Home > Աշխարհն իմ տակառի անցքի միջից > Դաժան ճակատագրով հայտնի մարդիկ

Դաժան ճակատագրով հայտնի մարդիկ

September 17, 2014 Leave a comment Go to comments

Eminem
Երբ նա դեռ մեկ տարին չէր բոլորել հայրը լքում է ընտանիքը:

Հինգ տարեկանից ապրում է շարժական տնակում, անընդհատ տեղափոխվում է մոր հետ քաղաքից քաղաք: Փոխում է ավելի քան տաս դպրոց:

Երբ սովորում էր չորրորդ դասարանում, նրան այնպես են ծեծում, որ անհրաժեշտ է լինում տասներկու բժիշկ, որպեսզի նրան ուշքի բերեն:

Տասնչորս տարեկանում հայտնվում է հիվանդանոցում գլխի ծանր վնասվածքով: Ականջից անընդհատ արյուն է հոսում, վերակենդանացման բաժնում հինգ օր պառկած է մնում:

Տասնվեց տարեկանում դպրոցից դուրս է մնում, մայրը ստիպում է աշխատել: Երազում է ռեպ կարդալ, սակայն ոչ-ոք ուշադրություն չի դարձնում:

Երբ նա տասնինը տարեկան էր, նրա լավագույն հորեղբայրը՝լավագույն ընկերը ինքնասպան է լինում:

Քսանչորս տարեկանում թողարկում է իր առաջին ալբոմը, անհաջողություն է կրում: Փող չունի, հագուստն ընկերներն են գնում:

Քսանվեց տարեկանում տանից դուրս են հանում և նա գնում է ռեպ-օլիմպիադայի: Այնտեղ զբաղեցնում է երկրորդ մրցանակային տեղը և մնում առանց դրամական պարգևավճարի:

Քսանյոթ տարեկանում հայտնվում է կյանքի հատակում, սկսում է թմրանյութեր օգտագործել:

Նույն տարում նոր ալբոմ է թողարկում, որն աննկատ չի մնում հայտնի պրոդյուսեր Dr.Dre-ի կողմից: Ալբոմը մի շարք հայտնի մրցանակների է արժանանում: Ռեպերը դառնում է հայտնի, շատ այլ հայտնի ալբոմներ է թողարկում հետագայում և դառնում ամենավաճառվող սպիտակամորթ ռեպերը:
Այդ մարդն աշխարհին  հայտնի է որպես Էմինեմ:

1358168052_rb.2
Ծննդաբերության ժամանակ վնասվում են դեմքի նյարդային հյուսվածքները: Այդը, շրթունքներն ու լեզուն մնում են պարալիզացված:

Տասնմեկ տարեկանում ականատես է լինում ծնողների ամուսնալուծմանը:

Տասներեք տարեկանում ավելի քան տասնհինգ դպրոց է փոխել: Նրան դուրս էին հանում վատ վարքի համար:

Դպրոցում անընդհատ ծաղրում են անհասկանալի խոսելու պատճառով, ծեծում են փոքր հասակի պատճառով:

Մինչև քսանչորս տարեկան աշխատում է կենդանաբանական այգում վանդակներ մաքրող և շվեյցար

Երազում է դառնալ դերասան, սակայն արտաքինը և լեզվի արատի պատճառով դեր չէին տալիս:

Այցելում է ավելի քան 300 ստուդիա, առնվազն 4 անգամ յուրաքանչյուրը: Սակայն ապարդյուն, ոչ-ոք չէր ցանկանում գլխավոր դեր տալ նրան:

Քսանչորս տարեկանում նկարահանվում է մեծահասակների համար նախատեսված ֆիլմում ֆինանսական ծանր վիճակից դուրս գալու նպատակով:

Երեսուն տարեկանում առանց կնոջ գիտության վաճառում է նրա զարդերը…և կինը լքում է նրան մի տարեկան երեխայի հետ:

Այնուհետև վաճառում է իր շանը հիսուն դոլլարով, քանի որ ի վիճակի չի լինում ուտելիք գնել շան համար:

Այդ նույն տարում, բարում նստած, բռնցքամարտ նայելի ոգեշնչվում է: Երկու օրում գրում է ֆիլմի սցենար, այնուհետև սցենարը վաճառում է 25 հազար դոլլարով և պայմանով, որ հենց ինքն է նկարահանվելու գլխավոր դերում:

Կինոնկարն ահռելի հաջողություն է ունենում, առաջադրվում է Օսկարի տաս անվանակարգերում և բերում է դերասանին միլիոնավոր դոլլարներ

Այդ մարդու անունը Սիլվեստեր Ստալոնե է: Իսկ այդ կինոնկարը կոչվում է “Ռոկկի”:

  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: