Home > Խիրոմանտի Օրագիր > Մանկության նոթատետրը թերթելիս…

Մանկության նոթատետրը թերթելիս…

Հունիսի 1-ը երեխաների օրն է: Սիրում եմ նայել երեխաներին,դիտել ,հետևել ,ուսումնասիրել: Մեկ-մեկ պատահում է գնում եմ մեր տանը հարակից այգին նստում եմ իմ սիրած նստարանին,որից հրաշալի տեսարան է բացվում դեպի երեխաների խաղահրապարակը: Սովորաբար փոքրիկ տղաները վազվզում են, հրմշտում են իրար,մինչդեռ աղջիկները միմյանց ականջի փսփսում և ծիծաղում են տղաների վրա: Հատկապես ուշագրավ է այն հանգամանքը,երբ տղան հրմշտում է,կամ փորձում է նեղացնել աղջկան,դրանով իսկ ցուցադրելով իր ոչ այնքան անտարբեր վերաբերմունքը այդ աղջկա հանդեպ:
Երբեմն դիտելով այս երեխաներին,փակում եմ մի պահ աչքերս և մտքով թերթում եմ մանկությանս նոթատետրը,որի ամեն մի էջում մի հուշ,հիշողություն կամ դեպք է գրանցված…
Ակտիվ,աշխույժ երեխա չեմ եղել այլ, հանգիստ,լսող և ուրբաթախոս:
Հիշում եմ մեր տան բակի թթենին,որ պապիկս էր տնկել մեկ տասնամյակ առաջ: Գեղեցիկ,սաղարթախիտ թթենին,որ ամռան կիզիչ ճառագայթներից էր պաշտպանում ցերեկվա ժամերին: Իսկ երեկոյան,երբ ամբողջ շենքի բնակչությունը սփռոցը բռնած շուրջպար էր կազմում թթենու շուրջ հայտնվում էի ես`ճարպիկ ծառ մագլցողս, իմ սիրելի զենքը`փայտե մահակը ձեռքիս : Բարձրանում էի ծառի վրա և վտիտ մարմնովս թափահարում էի թթենին,թութը թափվում էր սփռոցի վրա,երբեմն նաև թութն ընկնում էր սփռոցի ներքևում շուրքերը լիզող մեր հարևան տիկին Անուշի կատվի գլխին,որն իսկույնևեթ կայծակնային արագությամբ հափշտակում էր երկնային պարգևը: Եթե երբևէ թութ թափ տված կաք,ապա գիտեք,որ միշտ ամենաքաղցր կտորները լինում են ամենադժվարամատչելի տեղերում(երևի բնությունը մարտահրավեր է նետում դրանով),այդժամ ինձ օգնում էր վերոհիշյալ մահակը,որ հայրս էր պատրաստել ինձ համար: Երբ սփռոցը լցվում էր թթով,հարևանները իրենց փոքր երեխաներին ուղարկում էին տուն`ափսե,աման,տարա,կուլա բերելու,որպեսզի թութը լցնեն մեջը և տուն տանեն… Գետնին թափված թութը իր 5 թոռների անմիջական օգնությամբ հավաքում էր մեր կողքի բակի սամոգոնշիկ Ժորա պապին`թթի օղի պատրաստելու համար: Ձմռան ցուրտ օրերին պատահում էր,երբ պապիս գալիս էր տուն,գրպանից հանում “ստոլիկ” շիշը և ինձ տալով ասում
-Հլա մի հոտ քաշի էէէէէ,նաթուգրադա(պապիկիս սիրած բառը ,որ հրաշք է նշանակում),Ժորայի քաշածնա,մի “սապոգը” ինձ տուր:
Այպես կոչված “սապոգը” իրենից ներկայացնում էր 50 միլիգրամանոց օղու բաժակ`ռուսական սրածայր երկարաճիտ կոշիկի տեսքով,որ պապին իր հետ բանակից էր բերել: Բերում էի “սապոգը”,պապին բաժակը լցնում էր,վեր բարձրացնում այն և ասում
-Փառք շատ Տէր Աստված…Տիգրան,քիթդ մոտիկ բեր:
Օղու բաժակը հպում էր քթիս ու միանգամից դատարկում այն: Չէի սիրում օղու հոտը փոքր ժամանակ,երևի դրա համար էլ մինչև հիմա համը  չգիտեմ նորմալ: Երբ տեղափոխվեցինք այդ տնից,հարակից կահույքի սրահը գնեց տարածքը,թթի ծառը հատվեց և տեղը կահույքի պահեստ կառուցեցին:
Մեր տանից մի կանգառ վերև էր գտնվում իմ առաջին դպրոցը,որի դիմաց տեղակայված էր մեր թաղի “համակարգչային սրահը”,այլ կերպ ասաց կոմպյուտեր(ա)նոցը,որի հիմնադիր ղեկավարն էր Էդիկ պապին,իսկ այդ հաստատությունը իր պատվին կոչում էր Էդիկնոց,կամ ինչպես ասում էր մեր բակի “մալական” Սաշան` Էձիկնոց: Առաջին անգամ մուտք գործեցի այդ հաստատություն  6 տարեկան հասակում,դրված էր ընդհամենը մեկ Սեգա համակարգիչ իր  մեկ արկղ բազմազան խաղերով`Բեթմեն,ՌոբոՔոփ,ԲուգերՄեն,ֆուտբոլ և այլն: Սակայն ամենասիրելի և ամենացանկալի խաղն էր անգերազանցելի Մորտալ Կոմբատ 3-ը իր տարբեր հերոսներով `Լյու Քենգ,Շաո Կան,ԳՈՌՌՈՈՈՈՈՈ(չորսձեռքանի անդուր հսկան) և իր տարատեսակ մահացու կոմբինացիաներով`ֆատալիտի,բրուտալիտի,բաբալիտի և այլն: Երրորդ դասարանում էի, երբ Էդիկ պապին 2 հատ  Sony Playstation 1 գնեց ,որից հետո սկսվեց “ֆուտբոլի սեզոնը”: Սոնիի ֆուտբոլն ավելի լան էր ,քան Սեգայինը թե գրաֆիկական,թե որոկային առումով ,դրա համար այն դարձավ համար առաջին սիրելի խաղը իմ տարիքի երեխաների մեջ: Մեկ-մեկ պատահում էր,որ բակի տղեքից մեկը գալիս էր ասում
-Տիկ,արի գնանք գրազով Սոնի խաղանք,կրվողը փողերը փակվում ա ու 5 հատ էլ ՖԻՇԿԱՅԱ տալիս:
Էդիկ պապին հատուկ մարքեթինգային քաղաքականություն ուներ մշտական հաճախորդների համար,”նիսյա” էլ էր թողնում խաղան տղեքը,կայֆալոմ չէր անում երբեք ոչ մեկին,երևի դրա համար էլ մի քանի տարի հետո սկեց ու խանութում սկսեց նպարեղեն վաճառել…5 տարի առաջ դպրոցի վերանորոգման հետևանքով դրան հարակից բոլոր խանութները ապամոնտաժվեցին,դրանց շարքում էր նաև Էդիկնոցը`մանկության տխուր օրերի մշտավառ ուրախությունը:
Ամառային արձակուրդներին ընտանիքով գնում էինք Ռուսաստան`մորեղբորս ընտանիքի հետ անցկացնելու ամառը: Ինձանից 4 տարի մեծ եղբայրս ու ես մի անգամ քայլում էինք փողոցով,երբ մեզ մոտեցավ կեղտոտ,անլվա դեմքով ու պատառոտված հագուստներով մոտ 7 տարեկան մի ռուս երեխա և ասաց.
-Парни,а закурить не найдется?
Ես մոտ 10 րոպե ապուշ կտրած նայում էի սույն դժբախտին,չէի կարողանում հավատալ,թե ինչպես կարող է դեռ 7 տարին չբոլորած տղան ծխի,մի բան որ այժմ նորմալ բան է թվում,այն ժամանակ երևակայակի ոլորտից էր ինձ համար: Մի քանի վայրկյան անց այդ երեխայի դեմքին իջավ մեծ եղբորս ապտակը, նա գետնին տապալվեց,իսկ եղբայր բարկացած ասաց.
-Как тебе не стыдно?Ты что делаешь а?Почему ты жизнь свою губишь,курить вредно.
Հետո նա բարձրացրեց անծանոթին,շորերը թափ տվեց,բռնեց ձեռքը, երեքով միասին գնացինք մոտական կաթնամթերքի խանութ: Եղբայրս մեկ լիտր կաթ գնեց,տվեց ռուսին և ասաց.
-Пей на здоровье,чтоб больше не курил. Еще раз увижу куришь или курево просишь,пасть порву,моргала выколю!
Հաջորդ օրը նույն փողոցում նույն երեխան կրկին սիգարետ էր ուզում,եղբայր ցանկացավ նրան շանսատակն անել,սակայն ես նրան չթողեցի ասելով
-Каждому свое,брат. Каждый сам выбирает свой путь.
Տաս տարեկան երեխա էի,փոքրուց սիրում էի փիլիսոփայել…

  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: