Home > Մտորումներ > Մտորումներ վիրտուալ վայ-հայրենասերների մասին

Մտորումներ վիրտուալ վայ-հայրենասերների մասին

October 16, 2014 Leave a comment Go to comments

hayrenaser copy

Զորացրվելուց հետո շատ էի ցանկանում անդրադառնալ այս թեմային և խոսել վիրտուալ վայ-հայրենասերների մասին: Շնորհակալություն Միքայելին հիշեցնելու համար:
Սկսեմ նախ այն մարդկանցից, որոնք հպարտ են, որ հայրենասեր են: Հայրենասիրությամբ հպարտանալը, նույնն է ինչ, հպարտանալ նրանով, որ սիրում ես ծնողներիդ, սիրած աղջկան կամ երեխայիդ նորածին: Սերը հայրենիքի նկատմամբ քաղաքացու, կամ ինչու քաղաքացու, առհասարակ մարդու բնականոն կեցության մասն է կազմում ըստ իս:
Վերջերս հայկական իրականության մեջ հայրենասիրությունը դարձել է մասնագիտություն, այն էլ միայն վիրտուալ, ասել է թե, անիրական, սին, մտացածին իրականության մեջ: Կա նույնիսկ վիրտուալ հայրենասերների մի ամբողջ զորագունդ, ավելի շուտ բանակ, ովքեր պատրաստ են զոհաբերել իրենց վիրտուալ կյանքը հանուն հայրենիքի, ու ամեն օր դա անում են համակարգչի դիմաց նստած մեկ բաժակ սառը գարեջուր ըմպելով, ուղղակի վատն այն է, որ ամեն օր հայրենիքի համար մարտիրոսանալուց հետո, կարծես հրաշքով հարություն են առնում և շարունակում իրենց անվերջ պայքարը: Էհհ,ինչ ասեմ ՛՛Հերոսը մի անգամ է մեռնում, վախկոտը՝ հազար՛՛:
Վիրտուալ հայրենասերները թաքնվում են զանազան հայրենասիրական կեղծանունների ներքո՝ Ասալա, Հայ Դատ, Հայրենասեր Զինվոր, Հայրենասեր Հայաստան, Հայրենասեր հայորդի և այլն(եթե ուզում եք մի շարք հայրենասիրական անուններ ևս իմանալ, ապա բավական է սոցցանցի համապատասխան բաժնում պարզապես գրել հայ կամ հայրենասեր), հայհոյում են թուրքերին, ադրբեջանցիներին, հրեաներին, ամերիկյան ընկերություններին և դրանց հետ համագործակցող <<գրանդակեր>> հայրենական ընկերություններին և պարզապես հայհոյախառը ստատուսներ կամ մեկնաբանություններ են թողնում սոցցանցերում…
Երբ նրանց առաջարկում ես այդքան լուտանքակույտեր նետելու փոխարեն, գնալ և ծառայել բանակում, նրանք իսկույնևեթ անհետանում են, երբ առաջարկում ես որևէ հայրենասիրական կամ հայրենանվեր ակցիայի գալ և մասնակցել, նրանք հօդս են ցնդում վիրտուալ լազուր երկնակամարում: Վայ-հայրենասերների մոտ մի շատ տարածված խոսք կա նաև՝ ես բանակում չեմ ծառայել(ի), բայց եթե կռիվ լինի, հաստատ կգնամ…Դրանից առավել աբսուրդ բան գուցե չկա, բացատերմ ինչու: Եթե տղեն չի ծառայել բանակում, ապա նա տարրական պատկերացում անգամ չունի թե ինչ է պատերազմը, մարտարվեստը, ստրատեգիան, նեղությունը և վերջապես զենք բռնելը…Առանց այդ ունակությունների և հմտությունների կամ վերջիվերջո զինվորական մասնագիտության, նա կլինի պարզապես հրաձգային գումարտակի շարքային հրաձիգ, գնդացրորդ, նռանակաձիգ կամ ճաշարանի բանվոր, լավագույն դեպքում՝ կարտոֆիլի վերակարգի… Չնայած վիրտուալ հայրենասերն ինչ իմանա ինչ է ճաշարանի վերակարգը կամ հրաձիգը, ստեղնաշարը նրա անփոխարինելի զենքն է, իսկ մկնիկն էլ՝ օպտիկական նշանոցը, հարվածն առավել դիպուկ ուղղելու համար:

Եվ նստած են սին հայրենասերները՝համակարգչի դիմաց,
Սպանում են վիրտուալ թշնամուն, կոտորում անմոռաց,
Իսկ դիրքերում՝ ինքնաձիգն ուսին պահած՝
Կանգնած է իսկական հայրենասերը՝ հայացքն առաջ հառած:

Վերջում առաջարկում եմ դիտել Ձեր խոնարհ ծառայի քաջալերող ու գոտեպնդող ելույթը զորամասը համալրած նորակոչիկների երդման արարողության ժամանակ(Դիտեք 10:18-ից):

  1. October 19, 2014 at 3:29 pm

    Ասեմ, որ մի այլ տիպի սրտիցս էր, չնայած, մի փոքր յիշեցում.
    Շատերը խառնում են վայ-հայրենասէրներին մի կարեւոր մասսայի հետ՝ ինֆորմացիոն պատերազմին մասնակցողներին, Հայ Հաքերներին, որոնք պակաս գործ չեն անում… սակայն միեւնոյն է, լաւ կը լինի, որ հաքերն էլ իմանայ զէնք բռնել (։

    Ողջոյն Տիգրան ջան, ուրախ եմ ծանօթութեան համար։

    • October 19, 2014 at 8:35 pm

      Անդրանիկ ջան, հաքերները միանշանակ լավ գործ են անում..Իմ գրառումն, ինչ խոսք, իրենց մասին չի միանշանակ

  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: