Archive

Archive for the ‘Պալմիստրիա’ Category

Ինչպես դառնալ խիրոմանտ 7 օրում.Պրակտիկ ուղեցույց

October 2, 2011 Leave a comment

dzerqeri gcer

Ձեզանից շատերը հաճախ լսել են խիրոմանտիայի կամ ձեռնագուշակության մասին,և միշտ մտածել են թե ինչպես կարելի է “բախտ” գուշակել ձեռքով և այլն…Ասեմ որ,ձեռքով բախտ գուշակելը ոչ բոլորին է տրված,սակայն ձեռքեր կարդալ և ձեռքերի օգնությամբ բացահայտել մարդուն կարող են բոլորը: Ձեզ եմ ներկայացնում ձեռքեր կարդալու իմ յոթնօրյա ԱՆՎՃԱՐ ուղեցույցը,որի օգնությամբ Դուք 7 օրում կսովորեք ձեռքեր կարդալ: Ամեն օր անհրաժեշտ է կարդալ որոշակի գրառումներ այն հաջորդականությամբ,որով տրված է ստորև:

Օր Առաջին(Ծանութություն)

Կարդալ ավելին

Advertisements

Վեներայի ճարմանդ

October 2, 2011 2 comments
Վեներայի ճարմանդ

Վեներայի ճարմանդ

Իդեալական Վեներայի ճարմանդը սկսվում է ցուցամատի և միջնամատի միջև և ավարտվում է ճկույթի և մատնեմատի միջև: Մերկուրիի գծի նման Վեներայի ճարմանդը նույնպես շատ հազվադեպ կարելի է հանդիպել ամբողջական լավ արտահայտված տեսքով: Հիմնականում այն լինում է կղզյակներով կամ մասնակի:
Վեներայի ճարմանդը ցույց է տալիս սեքսուալ կամ կեսնական էներգիան զարգացման,արվեստի կամ ինքնաճանաչման փոխարկելու կարողությունը: Ահա թե ինչու այս գիծը շատ կարելի է հանդիպել նկարիչների ու երաժիշտների ձեռքրի վրա,որոնք նվիրում են իրենց արվեստը սիրո փառաբանմանը,մարդիկ,որոնք իրենց ներքին գեղեցկությունն են արտահայտում արվեստի միջոցով: Այս մարդիկ զարգացած երևակայություն ունեն,աներևակայելի զգայուն են,ռոմանտիկ և ինքնամփոփ:Նրանք միտ ձգտում են խույս տալ իրական աշխարհից և ընկղմվել ներքին`լեցուն աշխարհը:
Այս գծի նշանակությունը կարող է լինել տարբեր կախված ձեռքի տեսակից և այլ առանձնահատկություններից: Դիտարկենք մի քանի օրինակ:
Եթե Վեներայի ճարմանդը գտնվում է լավ զարգացած Կյանքի,Գլխի և Սրտի գծերով ձեռքի վրա,ապա այսպիսի մարդը ձգտում է հոգևոր զարգացմանը,զգում է իրեն շրջապատող աշխարհը,միշտ դրական էներգիայով է լցնում շուրջբոլորը:
Եթե Վեներայի ճարմանդն ավելի լավ է արտահայտված,քան Սրտի գիծը,ապա այսպիսի միացությունը վատ է անդրադառնում մարդու վրա: Մարդուն դժվար է կտրվել իր զգացմունքներից և երևակայություններից,նրա մոտ շատ շուտ փոփոխվում է տրամադրությունը,էմոցիոնալ առումով անկայուն է: Նա կորցրել է կապն իրականության հետ…
Պրիմիտիվ,պարզունակ և կոպիտ ձեռքի վրա Վեներայի ճարմանդն ավելի է ընդծում մարդու կոպիտ զգայունությունը,անհագ սեռական ախորժակը,գերգռգռվածությունը և այլն:
Ինչպես արդեն նշել էի,Վեներայի ճարմանդը շատ հաճախ կարելի է տեսնել մասնակի տեսքով: Այսպիսի նշանը ցույց է տալիս իր ներքին պոտենցիալը իրականացնելու անկարողությունը,որոշակի պասիվ գործունեությունը,աշխարհից կտրվելու ցանկությունը…

Մասնատված Վեներայի Ճարմանդ
Մասնատված Վեներայի Ճարմանդ

 

Մերկուրիի գիծ

September 27, 2011 Leave a comment


Մերկուրիի գիծը գրականության մեջ հանդիպում է մի շարք անուններով,ինչպիսիք են Ստամոքսի գիծ,Հեպատիկ գիծ,Առողջության կամ Բիզնեսի գիծ: Այս բազմաթիվ անուններից հետևում է,որ այս գիծն ունի մի շարք հետաքրքիր հատկություններ,որոնք կփորձենք ուսումնասիրել սույն գրառման մեջ:
Մերկուրիի գիծը կլանման,էներգիաների “ասիմիլյացիայի” գիծ է: Հենց այս գիծն է մեզ թույլ տալիս մարսել ինչպես թույլ հոգևոր գիտելիքները,ինչպես նաև ֆիզիկական սնունդը: Այն պատասխանատու է բարձրագույն մտավոր գործունեության համար,ահա թե ինչու ուշ է ձևավոևվում և շատ հազվադեպ է ամբողջական տեսքով հանդիպում պրակտիկայում: Այո,մեր ինֆորմացիոն հասարակության դարում դժվար է հանդիպել լավ արտահայտված Մերկուրիի գիծ: Սա ինֆորմացիայի գիծն է: “Ինֆորմացիա” բառը կազմված է երկու արմատից “Ին”-ներս,”ֆորմացիա”-կազմավորում,ձևավորում,իրականացում: Այս գիծը կազմավորվում և զարգանում է մտավոր մեխանիզմների զարգացմանը համընթաց: Մերկուրիի գիծը պետք է զարգացած լինի,օրինակ,լրագրողի մոտ,ով կարող է մշակել մեծ ծավալի նյութը և այն մատուցել կարճ տեսքով ընթերցեողին:
Մերկուրիի գիծը յուրահատուկ ֆիլտրի դեր է խաղում,այն թույլ է տալսի “թորել” ինֆորմացիան: Այս պատճառով այն նաև կոչվում է լյարդի գիծ,քանի որ լյարդի գործառույթը արյունը թունավոր տոքսիններից մաքրելն է: Այս գիծը կաված է նաև բիզնեսի և փողերի հետ: Թույլ առողջություն ունեցող մարդը չի կարող հաջողակ լինել բիզնեսի դաշտում:
Կյանքի գծին մոտ անցնող Մերկուրիի գիծը ցույց է տալիս,որ տվյալ անձի գիտելիքները կիրառական բնույթ ունեն,դա կարող է լինել,օրինակ,ծրագրավորման մասնագետ: Ինչքան ավելի գլոբալ են մարդու ունեցած գիտելիքները,այդքան ավելի ուղղահայց տեսք է ստանում Մերկուրիի գիծը:
Աղբյուր

Ապոլոնի գիծ.Երջանկության գիծ

September 25, 2011 Leave a comment
Երջանկության գիծ

Երջանկության գիծ

Ապոլոնի գիծը թերևս ամենադրական գծերից մեկն է: Այն ունի մի շարք անվանումներ,ինչպիսիք են `Ապոլոնի գիծ,Արևի գիծ,Երջանկության գիծ,Փառքի կամ Հայնտության գիծ և այլն: Այս գիծը մարդուն երջանկություն է բերում: Աշխարհը կարծես թե ժպտում է մարդուն,գործերը լավ են ընթանում:
Գիծը գտնվում է Ապոլոնի թումբի վրա`մատնեմատի տակ: Այս գիծն ունեցող մարդիկ ժպտերես  և կենսուրախ են միշտ: Հազվադեպ կարելի է տեսնել երկար և լավ արտահայտված Ապոլոնի գիծ,սովորաբար այն սկսվում է Սրտի գծից: Այս դեպքում երջանկությունը կգա 45ից հետո: Որոշ դեպքերում,այն կարող է սկսվել Ճակատագրի գծից և բարձրանալ վեր` դեպի Ապոլոնի թումբը: Այս դեպքում,մարդուն լիակատար երջանկություն և ներքին ինքնաբավարարվածություն է պատճառում աշխատանքը,կարիերան: Այն կետը,որտեղից սկիզբ է առնում Ապոլոնի գիծը,համարվում է առավել բարենպաստ տարի մարդու կյանքում:
ՍԱԿԱՅՆ,քանի որ երջանկության զգացողությունը խիստ սուբյեկտիվ բնույթ ունի,ապա Ապոլոնի գիծը միանշանակ բացատրություն չի կարող ունենալ,գիծը ուսումնասիրելիս պետք է հաշվի առնել նաև ուսումնասիրվող ձեռքի առանձնահատկությունները:
Գիծը ցույց է տալիս մեծամասամբ ինքնաարտահայտումը,հասարակության կողմից մարդու ընդունումն ու մարդուն գնահատումը: Բազմաթիվ հայտնի մարդկանց ձեռքերի վրա կարելի է տեսնել այս գիծը,սովորաբար այն լինում է հստակ և լավ արտահայտված ձեռքի մակերևույթի վրա: Համոզվելու համար առաջարկում եմ ուսումնասիրել քսաներորդ դարի մեծագույն պալմիստ Կեյրոյի ձեռքը և քսաներորդ դարի մեծագույն դերասանուհիներից մեկի `Սառա Բեռնարի ձեռքը:

Ձեռքերի վրա նկարելու արվեստ

September 15, 2011 1 comment

This slideshow requires JavaScript.


Տեսնում եք այս բոլոր նկարները: Դրանք բոլորը նկարված են ձեռքերի վրա,զարմանալի է չէ? Ձեռքերի վրա նկարելու արվեստը կոչվում է Hand Art: Hand Artը հանդիսանում է Body Artի մաս,սակայն ի տարբերություն դաճվածքների մարմնին արվող այս նկարչությունը ժամանակավոր է:

Այս բոլոր նկարների հեղինակն է Միլանում ապրող արվեստագետ Գվիդո Դանիելեն: Նա մի քանի տարի ապրել է Հնդկաստանում,որտեղ և ուսումնասիրել է մարմնի վրա նկարելու բարդ արվեստը: Վերադառնալով նա բազմաթիվ ցուցադրություններ է կազմակերպել: Սակայն նրանք համաշխարհային հռչակ է բերել “Handimals”(Ձեռքի Կենդանիներ) նկարների շարքը,որտեղ արվեստագետը ձեռքերի վրա նկարելով ստանում է բազմաթիվ կենդանիներ: Եթե ուզում եք առավել մանրամասն ծանոթանալ Դանիելեի արվեստին,ապա այցելեք նրա կայքը:

Դաջվածքներ ձեռքի վրա…

September 13, 2011 Leave a comment

Նյու Յորքում բնակվող Թոմաս Հուփեր անունով  դաջվածքների մասնագետը իսկական հրաշագործ է: Նրա բոլոր գործերն  ուշագրավ և հետաքրքիր են :



Կարդալ ավելին

ԱՄՆ 10 նախագահների ձեռքերը

September 4, 2011 Leave a comment

Ինչպես ճանաչել ԱՄՆ նախագահի ձեռքերը? Այսօր կփորձենք հետազոտել ամերիկյան վերջին տաս նախագահների ձեռքերը`սկսած Բարաք Օբամայից մինչ Ջոն Քենեդին նեռարյալ: Գտնենք աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ձեռքերի նմանություններն ու տարբերությունները:

Բարաք Օբամա և Ջորջ Բուշ

Կարդալ ավելին