Archive

Archive for the ‘Աշխարհն իմ տակառի անցքի միջից’ Category

Կոելյո…Գրո՞ղ,թե գրագո՞ղ

October 10, 2011 43 comments

Մի հետաքրքիր գրողի մասին եմ ուզում այսօր խոսել: Մեր օրերում երևի թե այդպիսի աղջիկ չես գտնի,որը կարդացած չլինի Կոելյոյի գրքերից գոնե մեկը: Բայց դե սովորաբար նրա մեկ գիրքը կարդալուց հետո աղջիկը սկսում է կարդալ նաև նրա մյուս գրքերը`ավելի խորանալով այս հեղինակի մտացածին աշխարհի մեջ: Շատ եմ կարդում պոստեր հայկական բլոգոլորոտում նրա մասին,գրեք գուգլում “կոելյո” և ինքներդ տեսեք ,թե ինչքան հայալեզու պոստեր կան: Եվ ինչն է հետաքրքրիր,որ բոլորը միաբերան նրան են գովերգում ,ու ասում մասնավորապես.

Ու հետևաբար մեկ մեջբերում էլ այս նույն գրքից. «…սեր, մահ, ուժ, ժամանակ:Անհրաժեշտ է սիրել, որովհետև մենք սիրում ենք Աստծու միջոցով:Անհրաժեշտ է գիտակցել մահվան անխուսափելիությունը, որպեսզի ավելի սուր զգանք կյանքը:Անհրաժեշտ է պայքարել, որպեսզի աճենք, բայց միևնույն ժամանակ չընկնենք իշխանության ծուղակի մեջ, որը կարող ենք ձեռք բերել այդ պայքարի ժամանակ, սակայն որը ոչինչ չարժե:Եվ վերջապես անհրաժեշտ է ընդունել, որ մեր հոգին, թեկուզ և այն անմահ լինի, իր բոլոր սահմանափակումներով և հնարավորություններով հանդերձ ժամանակի գերին է…»

Ինչպես Կոելյոյի յուրաքանչյուր գիրք,այնպես էլ այս մեկը շատ արագ և հեշտ կարդացվեց, իսկ կարդալուց հետո էլի լիքը մտորելու բան տվեց: Չեմ ուզում պատմել գրքի ամբողջ բովանդակությունը, դա կկարդաք ինքներդ, միայն կասեմ, որ գիրքն ավարտվեց ուրախ , բայց ինձ համար տխուր վերջաբանով: Չնայած այդ մասին չէ որ ուզում եմ գրել, այլ գրքի նախաբանի: Այն սկսվում է հին պարսկական առասպելով այն մասին, թե ինչպես է Ժամանակի աստվածը ստեղծում չարն ու բարին: Շատ հետաքրքիր էր. մինչ այդ չէի լսել: Հետո Կոելյոն անցնում է աստվածաշնչյան բոլորիս հայտնի լեգենդին` Եվայի և Ադամի ստեղծմանը և դրախտից վտարմանը…

Ահա թե ինչ են գրում նրա մասին: Իսկ հիմա Ձեզ համար մի գաղտնիք բացահայտեմ: Կոելյոն…ԳՐԱԳՈՂ է: Իր բոլոր “խելացի մտքերը” նա վերցրել է Աստվածաշնչից  Կարդալ ավելին

Advertisements

Արդեն Հայաստանում…Սեքսուալ հեղափոխություն

October 6, 2011 4 comments

Հայ կանայք ռեկորդ են սահմանում հղիության արհեստական ընդհատումների քանակով: Ւնչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է մանկաբարձ-գինեկոլոգ Դոնարա Ալագյոզյանը, «կան կանայք, որոնք անցանկալի հղիության ընդհատման համար ավելի քան 20 արհեստական վիժում են կատարում»: «Աբորտը կնոջ համար մեծ սթրես է, ոչ բոլոր մարզերում են անհրաժեշտ միջոցներ ստեղծում արհեստական վիժումից հետո կնոջ օրգանիզմի վերականգնման համար»,-ասել է նա:

Ահա թե ինչ է ասում Panarmenian.net կայքը:
Չնայած դա ինձ չի զարմացնում բնավ,քանի որ եթե մի երևույթ շատ արագ ու չտեսավարի է արվում,այդպիսի տխուր հետևանքներ են լինում: Կարդալ ավելին

Ապրեք էրեխեք,բայց մեզ պես չապրեք

October 1, 2011 1 comment

Իմացա,որ հոկտեմբերի 1-ը ծերերի միջազգային օրն է…Ու չգիտես ինչու հիշեցի որոշ ժամանակ անց Հովեմի մոտ կարդացածս գրառումը մի պապիկի մասին…

Պապն օրերով դրսում է անցկացնում: Անցնում է քաղաքի կենտրոնական փողոցներով ու փորձում վաճառել ձեռքին ունեցած լոտոներն ու ծամոնները:Ծերացած դեմքի կնճիռներն անհնար է հաշվել: Այդ դեմքի վրա խորագույն վշտի դրոշմ կա: Ինչ կյանք է ապրել “ծերունին” ու հիմա ինչի է հասել օր ծերության: Ամեն օր մի քանի անգամ հանդիպում եմ նրան քաղաքում: Անբացատրելի ու աներևակայելի ցավ եմ զգում` տեսնելով Պապին: Արցունքները խեղդում են աչքերս: Ցավն ավելի շատ առաջանում է ոչ թե Պապի անօգնական վիճակից, այլ շրջապատի կողմից նրան ցուցաբերած վերաբերմունքից: Հայրենական պորճերը, քամակները հաստացրած, Կարդալ ավելին

Խոսք իմ հալալին…

September 26, 2011 1 comment

Խոսք իմ հալալին

Լսիր հալալ,պատգամ որպես
Քո զուլալի խոսքը սրտանց,
Այսօրվանից հանձնում եմ քեզ
Մշտադալար Ճիշտը հազարագանձ:

Պիսկել է նա դաժանաբար
Վատ ԼաԳոտներին ժամանակի,
Լույսով լցրել առօրյան
Գաղութներ նստած լավ խարեբների:

Նրան են հիշել թեմայի վախտ
Ասիչները ճարտախոս,
Իսկ հետո էլ որոտացել
Դարձել կռիվ,խփոցի,լացուկոծ:

Հիմա եկել, քեզ է հասել
Նրա կարկաչը դարավոր
Հիշիր ճիշտը Դու անարատ
Որ միշտ կապրի դարեդար…

Ճերմակ վարդեր

September 18, 2011 Leave a comment

Ճերմակ վարդեր

Ճերմակ վարդեր,անուշ վարդեր
Զարդարեք Դուք ճամփան մեր
Ծլեք ծաղկեք,շատացեք,
Ճերմակ վարդեր,անուշ վարդեր :

Ճերմակ վարդեր,Ճերմակ սրտեր
Ամուսնության Դուք պարգևներ
Սպիտակ,քաղցր ակնթարթներ
Ճերմակ վարդեր,ճերմակ սրտեր :

Ճերմակ վարդեր,անուշ հետքեր,
Միության  սուրբ ընծաներ,
Երեխաներ բազմաշատ,առողջ ուժեղ և շնորհաշատ,
Ճերմակ վարդեր,անուշ հետքեր:

Ճերմակ վարդեր,փայլուն վարդեր
Միասին եք ամեն տեղ
Ուրախություն,վիշտ,ծիծաղ թե լաց
Դուք քայլում եք համընթաց
Ճերմակ վարդեր,փայլուն վարդեր:

Ճերմակ վարդեր,սպիտակ վարդեր
Միշտ թարմ հանգչում եք Դուք այստեղ
Ուղեկցում եք հոգիներին բարի
Մինչև Դուռը Դրախտի
Ճերմակ վարդեր,սպիտակ վարդեր
Զարդարեք լուսե հիշողությունը մեր…

Хокку про выборы

September 17, 2011 1 comment

Ի պատասխան Կոստյայի այս գրառման:

Ինչ Լևոն,Սերժ կամ Ծարուկյան
Իմ սիրտը միշտ քոնն է
Կարապետիչ Ծիգրան:

Գլամուր կավատ կամ անհոգ կյանքի ուղեգիր վաճառող

September 14, 2011 Leave a comment

Գրականությանը հայտնի են  սիրո միջնորդներ,հայ իրականության մեջ առաջինը Շիրվանզադեն էր,որ “Նամուս” վեպում նկարագրեց Շըպպանիկի կերպարը`որպես երկու սիրող սրտեր միացնող բարեսիրտ ու բարեհոգի անձնավորություն: Ժամանակները փոխվում են բայց դե ադաթները մնում են:  Մեր օրերում էլ շատ կան սիրո բարեխոսներ ,բազմաթիվ ծանոթությունների կայքեր և վերջապես “հայերին անգործությունից և ձանձրույթի մաղձից փրկող” Օդնոնլասսնիկը,անգամ այդպիսի հաղորդում էլ կա հեռուստացույցով,որտեղ երեք տարեց կանայք ծանոթացնում են երիտասարդ տղաներին ու դեռատի օրիորդներին նպաստելով ազգի շատացմանն ու ծաղկմանը: Բայց դե խոսքը նրանց մասին չէ այսօր,այլ մի հետաքրքրաշարժ անձնավորության,ով հասկացավ,որ սրտեր միացնելը ոչ-միայն հաճելի  այլև շահավետ զբաղմունք է,ՇԱՏ ՇԱՀԱՎԵՏ:

Լիստերմանի անունով մոդելային գործակալությունների սեփականատերերը վախեցնում են սկսնակ մոդելներին.
Հեսա կգա Լիստերմանը ու կտա քեզ ինչ-որ մի օլիգարխի“:
Սակայն Լիստերմանի օգնությամբ հարուստ ամուսին գտած աղջիկները նրան քնքշորեն անվանում են «дядя Петя»:

Կարդալ ավելին