Archive

Archive for January, 2015

Եզոպոսյան առակներ

January 23, 2015 2 comments

ezopos
Բլոգի բազմաթիվ ընթերոցողների խնդրանքով այս գրառման շրջանակներում Ձեզ եմ ներկայացնում Անտիկ Հունաստանի մեծագույն առակագիր Էզոպոսի ամենաճանաչված առակներից մի քանիսը:

Ագռավն ու աղվեսը

Ագռավը մսի կտորը կտուցին պահած թառում է ծառին: Աղվեսը տեսնում և ցանկանում է վերցնել միս: Նա կանգնում է ագռավի առջև և սկսում նրան գովաբանել. թե ինչքան հզոր է, գեղեցիկ, կարող էր մյուսներից ավելի լավ կառավարել թռչունների արքայությունում, և, անկասկած, հաստատ կդառնա, եթե ձայն ունենա: Ագռավն էլ ցանկանում է ցույց տալ աղվեսին, որ ձայն ունի, բաց թողելով միսը սկսում է բարձ-բարձր կռկռալ իր տգեղ ձայնով:
-Էհ Ագռավ, եթե գոնե մի քիչ ուղեղ ունենայիր, ուրիշ ոչինչ քեզ չէր պահանջվի թագավորելու համար: Կարդալ ավելի

Advertisements
Categories: Աֆորիզմներ

Աբրահամ Լինքոլնի մոտիվացնող կենսագրությունը

January 15, 2015 Leave a comment

linkoln

Աբրահամ Լինքոլնի մոտիվացնող կենսագրությունը

  • 1831 – համարվում է սնանկ, նրա ընկերությունը փակվում է
  • 1832 – պարտություն է կրում իր նահանգի արտարադատության պալատի անդամների ընտրության ժամանակ
  • 1834 – կրկին փակվում է նրա հիմնած ընկերությունը, սնանկ է համարվում
  • 1835 – 1836 անձնական անհաջողությունների արդյունքում նյարդային ապրումներ է ունենում, երկար բուժվում է
  • 1838 – հերթական ընտրությունների ժամանակ պարտություն է կրում
  • 1843 – պարտություն է կրում ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունների ժամանակ
  • 1846 – պարտություն է կրում ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունների ժամանակ/li>
  • 1848 – պարտություն է կրում ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունների ժամանակ
  • 1855 – պարտություն է կրում ԱՄՆ Սենատի ընտրությունների ժամանակ
  • 1856 – պարտություն է կրում որպես ԱՄՆ վարչապետի պաշտոնի թեկնածու
  • 1858 – պարտություն է կրում ԱՄՆ Սենատի ընտրությունների ժամանակ
  • 1860 – ընտրվում է ԱՄՆ Նախագահ

Երբեք մի հանձնվեք և կհասնեք Ձեր նպատակին: