,ամբողջ օրը տեսնում ենք հեռուստաէկրանների վրա և համացանցում վխտացող պսևդոհերոսների,որոնք սփռում են համատարած տգիտություն ու անմտություն: Միթե չի կարելի սերիալ նկարահանել ազատամարտիկների մասին?Ցույց տալ նրանց ծանր կյանքի մանրամասները,նրանց հաղթանակը գյավուրների բազմաշատ բազմության հանդեպ?
-Իհարկե ՈՉ:
Քանի,որ այդպիսի կինոնկարները ռեյտինգ չեն ապահովի:ՌԵՅՏԻՆԳ: Ախ այդ ռեյտինգի ստրուկները,խղճալ կարելի է դրանց: Մարդիկ,որոնք մի կաթիլ փառքի ու ռեյտինգի մի գարշահոտ չափաբաժնի համար սեփական մորը սեռական շահագործման կհանձնեն`առանձ խղճի խայթ զգալու:
Սակայն,կարդացողը կարող է առարկել` ասելով, օրինակ. “Մեր եթերում կա մի սերիալ,որ միանգամայն տարբերվում է մյուսներից, և պատմում է հայկական բանակի մասին: Բոլորի կողմից սիրելի  Զինվորներ հեռուստասերիալը:” Միթե մարդ այդքան միամիտ կարող է լինել?Ինչպես կարող է այդ անբանների,անմիտների ու հիմարների բազմությունը ՀԱՅ զինվոր կոչվել? Հայ զինվորը պետք է առաջին հերթին լինի ՀԱՅ`բազմադարյա պատմամշակութային արժեքների կրողը,ցեղակրոնության ջահակիրը, իր մոր,քրոջ և կնոջ վստահության ապավենը: Միթե  կարող են Համբարձումի,Մելոյի կամ Սամոյի նման կերպարանքները պաշտպանել հայրենիքի սահմանները?(Մտածեք ինքներդ)
Ցավալի է նաև մեկ այլ հանգամանք: Փոխվել է հայ տղամարդու կերպարը: Շատ եմ հանդիպում հատկապես ամռանը,երբ քայլում եմ սիրելի քաղաքիս փողոցներով և տեսնում եմ ամեն տեսակ զզվելի և զազրելի այսպես կոչված “մետրոսեքսուալներ“`երկար մազերով,կիպ ջինսե տաբատներով և դեմքի կեսը ծածկող ակնոցներով,որի հետևանքուվ մարդկային դեմքը մի տեսակ սին,կապկային տեսք է ստանում: Տխուր է տեսնել,թե ինչպես են սրանց նման գարշանքները քայլում փողոցներով և իրենց պարտքը համարում արտահայտություններ թողել քայլող-գնացող աղջիկների հասցեին: Այս կարգի մարդկային արտաթորանքերը հատկապես շատ են Հյուսիսային պողոտայում,որն իրենից ներկայացնում է պոդիում`մի հրապուրիչ գոմաղբ,որի մեջ գոմազբային բզեզների նման թրև  են  գալիս մետրոսեքսուալներն և գլամուր հավիկները…
Գրառումն ավարտում եմ Թաթուլ Կրպեյանի հիանալի բանաստեղծությամբ.

Ազգիս գահին բազմեցին…
Կարծեցեալ սրբերը այդ,
Արեան անմեղ լճակի մէջ
Ուրախ խնջոյք սարքեցին:

Իսկ ուր էին ազգերը մեծամեծ,
Մի՞թէ համր էին ու անկար,
Մեռնում էր մի ազգ բանաստեղծ,
 Եւ արդեօ՞ք փրկութեան ելք չկար:

http://www.youtube.com/watch?feature=player_detailpage&v=q5pVBdRa0kY

Կարդացեք նաև`

Մտորումներ Երրորդ Համաշխարհայինի մասին…

Մտորումներ հանրախանութների մասին

Հ.Գ. Գրառումը նվիրվում է Հայոց Բանակի 20 ամյակին:

Advertisements