Home > Աշխարհն իմ տակառի անցքի միջից > Իրական պատմություններ մարդկային բարության մասին

Իրական պատմություններ մարդկային բարության մասին

February 14, 2012 Leave a comment Go to comments


* * *

Ընկերուհուս հետ առևտրի կենտրոնում էին : Փափուկ խաղալիք շահեցի տիրում: Մենք քայլում էինք ու հանկարծ տեսանք մտավոր խնդիրներ ունեցող տղայի հոր հետ քայլելիս և նվիրեցին իրեն խաղալիքը:
Տղան ասաց “Շնորհակալություն“: Հոր աչքերը արցունքներով լցվեցին: Պարզվում է,տղան արդեն մի քանի ամիս չէր խոսում:

* * *
Չորս ամիս առաջ ինձ մոտ վաղաժամ ճաղատացում ախտորոշեցին: Մեկ ամիս անց ես կորցրեցի բոլոր մազերս: Վախենում էի դպրոց գնալ,մտածում էի,բոլորն ինձ կծաղրեն: Մյուս առավոտ ես թակոցներ լսեցի դռան վրա: Բացեցի դուռը և տեսա իմ 10 ամենամոտ ընկերներին`ամբողջովին ճաղատ: Նրանցից երկուսը աղջիկներ էին:
* * *

Առավոտը տուն եմ գնում: Մուտքի մոտ տեսա հետևյալ հայտարարությունը.”Հարգելի հարևաններ,այսօր մոտավորապես 9.20 սահմաններում 120 ռուբլի եմ կորցրել: Եթե ինչ որ մեկը գտել է գումարը,խնդրում եմ բերել 76.բն Անտոնինա Պետրովային.Թոշակը 1640ռուբլի”. Գրպանիցս հանում եմ 120 ռուբլի,բարձրանում եմ,դռան զանգն եմ տալիս: Բացում է մի բարեհամբույր դեմքով տատիկ`թիկնոցը հագին: Նրան եմ հանձնում գումարը,միանգամից գրկում է ինձ և սկսում արտասվել: Ուրախության արցունքներ: Տատիկը պատմեց .”Գնացի ալյուր առնելու,ետ գալիս բանալին գրանից հանելիս ,թերևս, վայր եմ գցել գումարը:”ԲԱՅՑ, նա կտրականապես մերժեց ընդունել գումարը: Պարզվում է,մի քանի ժամվա ընթացքում ես արդեն վեցերորդն (!!!) էի,ով “գտել” էր տատիկի գումարը:

* * *
Աշխատում եմ արագ սպասարկման սրճարանում: Այս առավոտ մի տղամարդ մոտեցավ կասսային և ասաց .”Իմ ետևում աղջիկ է կանգնած,ես չգիտեմ նրան: Սակայն ես կցանկանայի նրա տեղը ստանալ հաշիվը: Նրան “Բարի օր” մաղթեք”: Այդ աղջիկը սկզբից շատ զարմացավ,իսկ այնուհետև նույնն արեց նրանից անմիջապես հետո կանգնած անծանոթի համար: Եվ այսպես 5 անգամ անընդմեջ:

* * *
Իմ 17րդ տարելիցի նախօրյակին քույրս ուրախ-ուրախ թռչկոտում էր ամբողջ օրը և ցանկանում էր ինձ նվեր մատուցել : Առավոտյան ինչպես միշտ ես մոտեցա , արթնացրեցի նրան և ասացի. “Կարող ես ինձ հանձնել քո նվերը”:Դեռ փորքիկ աչուկները չբացած նա նետվեց գրկելու ինձ: Հետո նա բարձի տակից հանեց ծրարը,որի վրա գրված էր .”Սիրելի եղբորը Ծննդյան Օրվա կապակցությամբ”: Բացելով այն ես հայտնաբերեցի 10 դոլլարանոց թղթադրամ,երկու 10 գրիվենի թղթադրամ,մեկ 3 գրիվենի և երկու 1 գրիվենի թղթադրամ`փոքրիկ քրոջս ԱՄԲՈՂՋ հարստությունը: Ես ամուր նրան գրկեցի և երկար ժամանակ պահեցի իմ գրկում,որպեսզի նա չտեսնի իմ արցունքները:

* * *

Եկեք միմյանց փոքր բարություններ անենք: Դրանից ոչ միայն մեր հոգիները,այլև ամբողջ աշխարհը կդառնա ավելի բարի և լուսե:

Կարդացեք նաև`

Մտորումներ տղամարդկության և արժեհամակարգի մասին

Մտորումներ Երրորդ Համաշխարհայինի մասին…

Աֆորիզմներ ըստ Դալայ-Լամայի

Լիակատար հանգստության բանաձևը

  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: