Archive

Archive for the ‘Կյանքը բանակից հետո’ Category

Անգլերենի ԱՆՎՃԱՐ դասեր Պերիսկոպում

February 9, 2016 Leave a comment

inqnazargacum

Վերջերս ընկերներիցս շատերը խոսում և պատմում էին ինձ մի հրաշալի Պերիսկոպ անունով ափի(ձեռքի հետ կապ չունի) մասին, որի միջոցով յուրաքանչյուր ոք կարող է կապ հաստատել աշխարհի հետ և ցույց տա, թե ինչպիսին է աշխարհն իր պատուհանից: Անմիջապես ներբեռնեցի այն և սկսեցի ուսումնասիրել: Նշեմ որ ափը հնարավորություն է ընձեռում դիտել աշխարհի քարտեզը, քաղաքները և ընտրել տվյալ վայրերում գտնվող մարդկանց հեռարձակումները(broadcasts): Նշեմ նաև, որ տվյալ ուղիղ եթերում գտնվող հեռարձակումները նշված են կարմիր, իսկ նախկինում հեռարձակված և համակարգում գրանցված գրառումները կապույտ գույնով: Ամրագրենք նաև, որ համակարգը պահում է միայն վերջին 24 ժամվա ընթացքում արված գրառումները:

Ինչևէ, քարտեզն ուսումնասիրելով եկա հասա մեր շատ սիրելի Հայաստան, ու այդտեղ մի հետաքրքիր ու հիշատակման արժանի երևույթներ նկատեցի: Մասնավորապես, սեփական գիտելիքներով ու փորձով կիսվելու համար ստեղծված այս ափը, մեր սիրելի հայրենակիցները, մեծապես՝ դեռահասները(14-19) օգտագործում են զվարճանքի համար: Տղեքն իրանց 80-րդ լևելի Պիկապ մասծեռների տեղ դրած փորձում են որսալ և գրավել աղջիկների սրտերը: Եվ այդ ամբողջ տեսարանին մի քանի րոպե ականատես լինելուց հետո կարելի է հիշել Ժան Պոլ Սարտրի բավականին հայտնի ստեղծագործություններից մեկը:

Որոշ ժամանակ մտածելուց հետո, որոշեցի ես էլ միանալ այս օրեցօր աճող և զարգացող համայնքին՝ հանդես գալով սեփական նախաձեռնությամբ, այն է՝ դասավանդել Անգլերեն Պերիսկոպի միջոցով:
Դասերն անցկացվում են յուրաքանչյուր աշխատանքային օր Երևանի ժամանակով 22:30-ին: Սիրով հրավիրում եմ անգլերեն սովորել ցանկացող բոլոր մարդկանց մասնակցելու ԱՆՎՃԱՐ դասերին և սովորել նոր բառեր, արտահայտություններ, թևավոր խոսքեր և իհարկե քերականություն: Սեղմեք այստեղ  դասերը դիտելու համար համակարգչից: Իսկ եթե ցանկանում եք դասերի մասնակից դառնալ Ձեր սմարթ-ֆոնից ապա ներբեռնեք Պերիսկոպը և պարզապես փնտրեք “hakhunts” և հետևեք(follow), որպեսզի ստանաք դասերի մասին հիշեցումներ(notifications):

Advertisements

Բանակ…Գնալ, թե չգնալ

June 21, 2014 4 comments

 

Դու ծնվել ես ճիշտ ժամանակին,
Դու զինվոր ես հայոց բանակի…

 
Բարև սիրելի ընթերցող… Երկար ժամանակ է գրառում չէի արել իմ բլոգում..Երկար ժամանակ, ավելի կոնկրետ երկու տարի, քանի որ կատարում էի իմ քաղաքացիական պարտքը` ծառայում էի հայրենիքիս: Այժմ, երբ արդեն զորացրվել եմ, ցանկանում եմ Ձեզ հետ խոսել բանակի լավ և վատ կողմերի մասին, նշել պարտադիր զինվորական ծառայության դրական և բացասական կողմերը: Գնացինք:
Եկել է ժամանակը, անցել են դպրոցական անհոգ տարիները և ահա տան դուռը թակում են զինվորական համազգեստով մարդիկ և խնդրում ներկայանալ տարածքային զինկոմիսարիատ(այսուհետ Զ/կ): Ուրախանալ, թե տխրել, ծառայել թե ամեն տեսակ զարտուղի ճանապարհներով խուսափել ծառայությունից: Այդ մասին կխոսենք տվյալ հոդվածի շրջանակներում:
Պարտադիր զինվորական ծառայության թեմայով միշտ էլ ցանկացել եմ ներկայացնել իմ հայեցակարգը: Վերջին տասնամյակում հայ հասարակության ժողովրդայնացումը շատ բաներ է փոխել մեր կյանքում: Մենք մտել են հասարակական հարաբերությունների մի նոր փուլ և սովետական համընդհանուր արժեքները` ներառյալ պարտադիր զինվորական ծառայությունից չխուսափելը, նետվել են պատմության աղբահորը: Այժմյան հասարակությունը տաբեր կերպ է ընդունում պարտադիր զինվորական ծառայության անհրաժեշտությունը, ուստի, ես կփորձեմ առանձնացնել դրական և բացասական կողմերը:
Մեր օրերում օրեցօր, ժամ-առ-ժամ շատանում և բազմանում են արատավոր բարքերը` անբարոյականությունը, ամենաթողությունն ու անարգանքը: Հայրենական դարավոր մշակույթին հակադրվում է բռնության, ցինիզմի, տգիտության և բարոյազրկման պաշտամունքը: Արժեզրկվում են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են պարտք, պատվախնդրություն, նամուս, Հայրենիքին ծառայելը… Բնակչության մի ստվար զանգվածի մոտ գերիշխում է էքստրեմիստական, նացիոնալիստական հակաբանակային տրամադրություն: Աշխարհայացքային, իդեոլոգիական, բարոյա-հոգեբանական ճգնաժամը լուրջ խնդիր է Հայաստանի Հանրապետության համար: Անհրաժեշտ են լուրջ, արմատական փոփոխություններ հասարակության գիտակցման մեջ, անրաժեշտ է երիտասարդության շրջանում արթնացնել հայրենասիրության զգացումը, զինվորական ծառայության կարևորության գիտակցությունը, Հայրենիքը պաշտպանելու պատրաստակամությունը:
Իսկ ինչ կարող է տալ բանակը երիտասարդին…շատ բաներ, մասնավորապես`

Պարտադիր զինվորական ծառայության դրական կողմերը

  • Ճանաչում ես հայրենի եզերքը, տեսնում ես, թե ինչպիսին է կյանքը քո բնակավայրից (քաղաքից, գյուղից) դուրս: Նոր վայրեր ես տեսնում, ծանոթանում ես  հայկական բնաշխարհի հետ` հնարավորինս էքստրեմալ պայմաններում:

Կարդալ ավելին