Home > Աֆորիզմներ > Աֆորիզմներ ըստ նեպալցիների

Աֆորիզմներ ըստ նեպալցիների

September 24, 2014 Leave a comment Go to comments
  • Խոսեք կամաց, մտածեք արագ:
    Մի դատեք մարդկանց իրենց բարեկամներով:
    Երբ Դուք ասում եք «Ես քեզ սիրում եմ»-մի ստեք:
    Երբ Դուք ասում եք «Ցավում եմ»- նայեք մարդու աչքերի մեջ:
    Երբեք մի ծաղրեք ուրիշների երազներն ու երազանքները:
    Տվեք մարդկանց ավելին, քան նրանք սպասում են, և արեք այդ ուրախությամբ:
    Միշտ մտքի մեջ պահեք Ձեր սիրելի բանաստեղծությունը:
    Մի հավատացեք այն ամենին, ինչ լսում եք, ծախսեք ամենն, ինչ ունեք, քնեք այնքան, որ կշտանաք քնից:
    Մեծ սերն ու հսկայական հաջողությունները միշտ էլ մեծ ռիսկ են պահանջում:
    Երբ Դուք պարտվումեք, աշխատեք դրանից դաս քաղել, երբեմն նաև օգուտ:

    Հարգեք Ձեզ, հարգեք ուրիշներին, պատասխանատու եղեք Ձեր արարքների համար:
    Մի թույլատրեք փոքր վիճաբանությանը փչացնել ամուր ընկերությունը:
    Երբ հասկանում եք, որ սխալ եք գործել, փորձեք այն ուղղել, այլ ոչ թե մոռանալ:
    Ամեն օր մի որոշ ժամանակ տրամադրեք միայնությանը:
    Երբեմն լռությունն ամենալավ պատասխանն է:
    Կարդացեք ավելի շատ գրքեր:
    Հավատացեք Աստծուն, բայց միշտ կողպեք Ձեր մեքենան:
    Կարդացեք տողատակերը:
    Կիսվեք Ձեր գիտելիքներով երեխաների հետ: Անմահության հասնելու միակ միջոցն այդ է մեր օրերում:
    Եղեք նուրբ հողի հետ: Մի աղտոտեք այն:
    Մի միջամտեք ուրիշների գործերին, մի տվեք դատարկ խոստումներ
    Մի վստահեք նրանց, ովքեր Ձեզ համբուրում են փակ աչքերով:
    Տարին մեկ անգամ գնացեք այնտեղ, որտեղ չեք եղել երբևէ:
    Եթե Դուք շատ գումար եք աշխատում, ապա դրա մի մասը ծախսեք մյուսներին оգնելով:
    Լսեք բժիշկներին, սակայն երբեմն խախտեք արգելքները:
    Ձեր ճանապարհի վերջնական նպատակը Ձեր իսկ «Ես»-ը կոփելն է:
    1. No comments yet.
    1. No trackbacks yet.

    Leave a Reply

    Fill in your details below or click an icon to log in:

    WordPress.com Logo

    You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

    Twitter picture

    You are commenting using your Twitter account. Log Out / Change )

    Facebook photo

    You are commenting using your Facebook account. Log Out / Change )

    Google+ photo

    You are commenting using your Google+ account. Log Out / Change )

    Connecting to %s

    %d bloggers like this: