Հախունց Տիգրանի Բլոգը

Լուրջ չեն մարդիկ տասնյոթ տարեկանում

Advertisements

Լուրջ չեն մարդիկ տասնյոթ տարեկանում

Արթյուր Ռեմբո
1854—1891
Ֆրանսերենից թարգմանեց՝ Հախունց Տիգրան

1
Լուրջ չեն մարդիկ տասնյոթ տարեկանում,
Հունիսյան հաճելի երեկո լիմոնադի ուղեկցությամբ,
Աղմկոտ սրճարաններում լույսերն են առկայծում,
Իսկ Դուք դեռ զբոսնում եք այգում:

Ծառերը ծաղկել են և հաճելի են բուրում,
Օդն այպես փափուկ է, որ կոպերդ են փակվում,
Քաղաքից թեթև քամին է ներս մտնում
Գարեջրի և գինու բուրմունքով շուրջն օծում:

2
Նայում ես վեր և ինչ ես նկատում
Ծառի ճյուղից մի կտոր է կախված
Վրան ընկնող աստղ ասեղնագործված՝
Ամբողջովին սպիտակ, փոքր և նուրբ:

Խմիչքը թմրեցնել է շարունակում
Շամպայնի հյութը կարծես ուշքի չի բերում
Զառանցում ես, շուրքերդ համբույր են զգում
Որն անմիջապես ցնդում է, անհետանում…

3
Խենթ սիրտդ Ռոբինզոնի նման հեռուներն է թափառում,
Երբ, երեկոյան համր լույսի ներքո թաքնված,
Գայղթակղիչ բույրով աղջիկ է անցնում
Հոր զարհուրելի թիկնոցի մեջ փաթաթված:

Նրա աչքերում Դուք միամիտ եք երևում,
Երիտասարդ աղջիկն իր քայլերն է արագացնում,
Հանկարծ շրջվում է, մի հայացք է նետում
Ձեր երկուսի աչքերն են հանդիպում:

4
Դուք սիրահարվել եք, ժամանակ ունեք մինչ օգոստոս
Դուք սիրահարվել եք,Ձեր սոնետները Նրան ստիպում են ծիծաղել
Բոլոր ընկերները Ձեզ լքում են, Դուք ճաշակ չունեք, ափսոս
Սակայն մի օր, պաշտելին բարեհաճում է Ձեզ պատասխանել:

Այդ երեկո Դուք գնում եք աղմկոտ սրճարան,
Պատվիրում եք գարեջուր կամ լիմոնադ,
-Լուրջ չեն մարդիկ տասնյոթ տարեկանում,
Երբ այգում ծառերն են կանաչում:

Advertisements