Archive

Archive for the ‘Աշխարհն իմ տակառի անցքի միջից’ Category

Հայտնի մարդկանց տարօրինակ մահվան դեպքեր…

July 19, 2014 2 comments

10-րդ հորիզոնական

XVI դարի մեծագույն աստղագետ Տիխո Բրագեն, ում հետազոտությունները մեծապես օգնել են Իսահակ Նյուտոնին տիեզերական ձգողության օրենքը ստեղծելիս, անժամանակ հեռացել է կյանքից զուգարան չգնալու պատճառով:Այն ժամանակ մինչև ճաշկերույթի ավարտը սեղանը լքելը համարվում էր ծանր վիրավորանք տանտիրոջ նկատմամբ: Հաշվենկատ Բրագեն չի համարձակվում թույլտվություն հարցնել և դուրս գալ սեղանից: Նրա միզապարկը տրաքում է և, 11 օր տանջվելով, վերջինս հեռանում է կյանքից:

9-րդ հորիզոնական

XVI դարի ազդեցիկ պետական գործիչ և փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնը մահացել է հավի մսի մեջ ձյուն լցնելու արդյունքում( նրա մտքին փչել էր, թե մսի պահպանման համար կարելի է աղի փոխարեն օգտագործել ձյուն, և նա փորձել էր ստուգել իր տեսությունը ): Փորձի արդյունքում հավի միսն այդպես էլ չէր սառչել, սակայն սառչել էր ինքը՝ Բեկոնը

8-րդ հորիզոնական

XVII դարի կոմպոզիտոր, ֆրանսիայի արքայի պատվերով բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ Ժան-Բատիստ Լյուլին, մահացել է իր գործին անչափ նվիրված լինելու արդյունքում: Մի անգամ փորձի ժամանակ նա այնքան էր նյարդայնացել, որ ձեռնափայտով գետնին հարվածելիս դիպել էր ոտքին և մահացել արյան վարակման արդյունքում:
Կարդալ ավելին

Advertisements

Մանկության սիրելի տեսահոլովակները

March 22, 2012 4 comments

Այս գրառման մեջ ցանկանում եմ ներկայացնել մանկությանս ամենասիրելի ,հիշարժան տեսահոլովակները`90ականների ամենահիթային երգերը:
Վայելեք






Կարդալ ավելին

Դալլեսի նախագիծը

March 16, 2012 Leave a comment


Հոդվածի սկզբնօրինակը գտնվում է այստեղ:
Համեմատեք ծերուկ Ալենի 1945 թվականի ”երազանքներն” այսօրվա իրականության հետ
Առ այսօր հետաքրքրական ու այժմեական է ԱՄՆ ԿՀՎ-ի նախկին տնօրեն Ալեն Դալեսի 1945թ. ելույթը՝ արտասանված ԱՄՆ Կոնգրեսում (հատված):
“…Քաոս սփռելով, մենք աննկատ, իրենց իրական արժեքները կփոխենք կեղծերով եւ կստիպենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին: Գրականությունից եւ արվեստից մենք աստիճանաբար դուրս կմղենք նրա հասարակական էությունը. դուրս կմղենք նկարիչների մոտից ժողովրդի հոգու խորքում կատարվող գործընթացների պատկերման եւ ուսումնասիրության ցանկությունը, իսկ գրականությունը, թատրոնը, կինոն պետք է պատկանեն եւ փառաբանեն միայն ամենազազրելի մարդկային զգացումները: Մենք պետք է օգնենք եւ բարձրացնենք այնպիսիներին, որոնք կսկսեն սերմանել, սրսկել մարդկային գիտակցությունում սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, այլ խոսքերով՝ ցանկացած անբարոյականության պաշտամունք: Պետության ղեկավարությունում մենք քաոս եւ անկարգություն կստեղծենք: Մենք աննկատ, բայց ակտիվ եւ մշտապես, կօժանդակենք չինովնիկների հիմարությունը, կաշառակերությունը, անսկզբունքայնությունը: Ազնվությունը եւ օրինավորությունը կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկ ու ոչ մեկին այլեւս պետք չեն լինի: Ստահակությունն ու հանդգնությունը, սուտն ու կեղծիքը, հարբեցողությունն ու թմրամոլությունը, միմյանց հանդեպ անասնական վախն ու անամոթությունը, դավաճանությունն ու ժողովուրդների թշնամությունը մենք ճարպկորեն եւ աննկատորեն կսերմանենք: Եվ միայն քչերը կենթադրեն կամ կհասկանան, թե ինչ է կատարվում: Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք խեղկատակ: Կգտնենք միջոցներ՝ նրանց զրպարտելու եւ հասարակության տականք հայտարարելու…”:
Սա, իհարկե, ԽՍՀՄ-ը քանդելու անգլո-սաքսոնական ամերիկյան մասոնական ծրագիր էր, սակայն, այժմ էլ այն կիրառելի է՝ ցանկացած երկիր քարուքանդ անելու դեպքում, որի ականատեսն ենք հիմա մեր իրականության մեջ եւ առհասարակ…
Արթնացեք ժողովուրդ!

