Անվտանգության աստղագուշակ 2012թվ

February 24, 2012 1 comment


ԽՈՅ.Կանանց հետ ծանոթությունները կարող են հղի լինել գրպանի կատաստրոֆիկ դատարկմամբ :Ընդ որում,թխահերներն ավելի վտանգավոր են,քան շիկահերները: Քանի որ Դրակոնի տարում ձեզ սպառնում է մարմնի վերին մասի ջերմային այրումներ,պետք է ուշադիր վարվել դյուրավառ նյութերի`ատկապես հեղուկների հետ: Զգուշացեք նաև մարտական շներից:

ՑՈՒԼ.Եթե ձեր տանը վերջրերս եղել են անծանոթ մարդիկ,ապա ամեն դեպքում անվտանգությաբ համար փողեք բանալիները: Ուժեղացրեք ձեր մեքենայի հակաառևանգման համակարգը,տեղադրեք մեխանիկական պաշտպանիչ: Զգուշացեք ավտոշորթներից: Զենք մի կրեք ձեզ հետ,այն կարող է ձեր իսկ դեմ օգտագործվել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ.Ձեր շրջապանում կարող է հայտնվել մեկը,որի նպատակն է հանդիսանում ձեր փողերը: Ոչ-ոքի մի տվեք ձեր բանկային քարտերը և մի հայտնեք գաղնաբառը որևէ մեկի: Զգուշացեք կասկածելի ինտերնետային կայքերից ,քչացրեք էլեկտրոնային քարտերով վճարումները:Ստորին վերջույթների վնասվածքների վտանգ կա:

ԽԵՑԳԵՏԻՆ.Մի պատմեք անծանոթ մարդկանց ձեր կյանքի մասին: Աշխատեք նոթատետր պահել գրպանում: Շատ վտանգավոր են ամեն տեսակ դրամափոխանակման գործողությունները: Ավելի լավ է հանձնարարեք այդ գործը որևէ վստահելի անձի: Արտերկրյա ճանապարհորդություններին պետք է պատրաստվել առանձնակի մանրակրկիտ ձևով`հաշվի առնելով ամեն մի մանրուք: Կարդալ ավելին

Advertisements

Աֆորիզմներ ըստ Էքզյուպերիի

February 23, 2012 1 comment


Սերը երբեք չի սպառվում: Ինչքան ավելի շատ ես տալիս,այդքան ավելի շատ է մնում: Երբ աղբյուրից ջուր ես վերցնում,օրեցօր այն ավելի մեծահոգի և առատ է դառնում:

Երբ մենք իմաստավորենք մեր դերը Երկրի վրա,նույնիսկ ամենահամեստ ու աննկատ դերակատարությոնը,միայն այդժամ մենք երջանիկ կլինենք: Այդժամ միայն մենք կկարողանանք ապրել և մահանալ հանգիստ,քանզի այն ինչ կյանքին իմաստ է հաղորդում,իմաստավորում է նաև մահը:

Մարդ լինել առաջին հերթին նշանակում է պատասխանատվություն զգալ: Ամոթ զգալ աղքատության հանդեպ,որը,կարծես,և քեզանից կախվա չէ: Հպարտանալ ընկերներիդ ամեն մի հաղթանակով: Գիտակցել,որ դնելով գեթ մեկ աղյուս,դու օգնում ես կառուցել աշխարհը:

Ահա իմ գաղտնիքը,այն պարզ է հնչում.ամենատես է միայն սիրտը: Ամենակարևորը աչքերով չես տեսնի:

Միշտ հիշիր.անլուծելի խնդիրը,անհաշտ հակասությունը ստիպում են քեզ գերազանցել ինքդ քեզ,աճել և զարգանալ`այլ կերպ հնարավոր չէ գլուխ հանել:

Երջանկության չի բերում երջանկության որոնումը: Եթե փնտրես այն,կնստես և նստած կմնաս,չինամանլով,որ կողմ սլանալ: Սակայն դու տքնում ես,կերտում ես,երկնում ես և ,ի պարգևատրումն քո ջանքերի,քեզ դարձնում են երջանիկ

Տեսել եք երբևէ,թե ինչպես է եղեգնը թաքնվում քամուց?Քամին ճոճում է այն և դարձնում ավելի ամուր: Իմաստություն ձեռք  է բերում նա,ով ամեն հիմարությունից դաս է քաղում:

Կարդացեք նաև`

Աֆորիզմներ կյանքի մասին

Աֆորիզմներ կանանց մասին

Աֆորիզմներ պատերազմի մասին

Աֆորիզմներ միայնության մասին

Աֆորիզմներ ճշմարտության մասին

Աֆորիզմներ լռության մասին

Աֆորիզմներ բնության մասին

Աֆորիզմներ ըստ Դալայ-Լամայի

Կիսվել

Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Սիմվոլների բացատրությունը

February 20, 2012 Leave a comment

Սիմվոլներն առաջացել են հնագույն ժամանակներում: Դրանց առաջացումը կապվում է հյուսիսային ռունիկ աղբյուրների հետ,որտեղ էլ նրանք գրառված են եղել: “Ես ինքս”,Էգոն պատկերվում է կետի տեսքով,հոգին-շրջան,որն էլ հատկանշում է անսահմանությունը:
Շրջանի մեջ գնտվող կետը խորհրդանշոմ է Արևը:

Լուսինը ներկայացվում է կիսաշրջանի սիմվոլի տեսքով,որը խորհրդանշում է մարդու կիքրն ու զգացմուքները: Ուղղահայացը ցույց է տալիս տղամարդկայինը,իսկ հորիզոնականը կանացին,խաչը`կանացին ու տղամարդկայինը միասին(դրական և բացասական): Շրջանի մեջ գնտվող խաչը նշանակում է երջանկություն(շրջապատված է հոգով): Մյուս կողմից խաչը ձեռբազատման նշան է,դրա համար այն օգտագործվում է քրիստոնեական գաղափարախոսության մեջ:
Վեներային համապատասխանում է խաչի վերևում կանգնած շրջանը: խաչը`տառապանքը,հաղթահարելի է սիրո միջոցով:
Նույն նշանը`վերևում կիսալուսնի հետ միացած հանդիսանում է Մերկուրիի նշանը և նշանակում է,որ խաչը`տառապանքը հաղթահարելի է սիրո և բանախոհության միջոցով:

Մարսին համապատասխանում է բեղմնավորման նշանը`նետին միացած շրջանի տեսքով:
Ուրանին համապատասխանում է նույն նշանը հակառակ դրված և նրան միացված շրջանում վերցված կիսալուսնի հետ,ինչը խորհրդանշում է հոգու,ոգու,մտքի և սեռական առեղծվածների ճանաչում:

Յուպիտերը պատկերվում է խաչի ձախ ուղղահայաց կողմին միացած կիսալուսնի տեսքով.խաչը հաղթահարվում է զգացմուքների,մտածողության և ճանաչողության միջոցով:

Սատուրնի նշանը ներկայացվում է կիսալուսնի վերևում գտնվող խաչի տեսքով.տառապանքը դեռ հաղահարված չէ,բայց քանի որ այն ուժեղ ,տիրական մոլորակ է,ապա այն նաև օգնական է: Սատուրնը նշանաում է ինտելեկտ(կիսալուսին),որի վրա ստվեր է գցում մատարիան(խաչը),այսինքն շղթայված է,հետևաբար եսասեր է: Ինչպես մենք գիտենք,բոլոր մեր դժբախտություններն ու տառապանքները բերում մեզ դրան իմաստավորելուն: Եթե դժվարություններն ու տառապանքները հաղթահարվում են ճանաչման միջոցով,ապա այս նշանը պտտվում է,ե Սատուրնը վերածվում է Յուպիտերի:

Շրջանով նշանակվում է հռչակված,իսկ կետով `չհռչակված աստվածութոյւնը: Կրկնակի շրջանում գտնվող կետըով պատկերվում է հռչակման ավարտվածությունը.կենտրոնական Արևը աստվածային կամքի արտահայտումն է: Սվաստիկան նշանակում է Կոսմոսի շարժումը: Դա Արևային խաչ է`հյուսիսի ամենահին սիմվոլներից մեկը,իմաստունների և հին փիլիսոփաների խաչը: Մեկ ճառագայթով վեր հնգանկյուն աստղը խորհրդանշում է աստվածություն,երկու ճառագայով վերև գտնվողը`Սատանայի նշանն է:

Հին սիմվոլիկայում է կայանում ճիշտը,քանի որ այդ նշանակումները հենց այնպես չեն ծնվել,դրանք տարբեր աստվածությունների գործառույթների և ձևաբանական առանձնահատկությունների հետևանք են:
Եթե մենք սպառնում կամ նախազգուշացնում ենք ցուցամատով,ապա միանգամայն նմանակում ենք դաժան Յուպիտերին(Զևս): Բթամատը օգտագործվում էր Ներոն կայսրի ժամանակ Հին Հռոմում հաստատելու և “Ես”-ը ի ցույց դնելու համար.դեպի վեր ուղղված մատը `կյանք,դեպի ներքև ուղղվածը`մահ: Բթամատի հիմքը`Վեներայի թումբն է,որ ցույց է տալիս բնազդային և ֆիզիկական սերը: Միջնամատը`Սատուրնը հանգստացնում և հավասարակշռում է ամեն ինչ,դրա համար այն ամենաերկարն է ձեռքի ափի վրա: Մատնեմատը խորհրհդանշում է ոսկեզօծ Արևը(Ապոլոն),ահա թե ինչու են մատնեմատի վրա կրում ոսկե զարդեր,առավել հաճախ ամուսնության մատանի: Ճկույթը Մերկուրին է`աստվածների փոստատարը,ով ճարպիկ և սուր լեզու ունեցող երիտասարտի տեսքով է ներկայանում: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է ընդգծել իր “կարևորությունը” խնջույքի կամ այլ հավաքի ժամանակ,ապա նա ցուցադրում է իր ճկույթը,դրանով մատնանշելով,որ ասելիք ունի:

Հետաքրքիր փաստեր Ստալինի մասին

February 18, 2012 1 comment


Ստալինի ընթերցանության սովորական նորման եղել է օրական մոտ 300 էջ: Նա միշտ զբաղվում էր ինքնակրթությամբ: Նրա զարգացվածության իրական մակարդակի մասին պատկերացում կարելի է կազմել դատելով նրա կարդացած և ուսումնասիրած գրքերի քանակով: Նրա գրադարանը կազմված էր ավելի քան 20 հազար կտոր գրքից:

Ստալինը միշտ աշխատում էր առաջ անցնելով ժամանակից մի քանի տասնյակ տարիներ: Նրա կառավարման արդյունավետությունը կայանում էր նրանում,որ նա իր առջև դնում էր հեռահար նպատակներ ,և այսօրվա խնդրի լուծումը դառնում էր հետագա լայնամասշտաբային ծրագրերի իրականացման գրավական:

Ստալինը չէր պայքարում օղու դեմ,նա պայքարում էր մարդկանց ազատ ժամանակի դեմ: Սպորտը արտակարգ զարգացում էր ապրում,հատկապես սիրողականը: Ամեն կազմակերպություն կամ ընկերություն ուներ իր աշխատակիցներից կազմված սպորտային խմբեր: Քիչ թե շատ մեծ գործակալությունները պարտավոր են ունենալ մարզադաշտեր և հոգ տանել դրանց մասին:

ԽՍՀՄ բոլոր քաղաքներում ստալինյան ժամանակներից մնացել են զբոսայգիներ: Դրանք նախատեսված էին մարդկանց հանգստի համար: Դրանք ունեին էին ընթերցասրահներ և խաղասրահներ(շախմատ, բիլյարդ),գարեջրատուն,պաղպաղակի խանութ երեխաների համար,պարահրապարակ և ամառային թատրոն: Եթե ստալինյան պլանային համակարգը պահպանվեր և հետագա կատարելագործման հասներ,ապա դեռ 1970թվ ԽՍՀՄ կլիներ ամենաբարձր կյանքի մակարդակ ունեցող երկրների լավագույն եռյակում:

Ստալինը նման էր Լենինին,սակայն վերջինիս ֆանատիկոսոությունը տարածվում էր ոչ թե Մարքսի,այլ սովետական ժողովրդի վրա,Ստալինը ֆանատիկորեն ծառայում էր նրան: Ստալինը ինքն իր նկատմամբ շատ տնտեսող էր: Հագուստիս ոչ մի ավելորդ բան չուներ,այն ինչ ուներ երկար ժամանակ հագնում էր,այնքան որ մաշվի: Պատերազմի ժամանակ Ստալինը իր տղաներին ռազմաճակա է ուղարկել:

Ստալինի անձնական արխիվը ոչնչացվել է վերջինիս մահից անմիջապես հետո:

Մտորումներ գրքերի մասին…

February 15, 2012 Leave a comment

kardal
Հետևելով Հեթանոս Գևորգի օրինակին,ցանկանում եմ  գրքերի մասին գրել:
Թվային թե տպագիր? .Այս է խնդիրը
Ես նախընտրում եմ տպագիր գիրքը:Քանի որ հաճելի է տեսնել,բռնել,զգալ գքրի շունչը: Երբ բացում ես գիրքը անասելի երջանկությամբ է լցվում հոգիդ,թերթում ես էջերը: Ամեն թերթելուն ,կարցես,անտեսանելի զգացմունքերը պարուրում են հոգիդ ու տանում հեռուներ`գրքերի անմեկին ,անեզր,զարմանահրաշ աշխարհը: Թվային գրքերի կարդում եմ,եթե Հայաստանում եչմ գտնում դրանց տպագիր տարբերակը: Թվային գիրք կարդալիս,սակայն,շուտ եմ հոգնում:Ընդհանրապես ճաշակի հարց է: Տպագիր թե թվային իրականում տարբերություն չկա,կարևորը գիրք կարդալու հանգամանքն է:
Հրաշալի է,երբ լայնէկրան հեղուկբյուրեղյա հեռուստացույցի փոխարեն դու ունես հարուստ գրադարան,որն օգնում է իմաստով լցնել հեռուստացույցի առաջացրած ունայնության վիհը: Ես նաև ունեմ մեկ սկզբունք,որին երբեք չեմ դավաճանում,այն հնչում է այսպես.

“Մի տուր գիրքդ ուրիշին”

Երբեք իմ գրքերը ոչ-ոքի չեմ տալիս,քանի որ գիրքն այնպիսի բան է,որ ամեն մեկը պետք է իրենն ունենա: Շատ հաճախ մարդիկ վերցնում են գրքերը և մոռանում են վերադարձնել: Արդյունքում դու կարող ես ուենալ մի որևէ հավաքածու բացակայող մի քանի գրքով: Սիրում եմ գիրք նվիրել և սիրում եմ,երբ գիրք եմ նվեր ստանում:
Երևանի գրախանութներում լուսնի ափսեն է գլորվում… Կարդալ ավելին

Իրական պատմություններ մարդկային բարության մասին

February 14, 2012 Leave a comment


* * *

Ընկերուհուս հետ առևտրի կենտրոնում էին : Փափուկ խաղալիք շահեցի տիրում: Մենք քայլում էինք ու հանկարծ տեսանք մտավոր խնդիրներ ունեցող տղայի հոր հետ քայլելիս և նվիրեցին իրեն խաղալիքը:
Տղան ասաց “Շնորհակալություն“: Հոր աչքերը արցունքներով լցվեցին: Պարզվում է,տղան արդեն մի քանի ամիս չէր խոսում:

* * *
Չորս ամիս առաջ ինձ մոտ վաղաժամ ճաղատացում ախտորոշեցին: Մեկ ամիս անց ես կորցրեցի բոլոր մազերս: Վախենում էի դպրոց գնալ,մտածում էի,բոլորն ինձ կծաղրեն: Մյուս առավոտ ես թակոցներ լսեցի դռան վրա: Բացեցի դուռը և տեսա իմ 10 ամենամոտ ընկերներին`ամբողջովին ճաղատ: Նրանցից երկուսը աղջիկներ էին:
* * *
Կարդալ ավելին

Մտորումներ համասեռամոլների մասին

February 10, 2012 16 comments


Երկար ժամանակ չէի ցանկանում այս թեմային անդրադառնալ,քանի որ համասեռամոլներին վերաբերվող գրառումները չափից շատ են մեր բլոգոլորտում: Սակայն անդրադառնում եմ այս համասեռամոլներին մեկ պատճառով լով.ցանկանում եմ արտահայտել իմ հայեցակարգը:
Ի տարբերություն շատ բլոգերների,որոնք միաբերան քննադատում են համասեռամոլությունը հեռվից նայելով այս երևույթին,ես ԱՆՁԱՄԲ հանդիպել և զրուցել եմ որոշ համասեռամոլների հետ,քանի որ միշտ ցանկացել եմ հետազոտել այդ մարդկանց մտածելակերպը,առօրյան և ընտհանրապես կեցությունը: Ըստ իմ խորին գիտակցման,այս մարդիկ այդպես են լույս աշխարհ գալիս,որոշակի տարիքում հասկանում են,որ իրենց ավելի շատ ձգում է նույն սեռի ներկայացուցիչը քան հակառակ: Երևանում հանդիպել եմ մի քանի համասեռամոլ արտասահմանցիների,խոսել եմ նրանց հետ: Նրանցից ոմանք բավականին ընդունելի տեսք ու կեսվածք ունեին եվրոպացու համար,ես նույնիսկ չէի մտածի որ վերջիններս ոչ ավանդական կողմնորոշում ունեն: Նրանց մշակույթն է այսպիսին: Ինչու ենք մեղադրում այս մարդկանց? Եթե նրանք փոքր տարիքից այդ են տեսել: Տեսել են ,որ մարդիկ ադեկվատ են վերաբերվում գեյերին և նրանց մոտ ամրապնդվել է այդ կերպարը: Այդպիսին է նրանց բնույթը,ուստի չարժե մեղադրել նրանց:
Սակայն մի բան ես չեմ ընդունում: Չեմ ընդունում ,որ մեր երկրում ցանկանում են սերմանել այդ նույն պսևդոլիբերալ սկզբունքները գեյերի հանդեպ: Երբ ցանկանում են դարձնել մեզ տոլեռանտ այդ մարդկանց նկատմամբ: Պետք չէ այդ մարդկանց քարկոծել,գանահարել կամ հերյուրել: Պետք է ուղղակի Հայաստանից դուրս հրավիրել այդ մարդկանց դեպի ազատությունների,”հավասարության” և “արդարության” երկիրը`ԱՄՆ: Թող գնան այնտեղ և ինչպես ասվում է Աստվածաշնչում “Գնացեք,աճեք և բազմացեք”: Հետաքրքիր մի օրինաչափություն եմ նկատել ,այնուամենայնիվ,համասեռամոլները չեն բազմանում,սակայն շատանում են`կենսաբանության օրենքներին հակառակ: Կարդալ ավելին