Home > Տղամարդ և Կին > Ալկոհոլային աստղագուշակ

Ալկոհոլային աստղագուշակ

November 1, 2014 Leave a comment Go to comments


Շատ քչերը գիտեն, որ համաստեղության նշաններն բնորոշում են ոչ միայն մեր բնավորությունն ու սովորույթները, այլև ուտելիքի և մասնավորապես խմիչքի հետ կապված նախասիրությունները: Այժմ տեսնենք թե որ խմիչքներին և ինչպիսի նախապատվություն են տալիս տարբեր համաստեղության նշաններ ունեցող մարդիկ:

Խոյերը բավականին պահպանողական հայացքներ ունեն և շատ հազվադեպ են փոխում իրենց «ալկոհոլային» նախասիրությունները, նախապատվությունը տալով «փորձված միջոցներին»: Լինելով ուժեղ անհատներ՝ խոյերն ընտրում են թունդ խմիչքներ՝ կոնյակ, օղի, վիսկի: Սակայն ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով խոյերը կարող են կորցնել ինքնատիրապետումը, ինչն էլ հանգեցնում է վտանգավոր հետևանքների: Ուստի խոյերին խորհուրդ է տրվում չչարաշահել և օգտագործել թույլ ալկոհոլային խմիչքներ՝ գինի կամ շամպայն:

Ցուլերն էլ պակաս պահպանողական չեն իրանց սովորություններում, սիրում են բարձրակարգ ապրանքներ և սովորաբար սիրում են որակյալ և թանկարժեք գինի: Սակայն գինովցած վիճակում ցուլի համաստղության տակ ծնվածը կարող է վերածվել իրական ցլի՝ կատաղի և անկառավարելի

Երկվորյակներն, ընդհակառակը, բծախնդիր չեն ըմպելիքների ընտրության հարցում, քանի որ նրանց համար ամենակարևորը ընկերներն ու միջավայրն է, այլ ոչ խմիչքը: Նրանք առանց առարկելու կխմեն այն ինչ առաջարկվի՝ չվախենալով մարտահրավերներից: Նրանք հազվադեպ են հարբում և կորցնում ինքնատիրապետումը, միշտ բարի և ընկերացեր են նույնիսկ մի քիչ գինովցած վիճակում: Երկվորյակները նախապատվություն են տալիս չոր գինիներին:

Խեցգետինները՝ դյուրագրգիռ և տպավորվող բնավորությամբ, շատ շուտ են ընկնում ալկոհոլային խմիչքների ազդեցության տակ՝ նույնիսկ քիչ չափաբաժնով: Խեցգետիններին խորհուրդ է տրվում ցուցաբերել առանձնակի ուշադրություն ալկոհոլի օգտագործմանը, հնարավորության դեպքում, բացառել այն:

Առյուծները սիրում են ցուցադրել իրենց արքայական վեհությունը՝խմելով տարբեր տեսակի ալկոհոլային խմիչքներ: Սակայն հաջորդ օրը կարող են ունենալ գլխացավ և խումար: Առյուծները նախապատվությունը տալիս են քաղցր գինիներին:

Կույսերն առողջ կենսակերպի կողմնակից են(ինչը չի զարմացնում), ուստի, չեն սիրում ալկոհոլ: Այնուամենայնիվ, կույսերը դեմ չեն փորձել ինչ որ թանկարժեք և բարձրաճաշակ խմիչք: Կույսերին խորհուրդ է տրվում օգտագործել չոր գինիներ:

Կշեռքի նշան ունեցողներ հակված չեն ալկոհոլի օգտագործմանը, սակայն, լինելով ընկերական շրջապատում, կարող են դառնալ տարբեր ալկոհոլային խաղերի մասնակից: Նրանք սիրում են վառ արտահայտված համով և գույնով խմիչքներ, օրինակ կոնյակ կամ կալվադոս(հիշեցիք Հաղթական կամարը):

Կարիճներին խորհուրդ է տրվում խմել չոր, բարձրակարգ գինի, սակայն, կյանքը ցույց է տալիս, որ նրանք առավել հաճախ սիրում են տարաբնույթ լիկյորներ: Ալկոհոլի չարաշահումը հակացուցված է, քանի որ բացասաբար է ազդում սեռական ակտիվության վրա:

Աղեղնավորները հազվադեպ են օգտագործում են ուժեղ ալկոհոլային խմիչքներ, նախընտրելով շամպայն կամ չոր գինիներ: Երբ նրանք արդեն գինովցած են, դառնում են լուռ և ինքնամփոփ:

Այծեղջյուրներին՝ կոնսերվատիվ և փակ մարդկանց, ալկոհոլն օգնում է բացվել և լիցքաթափվել, դառնալ ավելի շփվող: Սակայն, ալկոհոլ օգտագործելու պրոցեսն ինքնին այդքան էլ հաճելի չէ նրանց համար: Այդ իսկ պատճառող, այծեղջյուրները հազվադեպ են չարաշահում, և մեկ գավաթ լավ ֆրանսիական գինին կամ մի կում վիսկին միանգամայն լավ ազդեցություն են թողնում նրանց վրա:

Ջրհոսները նույնպես օգտագործում են ալկոհոլը «բուժման նպատակով»: Նրանց համար մի գավաթ գինին կամ շամպայնը նյարդային լարվածությունը թուլացնելու լավագույն միջոցն է: Սակայն, եթե ջրհոսն օգտագործում է մի քիչ ավել ալկոհոլ, ապա այն հանգստացնող միջոց լինելուց վերածվում ա գրգռման և ջղայնության աղբյուր:

Ձկներին խորհուրդ է տրվում շարունակել ընտրողական վերաբերմունքը ալկոհոլի նկատմամբ: Քանի որ երազկոտ ձկները շատ դեպքերում խեղդում են իրենց կսկիծն ու հիասթափությունը ալկոհոլով, ինչը բերում է ալկոհոլային կախվածության: Ուստի ձկներին խորհուրդ է տրվում սահմանափակվել մեկ գավաթ չոր գինով:

Կարդացեք նաև`

Անգլերենի ԱՆՎՃԱՐ դասեր Պերիսկոպում

Սիրային Աստղագուշակ.Մասն առաջին

Սիրային Աստղագուշակ.Մասն երկրորդ

Սիրային Աստղագուշակ.Մասն երրորդ

  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: