Archive

Archive for the ‘Աշխարհն իմ տակառի անցքի միջից’ Category

Մտորումներ ուղեղի աղտոտման մասին

September 12, 2011 1 comment

Ուղեղի աղտոտումԲոլորս էլ գիտենք ֆիզիկական վարժությունների,մարմնամարզության կամ յոգայի օգտակարության մասին,մարդիկ հասկանում են իրենց ֆիզիկական մարմնին հետևելու անհրաժեշտությունը: ՍԱԿԱՅՆ,ինչու մարդիկ չեն հասկանում իրենց այսպես կոչված “եթերային մարմնին” հետևելու խնդիրը?Չնայած,սկի մեծամասնությունը ֆիզիկական մարմինն են բարձիթողի արել,ուր մնաց “եթերայինը”:

Ձեզ մոտ տրամաբանական հարց է առաջանում,ինչ է “եթերային մարմինը”?Ասեմ.
Կարդալ ավելին

Advertisements

Էլիտար պՕրճի ու նեմեց էլիտայի տարբերությունը

September 11, 2011 Leave a comment

Հայալեզու Կենդանի Մատյանի անհունում թափառելով պատահաբար(կամ ոչ պատահաբար) ընկա Հովեմ կեղծանունով մարդու մոտ: Հետաքրքիր և օրիգինալ մտքեր է արտահայտում,դրանցից մեկը ցանկանում եմ ցիտել

Պապաների տղերք է կոչվում ՀՀ-ում ծնված և այնտեղ ջանասիրաբար բազմանալ շարունակող բոլոր այն երևույթների ամբողջականությունը, որը իր մեջ ներառում է ինչպես ՀՀ-ից հարուստ և մի քանի արշին վզի հաստություն ունեցող մի քանի դյուժին բնությանն անհայտ կենդանիներով շրջող արարածների զավակներին, այնպես էլ սեփական կեցության վերոնշյալ պայմանները դեռևս չապահոված, սակայն քափ-քրտինք կտրած այդ նպատակին սլացող առավել մանր եղջերավոր արարածների զավակները: Պապաների տղերք հանդիսանալու միակ պարտադիր պայմանը հանդիսանում է երկսապատավոր ուղտի փորձառությամբ թքելու հմտությունը, սեփական անուն – ազգանունը երեքից ոչ պակաս տառասխալներով գրելու կարողությունը, ինչպես նաև` ամենաքիչը երկու-երեք տասնյակ հնարավորինս յուրատեսակ հայհոյանքների իմացությունը, որոնք ուղղված են բոլոր չամրապնդված բարոյական արժեքներ ունեցող մայրերի զավակներին, և որոնք փաստորեն վերաբերում են հենց իրենց` պապաների տղերքին: Պապաների կողմից պապաների տղերքին առանց օտարման հնարավորության պետք է հատկացվեն արտասահմանյան մակնիշի հնարավորինս թանկ բազմաթիվ մեքենաներ (ՋԻՊ – հեղինակ)…

Կարդալ ավելին

Մի դատիր,որ չդատվես…

September 10, 2011 5 comments

Մի ամիս է արդեն ամբողջ հայալեզու հասարակությունը քննարկում է դերասանուհի Անժելա Սարգսյանի սեռական կյանքը,որը ծամոն դարձած պտտվում է ժողովրդի աղբահոտ բերանի մեջ ու բազում բանավեճերի պատճառ դառնում: Սակայն թողնենք այդ սկանդալի հետ կապված բոլոր հարցերը քննադատասեր հասարակությանը,և անդրադառնանք այս հարցի մարդկային կողմին:

Եվ ի՞նչ.  հեռուստատեսությունը աշխատանքից ուզում է հեռացնել նրան,ամուսինը բաժանվում է Անժելայից, երեխային էլ մոր ձեռքից առնում: Իսկ կոլեգաներն էլ հրաժարվում են նկարահանվել Անժելայի հետ: Բայց Անժելան մնաց անպաշտպան` լքված կոլեգաներից ու ամուսնուց, աշխատանքից հեռացված ու հիմա հաստատ հոգեկան շատ ծանր վիճակում է:

Կարդալ ավելին