Արցախ.Թաքնված Գանձ

February 28, 2012 Leave a comment


«Ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից Արցախը ներկայացվում է որպես մի դժոխային տիրույթ, ոստան, ավերակների կույտ` խեղաթյուրելով իրականությունը: Ֆիլմը, պատմելով ոչ թե Ղարաբաղյան հիմնահարցի մասին, այլ ներկայացնելով ներկայիս Արցախը` նպատակ ունի աշխարհին ցույց տալ իրողությունը», – ասաց ռեժիսյորը: Նրա խոսքով` ֆիլմը միտված է խթանելու զբոսաշրջությունը, որ յուրաքանչյուր օտարազգի զբոսաշրջիկ` գալով Արցախ, կարողանա ոչ միայն սեփական աչքով տեսնել Արցախը, այլ նաև ցանկանա իմանալ պատմական իրողությունը:

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ռեժիոսոր Ջիվան Ավետիսյանի “Արցախ.Թաքնված Գանձ” ֆիլմը: Խոսքերն ավելորդ են նկարագրելու համար այս ֆիլմի վեհությունը: Ուղղակի նայեք,վայելեք և տարածեք:

Սիմվոլների բացատրությունը

February 20, 2012 Leave a comment

Սիմվոլներն առաջացել են հնագույն ժամանակներում: Դրանց առաջացումը կապվում է հյուսիսային ռունիկ աղբյուրների հետ,որտեղ էլ նրանք գրառված են եղել: “Ես ինքս”,Էգոն պատկերվում է կետի տեսքով,հոգին-շրջան,որն էլ հատկանշում է անսահմանությունը:
Շրջանի մեջ գնտվող կետը խորհրդանշոմ է Արևը:

Լուսինը ներկայացվում է կիսաշրջանի սիմվոլի տեսքով,որը խորհրդանշում է մարդու կիքրն ու զգացմուքները: Ուղղահայացը ցույց է տալիս տղամարդկայինը,իսկ հորիզոնականը կանացին,խաչը`կանացին ու տղամարդկայինը միասին(դրական և բացասական): Շրջանի մեջ գնտվող խաչը նշանակում է երջանկություն(շրջապատված է հոգով): Մյուս կողմից խաչը ձեռբազատման նշան է,դրա համար այն օգտագործվում է քրիստոնեական գաղափարախոսության մեջ:
Վեներային համապատասխանում է խաչի վերևում կանգնած շրջանը: խաչը`տառապանքը,հաղթահարելի է սիրո միջոցով:
Նույն նշանը`վերևում կիսալուսնի հետ միացած հանդիսանում է Մերկուրիի նշանը և նշանակում է,որ խաչը`տառապանքը հաղթահարելի է սիրո և բանախոհության միջոցով:

Մարսին համապատասխանում է բեղմնավորման նշանը`նետին միացած շրջանի տեսքով:
Ուրանին համապատասխանում է նույն նշանը հակառակ դրված և նրան միացված շրջանում վերցված կիսալուսնի հետ,ինչը խորհրդանշում է հոգու,ոգու,մտքի և սեռական առեղծվածների ճանաչում:

Յուպիտերը պատկերվում է խաչի ձախ ուղղահայաց կողմին միացած կիսալուսնի տեսքով.խաչը հաղթահարվում է զգացմուքների,մտածողության և ճանաչողության միջոցով:

