Home > Հայտնի Ձեռքեր > Ժիրինովսկու մատնեմատը

Ժիրինովսկու մատնեմատը

Երկար մատնեմատ(Ջոնի Ֆինչեմ-”Պալմիստրիայի աննկարագրելի ուժը“) խոսում է ինքնաարտահայտման անհրաժեշտություն ունեցող,շփվող և դրամատիկ մարդու մասին: Այսպիսի մարդկանց բնորոշ է թեթևամտությունը: Նրանք իրենց լուրջ չեն ընդունում: Նրանց անհրաժեշտ է ինքնաարտահայտում,շրջապատի ուշադրությունը,արտաքին խթաններ և վառ մթնոլորտ:
Երկար մատնեմատ շատ հաճախ հանդիպում է մարդկանց մոտ,ովքեր զբաղեցնում են առաջատար դիրք ռիսկային,դժվար,”տղայական” մասնագիտություններում`հայտնի քաղաքական գործիչներ,ֆուտբոլիստներ,զինվորական հրամանատարներ,խոշոր ձեռնարկատերեր:
Երկար մատնեմատ ունեցող մարդիկ հակված են հույս դնել հաջողության վրա և վստահաբար ռիսկի են դիմում: Ուշադրության կենտրոնում միշտ գտնվող մարդիկ`շոումեններ,մարզիկներ,վաճառողներ,նկարիչներ,կարճ ասած,հանելուկային և անհասկանալի մարդիկ համարյա միշտ ունեն երկար մատնեմատ: Նրանց կյանքը ավելի շատ կարելի է հանրային համարել,քան մասնավոր: Իրենց հաջողության համար այս մարդիկ պարտական են ռիսկային ձեռնարկներին և սեփական շահերի անտեսմանը:
Շատ երկար մատնեմատ ունեցողները հասարակական ճանաչման կարիք ունեն,նրանք վարպետորեն թաքցնում են իրենց զգացմուքները,արտաքին տեսքը երբեք նման չէ ներսում ապրող մարդուն: Նրանք ի ծնե խարիզմատիկ բնույթ ունեն,սիրում են վառ աչքի զարնող հագուստ,սակայն հաճախ մակերեսային և դատարկ են : Այսպիսի մարդիկ հասակ են առնում մեծ ընտանիքներում,որտեղ նրանք ստիպված են լինում խաղալ ուրիշի դեր,որպեսզի գրավեն ծնողների ուշադրությունը:

Իսկ այժմ դիտարկենք Ժիրինովսկու մատնեմատը: Նշեմ,որ նրա կենսագրությունից հայտնի է,որ նա դաստիարակվել է մոր կողմից,ով մնացել էր միայնակ 6 երեխաների հետ հոր մահից հետո:
Ժիրինովսկու հայնտի արտահայտությունները.

*** Կինը պետք է տանը նստի,լացի,կարուձև անի և ճաշ պատրաստի:
*** Եթե գերմանացի զինվորներին տային այնքան օղի,որքան մեր զինվորներին,պարզ չէ ով կհաղթեր:
*** Թող խմի և ծխի ազգը: Խմիչքն ու ծխախոտը միակ փրկությունն է ինքնասպանությունից: Հենց թարգեն խմել/ծխելը բոլորը միանգամից կկախվեն
*** Մի ստիպեք երեխաներին անգլերեն սովորել: Թող ավելի լավ է Կալաշնիկովի հրաձիգն ուսումնասիրեն: Եվ այդժամ ամբողջ աշխարհը ռուսերեն կխոսի:
*** Ինձ բոլորը նվերներ են մատուցում: Վերջերս ձի են նվիրե: Վատիկը բայց,բայց երևի շուտով կսատկի:
*** Իմ մայրը ռուս է,իսկ հայրս իրավաբան:

Վերջում ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Ժիրինովսկու հայտնի հեռուստադեբատը,որտեղ վերջինս նվաստացրեց ռուսական շոու-բիզնեսի պրիմադոննա Ալլա Պուգաչովային.

Օսամա բեն Լադենի ձեռքերը

Արքայական ձեռքեր.Արքայազն Վիլյամ և Քեյթ Միդլթոն

Ընդհատված թռիչք…Էմի Ուայնհաուսի ձեռքերը

Գլամուր վամպիր կամ Ռոբերտ Փեթինսոնի ձեռքերը

Հետաքրքիր մասնագիտության տեր ձեռքեր

Սերիական մարդասպանի ձեռքեր

ԱՄՆ 10 նախագահների ձեռքերը

Քադդաֆիի ձեռքերը

Հանճարեղ ձեռքեր.Ալբերտ Էյնշտեյն

Սրբազան առաջնորդի հասարակ ձեռքերը

  1. March 7, 2012 at 6:16 pm

    Ձեր զարհուրելի գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: