Archive

Archive for the ‘Լեգենդներ և Ավանդազրույցներ’ Category

Մի դեպք Ֆորդի կյանքից

June 2, 2012 Leave a comment


Մի անգամ միլիարդատեր եղած ժամանակ Հենրի Ֆորդը գործերով ժամանում է Անգլիա: Օդանավակայանի տեղեկատվական ծառայությունում նա հետաքրքրվում է,թե որտեղ է գտնվում քաղաքի ամենաէժան հյուրանոցը: Աշխատակիցը նայում է նրա վրա,վերջինիս հայտնի էր,թե ով է իր դիմաց կանգնած: Ամբողջ աշխարհի թերթերը հաճախ էին գրում Ֆորդի մասին: Եվ ահա այս բազմաթիվ միլիոնների երջանիկ տերը կանգնած է այստեղ մի բաճկոն հագին,որն իրենից ավելի մեծ տեսք ունի, և հարցնում է էժանագին հյուրանոցի մասին: Աշախատակիցը անվստահ հարցրեց.
-Եթե ես չեմ սխալվում,Դուք պարոն Հենրի Ֆորդն եք?
-Այո,-պատասխանեց Ֆորդը:
Աշխատակիցը զարմանում է.
-Ես հետևում եմ նորություններին,և գիտեմ,որ Ձեր որդին,որևէ քաղաք այցելելիս,միշտ իջևանում է լավագույն հյուրանոցներում և միշտ հրաշալի է հագնված: Իսկ Դուք հարցնում եք ամենաէժան հյուրանոցի տեղը և կրում եք մի վերարկու,որը,կարծես թե,Ձեզանից տարիքով մեծ է: Միթե Դուք գումար եք տնտեսում?
Ֆորդը նայեց աշխատակցի դեմքին,մի պահ ժպտաց և հանգիստ պատասխանեց.
-Իմ ինչին է հարկավոր իջևանել թանկարժեք հյուրանոցում? Որտեղ էլ ես ցանկանամ գիշերել,ես`Հենրի Ֆորդն եմ: Էժանագույն հյուրանոցում էլ ես ,միևնույնն է, Հենրի Ֆորդն եմ,ոչ-մի տարբերություն չկա: Որդիս դեռ երիտասարդ և տակավին անփորձ է,նա վախենում է,թե ինչ կմտածեն մարդիկ,եթե նա մնա էժանանանոց հյուրանոցում: Իսկ այս բաճկոնը`այո,այն կրել է իմ հայրը,սակայն դա ամենևին նշանակություն չունի: Ինձ հարկավոր չեն նոր շորեր: Ես Հենրի Ֆորդն եմ,ինչ էլ կրեմ,ամենուր և միշտ ես Հենրի Ֆորդն եմ: Իսկ մնացածը կարևոր չէ:

Advertisements

Սիրո գաղտնիքը

February 29, 2012 Leave a comment

Մի երիտասարդ շատ անհաջողակ էր Սիրո հարցերում: Իրեն միշտ պատահում էին աղջիկներ,որոնք “այն” չէին: Մեկին նա տգեղ էր համարում,մյուսին անմիտ,երրորդին դժկամ: Կատարելության որոնումներից հոգնելով,երիտասարդը որոշեց խորհուրդ հարցնել սպիտակաթույր իմաստունից:
Ուշադիր լսելով երիտասարդին ալեհեր ծերունին պատասխանեց.
-Հասկանում եմ քեզ,քո դժբախտությունը իսկապես մեծ է: Սակայն ասա ինձ,ինչպես ես դու վերաբերվում քո մայրիկին?
Երիտասարդը շատ զարմացավ:
-Ինչ կապ ունի իմ մայրիկը?Դե չգիտեմ…Նա ինձ մոտ շատ հաճախ բարկություն է առաջացնում`իր հիմար հարցերով,հոգնեցնող հոգատարությամբ,բողոքներով և խնդրանքներով: Չեմ կարող ասել,թե սիրում եմ նրան:
Իմաստունը լռեց,գլուխը կախեց և շարունակեց զրույցը.
-Ինչևէ,ես հիմա կբացահայտեմ քեզ համար Սիրո կարևորագույն գաղտնիքը: Երջանկությունը գոյություն ունի և այն թաքնված է քո թանկարժեք Սրտի մեջ: Սիրո հարցերում քո բարեկեցության սերմը դրել է մի շատ կարևոր մարդ քո կյանքում`մայրը: Ինչպես դու վերաբերվում ես նրան,այդպես էլ կվերաբերվես աշխարհի բոլոր կանանց: Քանի որ մայրը քո առաջին սերն է,ով իր հոգատար գիրկն է քեզ առել: Դա կնոջ ամենաառաջին կերպարն է,նախատիպը: Եթե սիրես և հարգես մայրիկիդ ,ապա կսովորես սիրել և հարգել բոլոր կանանց: Այդժամ մի օր դու կտեսնես ,որ քո հավանած աղջիկը կպատասխանի քեզ քնքուշ հայացքով,մեղմ ժպիտով և բարի խոսքով: Դու կտեսնես կանաց Ճշմարիտ: Ծնողների հանդեպ մեր վերաբերմուքնը մեր երջանկության գրավականն է:
Երիտասարտը հարգալից խոնարհվեց իմաստունին և հեռացավ: Սակայն իմաստունը ևս մեկ,վերջին խորհուրդը տվեց հեռացող երիտասարդին.
-Փնտրիր այն աղջկան,ով սիրում և հարգում է իր հայրիկին:

Կարդացեք նաև`

Լեգենդ բրահմանի,կովի և Կարմայի օրենքի մասին

Ինչպես Էյնշտեյնն ապացուցեց Աստծո գոյությունը…

Լեգենդ երկու գայլերի մասին

Լեգենդ Արդար Կայսրի մասին

Առակ ծերուկի,տղայի և ավանակի մասին

Եզոպոս

Աստծո զանգը

Կատարելությունը որոնելիս…

Կատարելությունը որոնելիս…

January 22, 2012 Leave a comment


Մի անգամ շուկայում Մոլլա Մասրեդնին հին ընկերոջը հանդիպեց: Վերջինս հենց այդ ժամանակ պատրաստվում էր ամուսնանալ: Ընկերը հարցրեց Մոլլային,թե արդյոք Մոլլան չի մտածում ամուսնության մասին: Մասրեդնին պատասխանեց,որ շատ տարիներ առաջ որոշել է ամուսնանալ և սկսել է փնտրել կատարյալ կնոջ:
Սկզբից Մոլլան ուղևորվեց Դամասկոս,որտեղ գտավ բացարձակապես գեղեցիկ մի կնոջ,սակայն,շուտով պարզեց,որ նա հոգևոր զարգացվածության պակաս ունի: Հետո Մոլլան ուղևորվեց Իսֆահան,որտեղ հանդիպեց բարձր հոգևոր հատկանիշների և հազվագյուտ գեղեցկության տեր կնոջ,սակայն,դժբախտաբար,նրանց հարաբերությունները չզարգացան:
-Եվ,վերջապես,Կահիրեյում,ես գտա նրան,-ասաց Մոլլան,-Նա իդեալական կին էր`գեղեցիկ,բարի,ժպտադեմ,բարեհամբույր,գրավիչ և կարևորը հոգևոր վեհ գաղափարների ջահակիր: Կարճ ասած.ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆ
-Դու ամուսնացար նրա հետ?,-հարցրեց ընկերը:
-Ոչ,-պատասխանեց Մոլլան,-Դժբախտաբար,նա կատարյալ տղամարդու էր փնտրում:

Կարդացեք նաև`

Լեգենդ բրահմանի,կովի և Կարմայի օրենքի մասին

Ինչպես Էյնշտեյնն ապացուցեց Աստծո գոյությունը…

Լեգենդ երկու գայլերի մասին

Լեգենդ Արդար Կայսրի մասին

Առակ ծերուկի,տղայի և ավանակի մասին

Եզոպոս

Աստծո զանգը

Աստծո զանգը

January 14, 2012 Leave a comment


Մի անգամ շաբաթ օրը տուն գնալուց առաջ եկեղեցու հովվապետը որոշեց զանգահարել իր կնոջը: Ժամը 10 էր արդեն,սակայն կինը չէր վերցնում հեռախոսը: Երկար սպասեց եկեղեցու սպասավորը,սակայն կինը չմոտեցավ հեռախոսին: Որոշ ժամանակ անց նա կրկին հավաքեց տան համարը,և կինն անմիջապես պատասխանեց: Հոգևորականը հարցրեց,թե ինչու կինը չէր պատասխանում,երբ նա զանգահարում էր առաջին անգամ,սակայն կինը պատասխանեց,որ ոչ-մի զանգ էլ չի եղել դրանից առաջ:
Հովվապետն արդեն մոռացել էր այս դեպքի մասին,երբ երկուշաբթի եկեղում գտնվող իր սենյակում չհնչեր հեռախոսազանգ: Զանգող տղամարդը խոսում էր շաբաթ օրը այդ համարից իրեն կատարած ինչ-որ հեռախոսազանգի մասին: Հովվապետը երկար ժամանկ չէր հասկանում,թե ինչի մասին է խոսքը:

Հետո տղամարդն ասաց.
-Հեռախոսը զանգում և զանգում էր,սակայն ես չէի պատասխանում:
Հովվապետը,հիշելով իր հետ պատահած դեպքի մասին,ներողություն խնդրեց իր պատճառած անհանգստության համար,բացատրելով,որ ցանկացել է տուն զանգել,սակայն,սխալ համար է հավաքել:
Հետո զանգահարող տղամարդն ասաց.
-Թույլ տվեք ինձ ասել,թե ինչ է պատահել այն ժամանակ: Հասկանում եք,շաբաթ երեկոյան ես պատրաստվում էի ինքնասպանություն գործել: Մտածացս իրագործելուց առաջ,ես դիմեցի Աստծուն,ասելով,եթե նա կա,եթե նա լսում է ինձ և չի ցանկանում,որ ես ինքնասպան լինեմ,թող մի նշան ուղարկի ինձ: Հենց այդ պահին հեռախոսս զանգեց: Ես մոտեցա և էկրանի վրա տեսա .”Ամենակարող Աստված”(Almighty God): Ես նայում էի զանգող հեռախոսին և չէի համարձակվում բարձրացնել խոսափողը:
Եկեղեցին,որին ծառայում էր հովվապետը,կոչվում էր Ամենակարող Աստծո Կացարան(Almighty God Tabernacle):

Կարդացեք նաև`

Լեգենդ բրահմանի,կովի և Կարմայի օրենքի մասին

Ինչպես Էյնշտեյնն ապացուցեց Աստծո գոյությունը…

Լեգենդ երկու գայլերի մասին

Լեգենդ Արդար Կայսրի մասին

Առակ ծերուկի,տղայի և ավանակի մասին

Եզոպոս

Կատարելությունը որոնելիս…

Մարդիկ և լեռը

January 5, 2012 Leave a comment

Երկրում կար շատ բարձր և անմատչելի մի լեռ: Մարդիկ կամեցան բնակություն հաստատել նրա վրա, որովհետև լի էր նա ամենայն բարիքով: Սակայն շատ էր դժվարին նրա վրա բարձրանալը, թեպետև ուներ բազում ճանապարհներ: Նրանք, ովքեր նրա վրա բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու, սայթաքեցին և ցած գլորվելով հասան մինչև հատակը, իսկ ովքեր չուզեցին դադար առնել,այլ գավազանի օգնությամբ աշխատեցին շարունակել վերելքը, բարձրացան լեռան վրա և հանգիստ կյանք վայելեցին: Այսպես, թուլակազմ անարիները մնում են կես ճանապարհին ու կորչում,իսկ հաստատակամները, համբերությունն իրենց նեցուկ ունենալով վեր են բարձրանում ու հասնում նպատակին:
Մխիթար Գոշ XIIդար

Առակի տրամադրման համար շնորհակալություն “Արատտա” երիտասարդական ակումբին:

Կարդացեք նաև`

Լեգենդ բրահմանի,կովի և Կարմայի օրենքի մասին

Ինչպես Էյնշտեյնն ապացուցեց Աստծո գոյությունը…

Լեգենդ երկու գայլերի մասին

Լեգենդ Արդար Կայսրի մասին

Առակ ծերուկի,տղայի և ավանակի մասին

Եզոպոս

Աստծո զանգը

Եզոպոս

December 28, 2011 1 comment

Ստրուկ Եզոպոսը

Սամոս կղզում ապրում էր պարզամիտ փիլիսոփա Քսանթոսը: Մի անգամ շուկայում նա տեսավ երեք ստրուկ,որոնք վաճառքի էին հանված`երկուսը գեղեցիկ էին,իսկ երրորդը Եզոպոսն էր:
Քսանթոսը հարցրեց.
-Ինչ եք կարողանում անել?
Առաջինը պատասխանեց.
-Ամեն ինչ!
Երկրորդը պատասխանեց.
-Ամեն ինչ:
Իսկ Եզոպոսն ասաց.
-Ոչինչ
Այս ինչպես?-զարմացավ Քսանթոսը:
-Իմ ընկերներն արդեն ամեն ինչ կարողանում են,ինձ ոչինչ չթողեցին:
-Ուզում ես գնեմ քեզ?
-Քեզ միևնույն չէ,թե ինչ եմ ես ուզում?Ինձ քո խորհրդականը դարձրու,հետո նոր կհարցրնես:
-Դու միշտ ես այդքան զրուցասեր?
-“Խոսացող թռչունների համար ավելի շատ են վճարում”:
-Սակայն դու թռչուն չես,այլ անճոռնի:
-Ներքնատանը գտնվող արկղերը նույնպես անճոռնի են,սակայն դրանց մեջ եղած գինին անգին է:

Զարմացավ Քսանթոսն ու գնեց Եզոպոսին:

Յո երթաս?

Մի անգամ Քսանթոսը Եզոպոսին գնումների ուղարկեց: Ճանապարհին Եզոպոսը հանդիպեց Սամոսի քաղաքապետին:
-Յո երթաս Եզոպոս?

Կարդալ ավելին

Առակ ծերուկի,տղայի և ավանակի մասին

December 27, 2011 Leave a comment

Մի անգամ տարեց մարդը և տղան ճանապարհորդում էին ավանակի վրա: Տղան ուղեկցում էր ավանակին,իսկ ծերուկը նստած էր ավանակի վրա: Երբ նրանք անցնում էին փոքր գյուղի մոտով,գյուղի մի քանի բնակիչներ սկսեցին աղաղակել բարձր ձայնով.
“Ապա մի նայեք այս ծերուկին,ով շահագործում է այս խեղճ,անչափահաս տղային: Ինչպիսի սրիկա:”
Գյուղն անցնելուց հետո,ծերուկն ասաց.”Մենք ավելի լավ է տեղերով փոխվենք,հակառակ դեպքում մյուս գյուղում էլ մեզ կսկեն վիրավորել և անպատվել:”
Նրանք տեղերով փոխվեցին,ծերուկը սկսեց ուղեկցել ավանակին,իսկ տղան նստեց ավանակի վրա: Սակայն հաջորդ գյուղում էլ նրանք ենթարկվեցին քննադատության.
Ապա մի նայեք այս եսասեր տղային,ով չի հարգում ծառամյալ պապիկին: Նա չի թողնում տարեց մարդուն ավանակի վրա նստել:”
Այս ամենից հետո նրանք որոշեցին ոտքով գնալ,սակայն հաջորդ գյուղում մարդիկ կրկին սկսեցին գոչել.
Նայեք այս երկու հիմարներին: Նրանք ավանակ ունեն,սակայն նախընտրում են ոտքով քայլել:
Գյուղն անցնելուց հետո ծերուկը մի պահ կանգ առավ,մտածեց և եկավ հետևյալ եզրահանգման.

“Իրականում,կարևոր չէ,թե ինչ ես դու անում: Մարդիկ ,մեկ է ,միշտ կքննադատեն քեզ:”

Կարդացեք նաև`

Լեգենդ բրահմանի,կովի և Կարմայի օրենքի մասին

Ինչպես Էյնշտեյնն ապացուցեց Աստծո գոյությունը…

Լեգենդ երկու գայլերի մասին

Լեգենդ Արդար Կայսրի մասին

Եզոպոս