Սատուրնի նշանը ներկայացվում է կիսալուսնի վերևում գտնվող խաչի տեսքով.տառապանքը դեռ հաղահարված չէ,բայց քանի որ այն ուժեղ ,տիրական մոլորակ է,ապա այն նաև օգնական է: Սատուրնը նշանաում է ինտելեկտ(կիսալուսին),որի վրա ստվեր է գցում մատարիան(խաչը),այսինքն շղթայված է,հետևաբար եսասեր է: Ինչպես մենք գիտենք,բոլոր մեր դժբախտություններն ու տառապանքները բերում մեզ դրան իմաստավորելուն: Եթե դժվարություններն ու տառապանքները հաղթահարվում են ճանաչման միջոցով,ապա այս նշանը պտտվում է,ե Սատուրնը վերածվում է Յուպիտերի:

Շրջանով նշանակվում է հռչակված,իսկ կետով `չհռչակված աստվածութոյւնը: Կրկնակի շրջանում գտնվող կետըով պատկերվում է հռչակման ավարտվածությունը.կենտրոնական Արևը աստվածային կամքի արտահայտումն է: Սվաստիկան նշանակում է Կոսմոսի շարժումը: Դա Արևային խաչ է`հյուսիսի ամենահին սիմվոլներից մեկը,իմաստունների և հին փիլիսոփաների խաչը: Մեկ ճառագայթով վեր հնգանկյուն աստղը խորհրդանշում է աստվածություն,երկու ճառագայով վերև գտնվողը`Սատանայի նշանն է:

Հին սիմվոլիկայում է կայանում ճիշտը,քանի որ այդ նշանակումները հենց այնպես չեն ծնվել,դրանք տարբեր աստվածությունների գործառույթների և ձևաբանական առանձնահատկությունների հետևանք են:
Եթե մենք սպառնում կամ նախազգուշացնում ենք ցուցամատով,ապա միանգամայն նմանակում ենք դաժան Յուպիտերին(Զևս): Բթամատը օգտագործվում էր Ներոն կայսրի ժամանակ Հին Հռոմում հաստատելու և “Ես”-ը ի ցույց դնելու համար.դեպի վեր ուղղված մատը `կյանք,դեպի ներքև ուղղվածը`մահ: Բթամատի հիմքը`Վեներայի թումբն է,որ ցույց է տալիս բնազդային և ֆիզիկական սերը: Միջնամատը`Սատուրնը հանգստացնում և հավասարակշռում է ամեն ինչ,դրա համար այն ամենաերկարն է ձեռքի ափի վրա: Մատնեմատը խորհրհդանշում է ոսկեզօծ Արևը(Ապոլոն),ահա թե ինչու են մատնեմատի վրա կրում ոսկե զարդեր,առավել հաճախ ամուսնության մատանի: Ճկույթը Մերկուրին է`աստվածների փոստատարը,ով ճարպիկ և սուր լեզու ունեցող երիտասարտի տեսքով է ներկայանում: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է ընդգծել իր “կարևորությունը” խնջույքի կամ այլ հավաքի ժամանակ,ապա նա ցուցադրում է իր ճկույթը,դրանով մատնանշելով,որ ասելիք ունի:

Հետաքրքիր փաստեր Ստալինի մասին

February 18, 2012 1 comment


Ստալինի ընթերցանության սովորական նորման եղել է օրական մոտ 300 էջ: Նա միշտ զբաղվում էր ինքնակրթությամբ: Նրա զարգացվածության իրական մակարդակի մասին պատկերացում կարելի է կազմել դատելով նրա կարդացած և ուսումնասիրած գրքերի քանակով: Նրա գրադարանը կազմված էր ավելի քան 20 հազար կտոր գրքից:

Ստալինը միշտ աշխատում էր առաջ անցնելով ժամանակից մի քանի տասնյակ տարիներ: Նրա կառավարման արդյունավետությունը կայանում էր նրանում,որ նա իր առջև դնում էր հեռահար նպատակներ ,և այսօրվա խնդրի լուծումը դառնում էր հետագա լայնամասշտաբային ծրագրերի իրականացման գրավական:

Ստալինը չէր պայքարում օղու դեմ,նա պայքարում էր մարդկանց ազատ ժամանակի դեմ: Սպորտը արտակարգ զարգացում էր ապրում,հատկապես սիրողականը: Ամեն կազմակերպություն կամ ընկերություն ուներ իր աշխատակիցներից կազմված սպորտային խմբեր: Քիչ թե շատ մեծ գործակալությունները պարտավոր են ունենալ մարզադաշտեր և հոգ տանել դրանց մասին:

ԽՍՀՄ բոլոր քաղաքներում ստալինյան ժամանակներից մնացել են զբոսայգիներ: Դրանք նախատեսված էին մարդկանց հանգստի համար: Դրանք ունեին էին ընթերցասրահներ և խաղասրահներ(շախմատ, բիլյարդ),գարեջրատուն,պաղպաղակի խանութ երեխաների համար,պարահրապարակ և ամառային թատրոն: Եթե ստալինյան պլանային համակարգը պահպանվեր և հետագա կատարելագործման հասներ,ապա դեռ 1970թվ ԽՍՀՄ կլիներ ամենաբարձր կյանքի մակարդակ ունեցող երկրների լավագույն եռյակում:

Ստալինը նման էր Լենինին,սակայն վերջինիս ֆանատիկոսոությունը տարածվում էր ոչ թե Մարքսի,այլ սովետական ժողովրդի վրա,Ստալինը ֆանատիկորեն ծառայում էր նրան: Ստալինը ինքն իր նկատմամբ շատ տնտեսող էր: Հագուստիս ոչ մի ավելորդ բան չուներ,այն ինչ ուներ երկար ժամանակ հագնում էր,այնքան որ մաշվի: Պատերազմի ժամանակ Ստալինը իր տղաներին ռազմաճակա է ուղարկել:

Ստալինի անձնական արխիվը ոչնչացվել է վերջինիս մահից անմիջապես հետո:

Մտորումներ գրքերի մասին…

February 15, 2012 Leave a comment

kardal
Հետևելով Հեթանոս Գևորգի օրինակին,ցանկանում եմ  գրքերի մասին գրել:
Թվային թե տպագիր? .Այս է խնդիրը
Ես նախընտրում եմ տպագիր գիրքը:Քանի որ հաճելի է տեսնել,բռնել,զգալ գքրի շունչը: Երբ բացում ես գիրքը անասելի երջանկությամբ է լցվում հոգիդ,թերթում ես էջերը: Ամեն թերթելուն ,կարցես,անտեսանելի զգացմունքերը պարուրում են հոգիդ ու տանում հեռուներ`գրքերի անմեկին ,անեզր,զարմանահրաշ աշխարհը: Թվային գրքերի կարդում եմ,եթե Հայաստանում եչմ գտնում դրանց տպագիր տարբերակը: Թվային գիրք կարդալիս,սակայն,շուտ եմ հոգնում:Ընդհանրապես ճաշակի հարց է: Տպագիր թե թվային իրականում տարբերություն չկա,կարևորը գիրք կարդալու հանգամանքն է:
Հրաշալի է,երբ լայնէկրան հեղուկբյուրեղյա հեռուստացույցի փոխարեն դու ունես հարուստ գրադարան,որն օգնում է իմաստով լցնել հեռուստացույցի առաջացրած ունայնության վիհը: Ես նաև ունեմ մեկ սկզբունք,որին երբեք չեմ դավաճանում,այն հնչում է այսպես.

“Մի տուր գիրքդ ուրիշին”

Երբեք իմ գրքերը ոչ-ոքի չեմ տալիս,քանի որ գիրքն այնպիսի բան է,որ ամեն մեկը պետք է իրենն ունենա: Շատ հաճախ մարդիկ վերցնում են գրքերը և մոռանում են վերադարձնել: Արդյունքում դու կարող ես ուենալ մի որևէ հավաքածու բացակայող մի քանի գրքով: Սիրում եմ գիրք նվիրել և սիրում եմ,երբ գիրք եմ նվեր ստանում:
Երևանի գրախանութներում լուսնի ափսեն է գլորվում… Կարդալ ավելին