Home > Մտորումներ > Մտորումներ ֆեմինիզմի մասին…

Մտորումներ ֆեմինիզմի մասին…

January 28, 2012 Leave a comment Go to comments


Նախ նշեմ որոշակի տեղեկություններ ֆեմինիզմի առաջացման պատմությունից:
Ֆեմինիզմը մոտ երկու հարյուր տարվա պատմություն ունի: Այն աճեց Սեն-Սիմոնի, Ֆուրյեի, Ուենի և այլ սոցիալական ուտոպիստների մտքերի հիման վրա: Սակայն ֆեմինիզմի նախահայրն է համարվում քաջ հայտնի և սիրված Ֆրիդրիխ Էնգելսը:  “Հայրիշխանությունը միշտ չի եղել,եղել է ժամանակ,երբ կանայք էին իշխանության մոտ,իսկ տղամարդիկ լոկ նրանց ծառաներն էին”,- ահա թե ինչ էր ասում Էնգելը, այս տողերն էլ դարձան ֆենինիստուհիների նշանաբանը և հիմնական գերնպատակը: Այսպիսով, ֆեմինիզմը մարքսիզմի և կոմունիզմի տարատեսակներից մեկն է՝ ևս մեկ տոտալիտար համակարգ: Իր գոյության հենց սկզբից ֆեմինիզմի նպատակը երբեք չի եղել հավասարության հաստատումը, այլ “պատմական արդարության” վերականգնումն է, այսինքն իշխանության վերադարձը կանանց:
Երկրորդ Համաշխարհային պատերազմը և դրան հետևած իրադարձությունները ֆեմինիզմը ետին պլան գցեցին,սակայն ֆեմինիստուհիները չանհետացան,ուղղակի նրանք աննկատ դարձան: Պատերազմի շոկը,տղամարդկանց դեֆիցիտը ակտուալ տարձրեցին սովորական,ավադնական հարաբերությունները: Շատ կանայք սկսեցին փորարինել տղամարդկանց գործարաններում և ֆաբրիկաներում:
Ֆեմինիզմը երկրորդ ալիքի սկզբնավորողն էր Բեթթի Ֆրիդան իր “Կանացի միստիկա”(1963) գրքով, որի հիմնական մտքերը, սակայն, վերցված էր երիտասարդական-սեքսուալ հեղափոխության ակտիվիստներից: Հեցն այդ ժամանակ էլ երևան է գալիս Միշել Ֆուկոն իր հեղափոխական մտքով, որ իրականում “սեռ չկա”: Իսկապես, սեռ չկա, սեռը լոկ հայրիշխանության բազմադարյա ագիտացիոն սխալն է: Հիմնվելով Մարգարեթ Միդի և անհրաժշետ քայլերի ձեռնարկման դեպքում հնարավոր կլինի վերացնել սեռական տարբերություններով պայմանավորված այդ զզվելի սահմանը, որը, ֆեմինիստուհիների համոզմամբ, կանանց երկրորդական սեռ է համարում: Մարգարեթ Միդի հետազոտությունների արդյունքները հերքվել էին, սակայն այդ հանգամանքը դույզն ինչ չընկճեց ֆեմինիստուհիներին և յոթանասունական թվականներին ֆեմինիզմն արդեն ամբողջապես ձևավորել էր իր իդեոլոգիական-գաղափարախոսական բազան, որի առանցքը կազմում էին հետևյալ երեք կարևորագույն պոստուլատները.
1.Հայրիշխանությունը կանանց շահագործում է,շահագործման այնպիսի տեսակ,ինչպիսին է ստրուկների շահագործումը ստրկատիրական հասարակարգում,իսկ կինը այդ դարավոր շահագործման անմեղ զոհ է:
2.Հայրիշխանությունը միշտ չի եղել,մինչ այդ եղել է մայրիշխանության լուսավոր դարաշրջանը,կան դրա մասին վկայող մի շարք “ապացույցներ”,մեր օրերում անհրաժեշտ է լոկ պայմաններ ստեղծել և մայրիշխանությունը կրկին կառաջանա:
3.Սեռը,այսինքն գենդերը`ոչ թե կենսաբանական,այլ սոցիալական ֆենոմեն է,Հայրիշխանության կողմից հնարված,կանանց ճնշելու և կառավարելու համար: Հետևաբար պետք է լիկվիդացնել “սեռ” հասկացությունը և դրան հարող մի շարք այլ թյուրիմացություններ:

Ֆեմինզմի հետագա պատմությանը կարող եք ծանոթանալ այստեղ:
Հարկ եմ համարում հիշատակել ֆեմինիզմի երեսունամյա հաղթական երթի հետևանքները Եվրոպայում և ԱՄՆում:
Առաջին հերթին ,կտրուկ իջավ ծնելիությունը,Եվրոպական երկրներում այն դարձավ կրկնակի քիչ ազգի պահպանման համար անհրաժեշտ արժեքից,դրան զուգընթաց աճեց Եվրոպա ներգաղթողների քանակը: Նշանակալիորեն աճեց ապահարզանների թիվը,և կրկին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո`խաղաղ ժամանակաշրջանում,տարածված դարձավ անհայրությունը(безотцовщина): Կինը դարձավ անհամեմատ ազատ քան երբևէ,սակայն նրա անվտանգությունը նշանակալիորեն պակասեց:  Կանայք ստացան նոր իրավունքներ,առանց կորցնելու իրենց նախկին արտոնությունները և միանգամից ազատվեցին բոլոր պատրականություններից: Տղամարդը կորցրեց իր նախկին իրավունքների զգալի մասը,չազատվեց իր պարտականություններից և ոչ մեկից,այլ հին պարտականություններին ավելացան նաև նորերը:
Այսպիսով,եթե այժմ արևմտյան հասարակությունում կինը այդ հասարակությանը ոչինչ պարտական չէ,ապա տղամարդը,ինչպես հարյուր կամ երկու հարյուր տարի առաջ,պետք  է ՊԱՐՏԱԴԻՐ զինվորական ծարայություն անցնի: Ժամանակակից կինը ոչինչ պարտական չէ տղամարդուն,տղամարդը սակայն,որպես կանոն,պարտավոր է ամուսնալուծության դեպքում ոչ միայն վերադարձնել նախկին կնոջը ունեցվածքի առյուծի բաժինը,այլև հոգալ նրա կարիքները,անգամ եթե ամուսնալուծությունը տեղի է ունեցել կնոջ մեղքով:
Իհարկե,վերոհիշյալ երևույթների տեղի չունեն Հայաստանում և դա շատ լավ է: Սակայն,անհրաժեշտ է արձանագրել,որ Հայաստանում նույնպես առկա են խնդիրներ կին-տղամարդ հարաբերությունների համատեքստում:Պատահում են տնային բռնության դեպքեր: Հայաստանում առկա գենդերային խնդիրների մասին կարող եք կարդալ Կառայի բլոգում:
Ֆեմինիզն,ըստ իս, մեր նման հարուստ պատմություն ու ավանդույթներ ունեցող պետության ժամանակակից հասարակության համար փրկություն չէ: Պետության հարակայության գրավականը այդ պետության կազմարար բջիջն է`ընտանիքը: Իսկ ընտանիքի հարակայության երաշխիքը ընտանեկան հարմոնիան(համակեցություն) է: Կհասնեն այդ հարմոնիային հավասարության թե անհավասարության միջոցով արդեն կախված է կոնկրետ զույգից,ուստի չարժե ընդհանրացնել այդ հասկացությունները ամբողջ հասարակության վրա: Կան տղամարդիկ,որոնք սիրում են լինել առաջնորդ,և ցանկանում են տեսնել կնոջը իրենց կողին: Լինում է նաև հակառակը,երբ տղամարդը ցանկանում է լինել ուժեղ կնոջ հետևում:Ուստի այս հարցը պետք է թողնել սուբյեկտիվ սեկտորում,այլ ոչ ոբյեկտիվ…

Կարդացեք նաև`

Մտորումներ տղամարդկության և արժեհամակարգի մասին

Մտորումներ Երրորդ Համաշխարհայինի մասին…

Մտորումներ հանրախանութների մասին

Մտորումներ գրքերի մասին…

  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: