Apple ընկերության նկարներ HD

March 6, 2012 Leave a comment








Տեսնել ավելին

Advertisements

Ժիրինովսկու մատնեմատը

March 6, 2012 1 comment

Երկար մատնեմատ(Ջոնի Ֆինչեմ-”Պալմիստրիայի աննկարագրելի ուժը“) խոսում է ինքնաարտահայտման անհրաժեշտություն ունեցող,շփվող և դրամատիկ մարդու մասին: Այսպիսի մարդկանց բնորոշ է թեթևամտությունը: Նրանք իրենց լուրջ չեն ընդունում: Նրանց անհրաժեշտ է ինքնաարտահայտում,շրջապատի ուշադրությունը,արտաքին խթաններ և վառ մթնոլորտ:
Երկար մատնեմատ շատ հաճախ հանդիպում է մարդկանց մոտ,ովքեր զբաղեցնում են առաջատար դիրք ռիսկային,դժվար,”տղայական” մասնագիտություններում`հայտնի քաղաքական գործիչներ,ֆուտբոլիստներ,զինվորական հրամանատարներ,խոշոր ձեռնարկատերեր:
Երկար մատնեմատ ունեցող մարդիկ հակված են հույս դնել հաջողության վրա և վստահաբար ռիսկի են դիմում: Ուշադրության կենտրոնում միշտ գտնվող մարդիկ`շոումեններ,մարզիկներ,վաճառողներ,նկարիչներ,կարճ ասած,հանելուկային և անհասկանալի մարդիկ համարյա միշտ ունեն երկար մատնեմատ: Նրանց կյանքը ավելի շատ կարելի է հանրային համարել,քան մասնավոր: Իրենց հաջողության համար այս մարդիկ պարտական են ռիսկային ձեռնարկներին և սեփական շահերի անտեսմանը:
Շատ երկար մատնեմատ ունեցողները հասարակական ճանաչման կարիք ունեն,նրանք վարպետորեն թաքցնում են իրենց զգացմուքները,արտաքին տեսքը երբեք նման չէ ներսում ապրող մարդուն: Նրանք ի ծնե խարիզմատիկ բնույթ ունեն,սիրում են վառ աչքի զարնող հագուստ,սակայն հաճախ մակերեսային և դատարկ են : Այսպիսի մարդիկ հասակ են առնում մեծ ընտանիքներում,որտեղ նրանք ստիպված են լինում խաղալ ուրիշի դեր,որպեսզի գրավեն ծնողների ուշադրությունը:

Իսկ այժմ դիտարկենք Ժիրինովսկու մատնեմատը: Նշեմ,որ նրա կենսագրությունից հայտնի է,որ նա դաստիարակվել է մոր կողմից,ով մնացել էր միայնակ 6 երեխաների հետ հոր մահից հետո:
Ժիրինովսկու հայնտի արտահայտությունները.

*** Կինը պետք է տանը նստի,լացի,կարուձև անի և ճաշ պատրաստի: Կարդալ ավելին

Աշխարհի 7 հրաշալիքների թեկնածուները HD

March 5, 2012 1 comment

Մինիմալիստական նկարներ HD

March 3, 2012 Leave a comment

Կատուների նկարներ HD

March 2, 2012 2 comments

Սիրո գաղտնիքը

February 29, 2012 Leave a comment

Մի երիտասարդ շատ անհաջողակ էր Սիրո հարցերում: Իրեն միշտ պատահում էին աղջիկներ,որոնք “այն” չէին: Մեկին նա տգեղ էր համարում,մյուսին անմիտ,երրորդին դժկամ: Կատարելության որոնումներից հոգնելով,երիտասարդը որոշեց խորհուրդ հարցնել սպիտակաթույր իմաստունից:
Ուշադիր լսելով երիտասարդին ալեհեր ծերունին պատասխանեց.
-Հասկանում եմ քեզ,քո դժբախտությունը իսկապես մեծ է: Սակայն ասա ինձ,ինչպես ես դու վերաբերվում քո մայրիկին?
Երիտասարդը շատ զարմացավ:
-Ինչ կապ ունի իմ մայրիկը?Դե չգիտեմ…Նա ինձ մոտ շատ հաճախ բարկություն է առաջացնում`իր հիմար հարցերով,հոգնեցնող հոգատարությամբ,բողոքներով և խնդրանքներով: Չեմ կարող ասել,թե սիրում եմ նրան:
Իմաստունը լռեց,գլուխը կախեց և շարունակեց զրույցը.
-Ինչևէ,ես հիմա կբացահայտեմ քեզ համար Սիրո կարևորագույն գաղտնիքը: Երջանկությունը գոյություն ունի և այն թաքնված է քո թանկարժեք Սրտի մեջ: Սիրո հարցերում քո բարեկեցության սերմը դրել է մի շատ կարևոր մարդ քո կյանքում`մայրը: Ինչպես դու վերաբերվում ես նրան,այդպես էլ կվերաբերվես աշխարհի բոլոր կանանց: Քանի որ մայրը քո առաջին սերն է,ով իր հոգատար գիրկն է քեզ առել: Դա կնոջ ամենաառաջին կերպարն է,նախատիպը: Եթե սիրես և հարգես մայրիկիդ ,ապա կսովորես սիրել և հարգել բոլոր կանանց: Այդժամ մի օր դու կտեսնես ,որ քո հավանած աղջիկը կպատասխանի քեզ քնքուշ հայացքով,մեղմ ժպիտով և բարի խոսքով: Դու կտեսնես կանաց Ճշմարիտ: Ծնողների հանդեպ մեր վերաբերմուքնը մեր երջանկության գրավականն է:
Երիտասարտը հարգալից խոնարհվեց իմաստունին և հեռացավ: Սակայն իմաստունը ևս մեկ,վերջին խորհուրդը տվեց հեռացող երիտասարդին.
-Փնտրիր այն աղջկան,ով սիրում և հարգում է իր հայրիկին:

Կարդացեք նաև`

Լեգենդ բրահմանի,կովի և Կարմայի օրենքի մասին

Ինչպես Էյնշտեյնն ապացուցեց Աստծո գոյությունը…

Լեգենդ երկու գայլերի մասին

Լեգենդ Արդար Կայսրի մասին

Առակ ծերուկի,տղայի և ավանակի մասին

Եզոպոս

Աստծո զանգը

Կատարելությունը որոնելիս…

Արցախ.Թաքնված Գանձ

February 28, 2012 Leave a comment


«Ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից Արցախը ներկայացվում է որպես մի դժոխային տիրույթ, ոստան, ավերակների կույտ` խեղաթյուրելով իրականությունը: Ֆիլմը, պատմելով ոչ թե Ղարաբաղյան հիմնահարցի մասին, այլ ներկայացնելով ներկայիս Արցախը` նպատակ ունի աշխարհին ցույց տալ իրողությունը», – ասաց ռեժիսյորը: Նրա խոսքով` ֆիլմը միտված է խթանելու զբոսաշրջությունը, որ յուրաքանչյուր օտարազգի զբոսաշրջիկ` գալով Արցախ, կարողանա ոչ միայն սեփական աչքով տեսնել Արցախը, այլ նաև ցանկանա իմանալ պատմական իրողությունը:

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ռեժիոսոր Ջիվան Ավետիսյանի “Արցախ.Թաքնված Գանձ” ֆիլմը: Խոսքերն ավելորդ են նկարագրելու համար այս ֆիլմի վեհությունը: Ուղղակի նայեք,վայելեք և տարածեք: