Archive

Archive for the ‘Պալմիստրիա’ Category

Աֆորիզմներ Պալմիստրիայի մասին

June 3, 2011 Leave a comment

Եվ դրեց Աստված իր կնիքը ձեռքի վրա,որպեսզի բոլորը իմանան նրա(Աստծո) գործերի մասին:

Աստվածաշունչ

Մարդկային գերակայությունն ապահովվում է նրա ձեռքերի միջոցով:

Անաքսագորաս

Մարդկային ձեռքի գծերը առանց պատճառի չեն կերտվել.նրանք առաջացել են աստվածային ազդեցության և մարդու անհատականության փոխազդեցության շնորհիվ:

Արիստոտել

Բոլորը սիրում են բացահայտել ուրիշներին,սակայն ոչ-ոք չի սիրում բացահայտված լինել :

Ֆրանցուա դե Լարոշֆուկո

Ամեն մարդ պետք է այցելի պալմիստին առնվազն մեկ անգամ ամսեկան իմանալու համար ինչն է կարելի,ինչը`ոչ:Հետո մենք,անկասկած,կանենք հակառակը: Սակայն հաճելի է նախապես  իմանալ հետևանքների մասին …

Օսկար Ուայլդ

Ձեռքի վրա պատկերված է ոչ-թե Ճակատագիրը,այլ դրա տեսությունը: Պետք է կարծել,որ ուղեղը հաշվարկում է կյանքի ուղղու հնարավոր  տարբեր վարկածները,հաշվի առնելով, մարդու հակվածություններն ու բնավորության առանձնահատկությունները: Քանի որ,ուղղեղի և ձեռքի միջև գոյություն ունի կապ,ապա այդ ինֆորմացիան փոխանցվում է նշանների տեսքով: Պալմիստրիան լեզու է,որը մենք  պարզապես թարգմանում ենք:Մենք գիտենք այս լեզվի քերականությունը,սակայն քիչ բառերի ենք տիրապետում: Ահա թե ինչու ապագայի կանխատեսումները,որպես կանոն,ունեն ընդհանուր տեսք: Ընդհանուր կետերը տարբեր ձևերով կարող են մեկնաբանվել:

Պալմիստրիայում գլխավորը էթիկայի հարցն է: Իսկական պալմիստ դառնալու համար պետք է անցնել բարոյական կատարելագործման փուլերի միջով: Ոչ բոլորը կարող են զբաղվել պալմիստրիայով,ինչպես նաև,բոլորին չէ,որ պետք է ցույց տալ ձեռքը:  Դա պարզապես անվտանգ չէ: Քանզի խոսքը գնում է ամենակարևորի`մարդու ապագայի մասին:

Վլադիմիր Ֆինոգեև

Մարդու յուրաքանչյուր արարք,յուրաքանչյուր խոսք,անգամ անցյալի  յուրաքանչյուր միտք անքակտելիորեն կապված է  ապագայի հետ անտեսանելի թելերով: Եվ այս աշխարհում ամեն ինչի համար գալիս է հատուցումը: Մարդուն հասցված վնասի փոխհատուցումը կարող է անհամեմատ մեծ լինել հասցված վնասից:

Հ/Ս “Խիրոմանտը”

Պալմիստի շուրթերը պետք է ամուր սեղմված լինեն,ինչպես լուռ է խոստովանահայրը : Սակայն եթե նա խոսի,ապա կասի,որ ժպտերես մարդկանց կեսից ավելին լոկ ուրախության դիմակ են հագել,որի ետևում թաքնված են կոտրված սրտեր: Նա կհաստատի,որ այսպես կոչված ճշմարտությունները քողարկված ստեր են,որ երդվյալ վկայությունները միայն սրիկայություն են…

Կեյրո

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Advertisements

Կյանքի գիծ.Տեսակներն ու նշանակությունը.Մասն երկրորդ

June 3, 2011 Leave a comment

Սկիզբն այստեղ..

Նշաններ Կյանքի Գծի վրա

Նկ. 2 Նշաններ Կյանքի Գծի վրա

1.Կետ Կյանքի Գծի վրա

Կյանքի Գծի վրա գտնվող կետը կարող է ունենալ կարմիր կամ մուգ գույն:Կարմիր կետը ցույց է տալիս վտանգ բնությունից,իսկ մուգ կետը խոսում է հիվանդության պատճառով առողջության հետ կապված խնդիրների մասին:

2.Կղզյակ Կյանքի Գծի վրա

Կղզյակը ցույց է տալիս թույլ առողջություն,ուժերի պակաս,հոգնածություն նշանի գործունեոթյան ժամանակահատվածում: Եթե Կյանքի Գիծն ունի շղթայի տեսք և կազմված է բազմաթիվ կղզյակներից,ապա մարդու առողջությունը թույլ է,շատ է հիվանդանում:

3.Եռանկյունի Կյանքի Գծի վրա

Վտանգ կյանքի համար`դժբախտ պատահարի հնարավորություն:Սակայն վերջնական եզրակացություն կատարելու համար անհրաժեշտ է հետազոտել նաև մյուս գծերն ու նշանները:

4.Խալ Կյանքի Գծի վրա

Կյանքի Գծի վրա գտնվող խալը ցույց է տալիս անբարենպաստ իրադարձություն,որն ունի Ճակատագրական բնույթ:Որպես կանոն,այդ իրադարձությունը կապված է վատ առողջության կամ նյութական կորուստների հետ:

5.Խաչ  Կյանքի Գծի վրա

Խաչը ցույց է տալիս վտանգ սրտի համար,հնարավոր է առողջության վատթարացում կապված սրտի հետ:Այս նշանը հայտնաբերելիս անհապաղ անհրաժեշտ է նաև հետազոտել Սրտի գիծը:

6.Աստղ Կյանքի Գծի վրա

Աստղը վկայում է շատ վառ իրադարձության  մասին:Հնարավոր է նաև բացասական իրադարձություն,քանի որ բացասական իրադարձությունններն ավելի լավ են հիշվում:

7.Շրջան Կյանքի Գծի վրա

Շրջանը ցույց է տալիս խնդիրներ աչքերի կամ մեջքի հետ:Դիմեք ակնաբուժին:

Կրկնակի Կյանքի Գիծ

Նկ. 3 Կրկնակի Կյանքի Գիծ

Քիչ դեպքերում կարող ենք տեսնել Կրկնակի Կյանքի Գիծ,ինչն ունի մի շարք նշանակություններ: Գրականության մեջ այդ գիծը հայտնի է նաև “Մարսի Գիծ”,”Պահապան-հրեշտակի Գիծ” անվանումներով: Հնդկական Պալմիստրիայում այս գիծը կոչվում է “Ծնողների Գիծ”:

Արդեն անվանումների բազմացանությունն ասում է այս գծի բազմաթիվ հատկությունների մասին:Կրկնակի Կյանքի Գիծ ունեցող մարդիկ կարծես թե ունեն ինչ-որ մի վերերկրային ուժ,որ միշտ պաշտպանում և պահպանում է զանազան վտանգներից ու պատահարներից:Մի քանի անգամ հանդիպել եմ այս գիծը ավտովթարից կենդանի մնացած մարդկանց մոտ:Նույնիսկ մի աղջիկ կենդանի էր մնացել,մինչդեռ նրա հետ նույն մեքենայում հայնտված երեք ընկերները տեղում մահացել էին:

Կրկնակի Կյանքի Գիծ ունեցող մարդիկ քիչ են հիվանդանում ընդհանրապես,սակայն շուտ են ապաքինվում,նույնիսկ եթե լինում են միջին կարգի վնասվածքներ:

Հոդվածի բնօրինակը(ռուսերեն):
Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Կյանքի գիծ.Տեսակներն ու նշանակությունը.Մասն առաջին

June 1, 2011 Leave a comment

Կյանքի Գիծը,թերևս, ձեռքի վրա գտնվող ամենահայտնի գիծն է:Անգամ Պալմիստրիայից ամենահեռու մարդը լսել է այդ անվանումը:Սակայն քչերը գիտեն,որ Հնդկական Պալմիստրիայում այն ասոցացվում է հոր հետ:Կյանքի Գիծը ձեռքի երեք հիմնական գծերից  մեկն է:Իդալական Կյանքի Գիծը լինում է խորը,երկար,հարթ,առանց խզումների,հատումների կամ այլ խախտումների:

Սակայն այդպիսի Կյանքի Գիծ ՇԱՏ հազվապետ եմ հանդիպել պրակտիկայում:Սովորաբար հանդիպում են տարբեր տիպի խախտումներ Կյանքի Գծի վրա`խզումներ,հատումներ,կղզյակներ:Այդ նշանների ամեն մեկն ունի իր բացատրությունը`սկսած առողջության հետ կապված խնդիրներից,մինչ արմատական փոփխություններ կյանքում:

Լայն տարածված ԹՅՈՒՐ կարծիք կա,թե Կյանքի Գծի երկարությունը կապված է  մարդկային կյանքի տևողության հետ: Այս կարծիքը  բավականին սխալ է,բայց ճշմարտության ինչ-որ բաժին կա դրա մեջ:Մարդու մահը նշանակալի իրադարձություն է,և այն արտապատկերվում է նաև մյուս կարևոր գծերի վրա որոշակի նշանների տեսքով:Այսինքն,իրադարձությունը կրկնօրինակվում է տարբեր նշանների տեսքով,ուստի դատելով միայն կարճ Կյանքի Գծով անհնար է կյանքի տևողության մասին հստակ երզրակացություններ անել:

Կյանքի Գծի տարատեսակները

Նկ. 1 Կյանքի Գծի տարատեսակները

1.Չծածկվող խզում

Մարդու կյանքի պայմանների կտրուկ փոփոխություն,որը կարող է մի շարք դրդապատճառներ ունենալ:Պարզաբանելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել մյուս գծերը:

2.Կարճ Կյանքի Գիծ

Հակառակ տարածված կարծիքի կարճ Կյանքի Գիծը չի նշանակում կարճ կյանք,այլ ցույց է տալիս թույլ առողջություն և կեսնական էներգիայի պակաս:Այսպիսի մարդիկ շուտ են հոգնում,չեն սիրում ֆիզիկական աշխատանքը:

3.Ծածկվող խզում

Այսպիսի խզումը վկայում է կյանքում գլխավոր փոփոխության մասին:

4.Ինքնահատվող Կյանքի Գիծ

Այսպիսի նշանը արտահայտում է առողջական խնդիրներ տվյալ տարիքում:Պարզելու համար խնդրի տեսակը անհրաժեշտ է հետազոտել մյուս նշանները:

5.Ուղիղ Գլխի Գիծ

Այսպիսի գիծը ցույց է տալիս մարդու,ով իր կյանքի մեծ մասն անց է կացնում ճանապարհորդելով`տանից հեռու:Նաև այս գիծը ցույց է տալիս շատ մեծ կենսական էներգիա,այս տիպի մարդիկ կարծես ընդհանրապես չեն հոգնում:

6.Կյանքի Գծի բաց խզում

Վտանգ է ներկայացնում կյանքի համար,պետք է հետազոտել մյուս նշանները հաստատելու համար:

Նաև շատ կարևոր է Կյանքի գծի սկիզբը.արդյոք այն միացած է Գլխի Գծի հետ,թե առաձին սկիզբ ունի: Դրա մասին կարող եք կարդալ այստեղ:

Կարդալ շարունակությունը`

Կյանքի գիծ.Տեսակներն ու նշանակությունը.Մասն երկրորդ
Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Գլխի գիծ.Տեսակներն ու նշանակությունը.Մասն երկրորդ

May 31, 2011 Leave a comment

Հոդվածի սկիզբը կարող եք կարդալ այստեղ:

Գլխի Գծի փոփոխությունները

Նկ.2 Գլխի Գծի փոփոխությունները

1.Վերընթաց խզում Գլխի Գծի վրա

Ցույց է տալիս առաջին հերթին արմատական փոփոխությունները մարդու աշխարհայացքի մեջ:Կրտուկ փոխվում է մարդու կողմից կյանքի ընկալումը,նորովի է գնահատում կյանքըի պարգևը: Ներքին զարգացումը դառնում է ավելի կարևոր քան առօրեական կենցաղային խնդիրները:Այսպիս խզում կարող է առաջանալ որոշակի սթրեսից հետո,երբ մարդ վերաիմաստավորում է իր անցած ուղին,և հետագայի համար նոր մոտեցումներ է մշակում:

2.Վարընթաց խզում Գլխի Գծի վրա

Փոփխություններ կենսակերպում,հայացքների մեջ:Ներքին զարգացումը դառնում է ավելի կարևոր քան առօրեական կենցաղային խնդիրները:

3.Խզում Գլխի Գծի վրա

Գլխի Գծի հասարակ խզումը նշանակում է գլխի ֆիզիկական վնասվածք:Սակայն տվյալ խզումը հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է հետազոտել մյուս գծերը հաստատելու կամ ժխտելու համար նշանակությունը: Հատկապես կարևոր է տվյալ դեպքում Կյանքի Գծի հետզոտումը:

4.Կրկնակի Գլխի Գիծ

Կրկնակի Գլխի Գիծը խոսում է հիանալի մտածելակերպի մասին,խնդիրը բոլոր կողմերից տեսնելու կարողություն:Կարծես երկու տարբեր անհատականություններ են ապրում մի մարմնի մեջ:Այսպիսի ձեռք է ունեցել նաև մեծն Կեյրոն`քսաներորդ դարի ամենահայտնի պալմիստը:Նրա աջը կարող եք տեսնել այստեղ:

Նշաններ Գլխի Գծի վրա

Նկ.3 Նշաններ Գլխի Գծի վրա

1.Խաչ Գլխի Գծի վրա

Խաչը անբարենպաստ նշան է և ցույց է տալիս գլխի վնասվածք:Ուշադրություն դարձրեք թե որտեղ է գտնվում խաչը,որ թումբի տակ,Գլխի Գծի որ տեղամասում:

2.Կղզյակ Գլխի Գծի վրա

Կղզյակը ցույց է տալիս  կասկածանքների և փտրումների  ժամանակը,խնդիրներ անձնական կյանքում և աշխաըանքում:

3.Աստղ Գլխի Գծի վրա

Նշանակում է գլի վնասվածք:Այսպիսի նշանները միայնակ չեն “աշխատում,փնտրում ենք լրացուցիչ նշաններ հաստատելու/ժխտելու համար:

4.Եռանկյուն Գլխի Գծի վրա

Գիտական հաջողության նշան է:Բարենպաստ նշան է,ցույց է տալիս,որ մարդու գիտական գործունեությունը հաջողությամբ կպսակվի:

5.Քառակուսի Գլխի Գծի վրա

Քառակուսին պաշտպանիչ նշան է համարվում և պաշտպանում է մի շարք բացասական նշանների ազդեցությունից,ինչպիսիք են խաչը,աստղը կամ կետը:Եթե այս նշանները գտնվում են քառակուսի մեջ,ապա վտանգ չեն ներկայացնում:

6.Շրջան Գլխի Գծի վրա

Անբարենպաստ նշան է:Ցույց է տալիս հնարավոր   խնդիրներ տեսողության հետ:Կրկին անհրաժեշտ է հետազոտել մյուս գծերը:

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Categories: Գծեր Tags: ,

Գլխի գիծ.Տեսակներն ու նշանակությունը.Մասն առաջին

May 29, 2011 Leave a comment

Սրտի Գծից քիչ ներքև գտնվում է Գլխի Գիծը,որը համարվում է գլխավոր գծերից մեկը Պալմիստրիայում:Անթիվ,անհամար փորձերն ու հետազոտությունները ցույց են տվել,որ այն արտապատկերում է մարդու բոլոր ինտելեկտուալ հատկանիշները`մտածելակերպը,մտքի կենտրոնացման ուժը,ինքնակառավարման կարողությունը:Գլխի Գիծը թույլ է տալիս պակտերացում կազմել թե ինչպես է մարդ մոտենում խնդրի լուծմանը,նրա հայացքները կյանքի և մարդու շուրջ:Գլխի Գիծը դիտարկվում է և ֆիզիկական,և հոգևոր առումով:Ֆիզիկական առումով այն պատասխանատու է գլխի,գլխուղեղի,նյարդային համակարգի համար: Հոգևոր առումով պատասխանատու է մտածողության,հիշողության,տրամաբանության համար:

Ինչպես Սրտի Գծի դեպքում,այդպես էլ Գլխի Գծի համար գոյություն ունեն երկու հիմնական տեսակ`կոր և ուղիղ:Ուղիղ Գլխի Գիծն արտահայտում է ստույգ,տրամաբանական մտածելակերպ,իսկ կոր գիծը`ինտուիտիվ,ստեղծագործական մոտեցում:

Գլխի Գծի տարատեսակները

Նկ.1 Գլխի Գծի տեսակները

1.Գլխի և Կյանքի Գծերը միացած չեն սկզբում

Ցույց է տալիս առողջ մոտեցում կյանքի հանդեպ:Որոշումներ կայացնելիս մարդը կարող է լսել ընկերների և ընտանիքի կարծիքը,սակայն նա ունի նաև սեփական մոտեցումը:

2.Գլխի և Կյանքի գծերը միացած են բավականին երկար ժամանակ

Շատ զգույշ մարդ է,ուշադիր է ընկերների հանդեպ,մեծապես սիրում և հարգում է ընտանիքի անդամների,ընտանեկան կապերը շատ կարևոր են նման մարդու համար:Ուշ է դառնում հասուն,ֆինանսական անկախություն ուշ է ձեռք բերում,ամեն ինչում լսում է ծնողներին,սովորաբար ունենում է պահպանողական հայացծներ:

3.Կոր Գլխի Գիծ

Ստեղծարար և յուրօրինակ մարդ:Հետևում է իր ուրույն ուղին,նորարար և ոչ ստանդարտ մտքեր է արտահայտում,լավ զարգացած են երևակայությունը և ֆանտազիան:Միշտ նոր,յուրօրինակ կարծիք ունի,չի սիրում ուղղամտությունը և տրամաբանությունը:

4.ՈՒղիղ Սրտի Գիծ

Ուղղամիտ,համառ և շատ տրամաբանական անձնավորություն:Ոչինչ հենց այնպես չի անում,մերկանտիլ,հաշվարկող,կրիտիկական,գործնական մոտեցում ունի:Կյանքում ամեն ինչ պարզ և տրամաբանական է տեսնում,չի սիրում ստեղծագործական խնդիրներ և օրիգինալություն:Կանխատեսելի է:Եթե ուղիղ Գլխի Գիծը ձգվում է ափի մի ծայրից մյուսը,ապա մարդ աշխարհը տեսնում է սև և սպիտակ գույներով,ուղղամտությունը կարծես կուրացրել է նրա աչքերը:

5.Գլխի և Կյանքի Գծերը միացած են սկզբում

Առողջ զգուշություն,ներքին ձայնը լսելու կարողություն:Կապն ընտանիքի հետ ուժեղ է,սակայն մարդը չի թողում,որ ընտանիքը պարտադրի իրեն ինչ որ միտք և հայացք:Ինքնուրույն մտածելու կարողություն ունի:

6.Կյանքի և Գլխի գծերի միջև հեռավորություն կա

Վճռականություն, քաջություն եւ համարձակություն:Միշտ գնում է իր ուրույն,հատուկ ուղղով:Ոչ մեկի չի լսում.ոչ ընտանիքը,ոչ ընկերները չեն կարող այսպիսի մարդուն հրամայել կամ ուղղորդել:Ամեն ինչ անում է իր ձևով,ինքնագլուխ է:Սիրում է արկածներ և ավատյուրաներ:

7.Գլխի Գիծն ավարտվում է Լուսնի թումբի վրա

Հրաշալի երևակայություն և ստեղծագործական կարողություն,մարդ ուղղակի սավառնում է երկնքում ,շատ երազկոտ,ստեղծագործական և խոցելի: Այս մարդիկ պետք է սովորեն կիրառել իրենց երեւակայությունը գործնականորեն :Ինքն իր մեջ փակվում է,հակված է ինքնասպանության:

8.Գլխի Գիծը ձգվում է դեպի Մերկուրիի թումբը

Մեծ առևտրային հմտություններ,իր ձեռնարկատիրական հմտությունների իրականացման համար ընդունակ է զոհաբերելու ամեն ինչ:Մտածողությունը ենթարկվում է ամեն ինչից նյութական բարիքներ քաղելու իղձին:Նյութական հաջողության նշան է:

Հոդվածի շարունակությունը`

Գլխի գիծ.Տեսակներն ու նշանակությունը.Մասն երկրորդ

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Իմաստության նշաններ.Զգայունության և կարեկցանքի զարգացում

May 27, 2011 Leave a comment

Նկ.1 Իմաստության նշաններ


1.Աստղ Յուպիտերի թումբի վրա

Յուպիտերի թումբի վրա գտնվող աստղը մեծ հաջողության նշան է:Եթե ձեր հավակնությունները սահմանափակվում են հարստության և պաշտոնի ցանկությամբ,ապա դուք կհասնեք ձեր ուզածին:Եթե դուք զբաղված եք հոգևոր փնտրտուքներով,ապա աստղը ձեզ թույլ կտա տեսնել Ոգու լույսը,կբացի ձեզ մոտ “երրորդ աչքը”:Յուպիտերը խորհրդանշում է մարդուն բնորոշ միտքն ու ինքնագիտակցման մակարդակը:Յուպիտերի թմբի աստղը ցույց է տալիս,որ դուք կարող եք կազմակերպվել և հասնել ձեր առջև դրված ցանկացած նպատակի:Գիտակցաբար կենտրոնանալով ոգեղեն նպատակների վրա,դուք կհաղթահարեք բոլոր սահմանափակումները և կհասնեք գիտկացության բարձրագույն աստիճանին:


2.Խաչ Յուպիտերի թումբի վրա

Յուպիտերի թումբի վրա գտվող աստղը ասում է ձեր ուրույն ճանապարհը կյանքում գտնելու ներքին ցանկության մասին :Կա մի հին ասացվածք “Երբ պատրաստ է աշակերտը`գալիս է ուսուցիչը”: Ինքնագիտակցման ժամանակ ծնվող էներգիան կարող է գրավել դեպի ձեզ ընկերոջ,համակիրների,ոսուցչի,ով ի զորու կլինի ուղեկցել ձեզ և ցույց տալ ճիշտ ուղին:

Այս նշանը ցույց է տալիս մի մարդու,ով օժտված է հազվագյուտ ձգողականությամբ: Դուք շատ գրավիչ եք հակառակ սեռի ներկայացուցիչների համար:Սակայն դուք ձգտում եք կայուն,երկարատև հարաբերությունների :

3.Քառակուսի Յուպիտերի թումբի վրա

Յուպիտերի թումբի բրա գտնվող քառակուսին ցույց է տալիս համընդհանուր մտքերի հանդեպ ձեր հետաքրքրության մասին:Դուք կցանկանայիք հետազոտել ամբողջ աշխարհը մի ծայրից մյուսը,մտքով կտրել-անցնել այն միանգամից:Հնարավոր է,դուք կապեր հաստատեք այլ ազգություն ներկայացնող անձանց հետ:Քառակուսին ցույց է տալիս գիտակցության լայնացումը:Դուք կարող եք դառնալ համաշպարհային հռչակ վայելող լուսավորիչ և տարածել ձեր լույսը բոլոր մարդկանց:Դասական Պալմիստրիայում այս նշանն անվանում են ուսուցչի նշան:Յուպիտերի թումբի վրա գտնվող քառակուսին օժտում է մարդուն կրթելու,դաստիարակելու,լուսավորելու ձիրքով:Այս նշանն ունեցող մարդիկ ծնվել են մյուսների սովորեցնելու համար:

4.Սողոմոնի մատանի

Սողոմոնի իդեալական մատանին շրջափակում է Յուպիտերի թումբը: Եթե դուք ունեք այդ մատանին,ապա ձեզ հետաքրքրում են սոցիալական թեմաները,դուք այնքան խոհեմ եք,որ կարող եք մտորել այս աշխարհում մարդ կոչեցյալի խնդիրների մասին,դուք ձեզ կնվիրեք համայն բարօրության մասին հոգալուն: Մարդկային հոգեբանության ձեր ինտուիտիվ ընկալումը կօգնի ձեզ հասկանալ դիմացինին:Դուք ստեղծված եք հոգեբան լինելու,օգնելու մարդկանց գտնել իրենց ճիշտ ուղին,բացատրել մարդկանց ,թե որն է նրանց առաքելությունն այս կյանքում:

5.Ճշմարտության գիծ

Ճշմարտության գիծը ուղղահայաց գիծ է,որ անցնում է Սատուրնի թումբի վրայով և ցույց է տալիս ընկալունակ եք ուրիշի կարծիքի հանդեպ:Դուք կարող եք լսել ուրիշի կարծիքը և չեք նեղանում ձեզ ուղղված քննադատությունից:Դուք միշտ ամենի առաջ հարգում եք դիմացինին,ըմբռնումով եք մոտենումԴուք կարող եք տեսնել այն,ինչ թաքնված է զգայական օրգաններից և ինտուիտիվ ընկալում եք աշխարհի մետաֆիզիկական մակարդակը: Այս պատճառով “Ճշմարության գիծը”  հաճախ անվանում են “աստվածասիրության գիծ”:

6.Բժշկի գծեր

Իդեալական դեպքում բժշկի գծերը դրանք Մերկուրիի թումբի վրա տեղակայված երեք զուգահեռ գծեր են :Դրանք ցույց են տալիս,որ ձեզ մեծագույն բավականություն է պատճառում սատարել մարդկանց`ֆիզիկապես,թե հոգեպես.դուք շատ լավ կարողանում եք քաջալերել:Ահա թե ինչու են այս գծերը շատ հաճախ հանդիպում այն մարդկանց մոտ,ովքեր բժշկությամբ են զբաղվում:Դուք սովորաբար բնազդորեն զգում եք ինչ ասել  և ինչ անել մարդուն,նրա ցավերը մեղմելու ր նրան զվարճացնելու համար:

Հատված Սինգհարթա Բիրլայի “Ափը և Ճակատագիրը” գրքից

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Ամուսնության գիծ.Սիրո գիծ

May 24, 2011 Leave a comment

Նկ.1 Ամուսնության գիծ

Ամուսնության գիծն արտահայտում է հարաբերությունները,ինչպես նաև ուժեղ զգացմունքներն ու էմոցիաները,տառապանքը ինչ-որ մարդու համար:Երևույթ,որ մեծ ազդեցություն է ունեցել մարդու ներքին կյանքի վրա:Ամուսնության գիծն անվանում են նաև հարաբերությունների,կապի կամ սիրո գիծ:

Ամուսնության գծի խորության և երկարությունն ուսումնասիրելով կարող ենք պատկերացում կազմել հարաբերությունների երկարության և կարևորության մասին:Այս գծերը նաև թույլ են տալիս իմանալ լիբիդոյի քանակը մարդու մոտ:Գծի ավարտը կարող է հուշել հարաբերությունների ավարտի հնարավոր պատճառի մասին: Այս գծերը հիմնականում արտահայտում են ոչ այնքան հարաբերությունները,որքան մարդու հակառակ սեռի հետ փոխհարաբերության համակարգը:

Ամուսնության գիծը պետք է դիտարկել  `Կյանքի ,Գլխի,Սրտի,Ճակատագրի գծերի հետ համատեղ:

Ամուսնանալու տարիքը

Նկ.2 Սիրո Գիծ

Ամուսնանալու տարիքն իմանալու ամենահեշտ մեթոդը հետևյալն է. Մերկուրիի թումբի`Սրտի Գծի և Ճկույթի միջև եղած հեռավորության միջնամասը վերցնել որպես 22 տարի:Հիշեցնեմ,որ ժամանակը հաշվվում է Սրտի Գծից մինչև Ճկույթը (Նկ.2):

Վերին սահմանը կստանանք 44 տարի,որից հետո ժամանակը հոսում է ներքև մինչ 88 տարի:Այս մեթոդը բավականին ճշգրիտ է հատկապես մինչ 30 տարեկան մարդկանց համար,քանի որ այդ տարիքից հետո տվյալ հատվածը սեղվմում է և ,գծերը կորցնում են իրենց  արժեքը:

Ամուսնության գծի տարատեսակները

Նկ.3 Ամուսնության գծի տարատեսակները

Ամուսնության գիծը կարող է տարբեր ձևեր ընդունել:Նկ.3 ա-ում պատկերված է վեր բարձրացող գիծ,ինչը վկայում է ամուսնության մեջ մտնելու անհնարինության մասին:Այն հանդիպում է այրիների,կամ այն մարդկանց մոտ,ովքեր նպատակադրված խուսափում են ամուսնության մեջ մտնել:

Եթե օրինակ,գիծն,ընդհակառակը,իջնում է ներքև, ինչպես Նկ.3 գ-ում,ապա պետք է ուշադրություն դարձնել մյուս նշաններին ձեռքի վրա,քանի որ տվյալ նշանը վկայում է այն մասին,որ տվյալ մարդը կապրի ավելի երկար քան իր երկրորդ կեսը:

Ճյուղավորումով ավարտվող Ամուսնության գիծը,որը պատկերված է Նկ.3 բ-ում,նշանակում է բաժանում կամ ապահարզան,հարաբերություններն ավարտվում են նշանն ունեցողի պատճառով:Շատ տարածված նշան է: Երբ մարդ հասկանում է իր սխալը և ձգտում պահպանել հարաբերությունները,ապա այս նշանը կարող է վերանալ:

Նշաններ Ամուսնության գծի վրա

Նկ. 4 Նշաններ Ամուսնության գծի վրա

Ամուսնություն գծի վրա կարող են լինել տարբեր նշաններ`կղզյակ,խաչ,աստղ կամ կետ:Նրանցից ամեն մեկը վերաբերվում է այն հարաբերություններին,որի վրա գտնվում է:

Խաչը(դ) ցույց է տալիս լուրջ խոչընդոտներ սիրո մեջ:Խոչընդոտներ,որոնց հետ մարդ բախվում է հարաբերությունների մեջ:

Աստղը(գ) ցույց է տալիս,որ սերն օգտագործվում է շահադիտական նպատակներով:Այսպիսի սերն անկեղծ չէ,այլ լոկ քողարկման միջոց է:

Կղզյակը(բ) ցույց է տալիս դժբախտ կապվածություն,դժվար հարաբերություններ,մշտական խնդիրներ և տարաձայնություններ:

Կետը(ա) ցույց է տալիս այրիություն:Այս դեպքում այրիություն պատահական իրադարձություն է,ի տարբերություն Նկ.3 ա նշանի:

Հոդվածի բնօրինակը կարող եք կարդալ այստեղ(ռուսերեն):

Հ.Գ. Վերջում նշեմ,որ վերը նկարագրված նշանները Դասական Պալմիստրիային են պատկանում ,և որոշ դեպքերում տվյալ նշանները կարող են “Չաշխատել”:

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter