Home > Մտորումներ > Մտորումներ գրքերի մասին…

Մտորումներ գրքերի մասին…

February 15, 2012 Leave a comment Go to comments

kardal
Հետևելով Հեթանոս Գևորգի օրինակին,ցանկանում եմ  գրքերի մասին գրել:
Թվային թե տպագիր? .Այս է խնդիրը
Ես նախընտրում եմ տպագիր գիրքը:Քանի որ հաճելի է տեսնել,բռնել,զգալ գքրի շունչը: Երբ բացում ես գիրքը անասելի երջանկությամբ է լցվում հոգիդ,թերթում ես էջերը: Ամեն թերթելուն ,կարցես,անտեսանելի զգացմունքերը պարուրում են հոգիդ ու տանում հեռուներ`գրքերի անմեկին ,անեզր,զարմանահրաշ աշխարհը: Թվային գրքերի կարդում եմ,եթե Հայաստանում եչմ գտնում դրանց տպագիր տարբերակը: Թվային գիրք կարդալիս,սակայն,շուտ եմ հոգնում:Ընդհանրապես ճաշակի հարց է: Տպագիր թե թվային իրականում տարբերություն չկա,կարևորը գիրք կարդալու հանգամանքն է:
Հրաշալի է,երբ լայնէկրան հեղուկբյուրեղյա հեռուստացույցի փոխարեն դու ունես հարուստ գրադարան,որն օգնում է իմաստով լցնել հեռուստացույցի առաջացրած ունայնության վիհը: Ես նաև ունեմ մեկ սկզբունք,որին երբեք չեմ դավաճանում,այն հնչում է այսպես.

“Մի տուր գիրքդ ուրիշին”

Երբեք իմ գրքերը ոչ-ոքի չեմ տալիս,քանի որ գիրքն այնպիսի բան է,որ ամեն մեկը պետք է իրենն ունենա: Շատ հաճախ մարդիկ վերցնում են գրքերը և մոռանում են վերադարձնել: Արդյունքում դու կարող ես ուենալ մի որևէ հավաքածու բացակայող մի քանի գրքով: Սիրում եմ գիրք նվիրել և սիրում եմ,երբ գիրք եմ նվեր ստանում:
Երևանի գրախանութներում լուսնի ափսեն է գլորվում…
Խորհրդային ժամանակներից հետո խիստ քչացել են գրախանութները: Նշեմ իմ իմացած գրախանութներն ու այն վայրերը,որտեղ կարելի է գիրք գնել
1.Նոյան Տապան
2.Բուկինիստ(Մաշտոցի պողոտայի վրա)
3.Дом Русской Книги(նորաբաց խանութ ռուսերեն գրքերով)
4.Վերնիշաժ
5.Երիտասարդական մետրոյի անցում

Մեկ ու մեկ միլիոնանոց քաղաքում այս քանակը ,հավատացնում եմ ձեզ,չափազանց քիչ է: Երբ անցյալ ամառ գտնվում էի Դոնի Ռոստով քաղաքում,զարմանում էի: Հսկայական Ռուսաստանի պրովինցիաներից մեկի կենտրոնում ամեն քայլափոխին մեկ գրախանութ կար: Անդամ մի քանի հատ չորսհարկանի գրախանութներ տեսա…
Երիտասարդությունը չի կարդում
Կարելի է հստակորեն պնդել,որ սովետական ժամանակ ավելի շատ էին կարդում,դրա մասին են նաև վկայում ստատիստիկ տվյալները: Սակայն հիմա էլ կան ատ կարդացողներ,գիրքը դարձել է հասանելի և նույնիսկ անվճար: Եթե կարողանում եք օգտվել որոնողական համակարգերից ,ապա բավականին դյուրին է ցանկացած գիրք գտնել:
Վերջում,ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Շանթ հեռուստատեսության նկարահանած հաղորդումը այս թեմայի վերաբերյալ:

Հ.Գ Միտք առաջացավ գրել իմ սիրելի գրքերի մասին: Այս մասին հետագայում:

Կարդացեք նաև`

Մտորումներ համասեռամոլների մասին

Մտորումներ տղամարդկության և արժեհամակարգի մասին

Մտորումներ Երրորդ Համաշխարհայինի մասին…

Մտորումներ հանրախանութների մասին

Մտորումներ ֆեմինիզմի մասին…

  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: