Archive

Posts Tagged ‘անձի երկակիություն’

Սրճարանում

January 26, 2012 1 comment

Ամեն անգամ սրճարան մտնելիս գիտեի,որ կյանքը լի է գույներով,նաև գիտակցում էի,որ կան մարդիկ,ում համար կյանքը սև ու սպիտակ է: Այս անգամ ևս ուրախ տրամադրությամբ մտա սրճարան: Ամեն ինչ նույնն էր,սակայն իմ սիրելի սեղանը,ուր միշտ սիրում էի նստել զբաղված էր: Այնտեղ նստած էր մի աղջիկ և ողջ մարմնով դողում էր: Հմայիչ աղջիկ էր և ուներ գեղեցիկ համարվելու համար բոլոր արժանիքները: Մոտեցա աղջկան և հարցրեցի նրա որպիսությունը,աղջիկը ցնցվեց ը միանգամից բացասական պատասխան տվեց: Ստանալով նրա թույլտվությունը ես նստեցի սեղանի մոտ`նրա դիմաց: Խնդրեցի նրան պատմել ինձ իր այդ տխուր տրամադրության պատճառները: Պարզվեց,որ համալսարանում,որտեղ սովորում է աղջիկը ,մթնոլորտը լցված է ստով և անհավատարմությամբ: Ես հասկացա,որ խնդիրն ավելի լուրջ է քան զուտ ներհամալսարանական մթնոլորտը: Խնդրեցի աղջկան պատմել ինձ իր մասին: Նա սկսեց պատմել և ես ամբողջությամբ ընկղմվեցի նրա կյանքի մեջ,կյանք,որը լի էր փորձություններով և դառնությամբ:
Ինչպես բոլորի համար,նրա համար ,ևս, կյանքն ամենադժվարն էր: Նրա մեջ զարգացած ինքնաոչնչացման ցանկությունը դրդել էր նրան ինքնասապնության: Սակայն ինքնասպանությունների 70% մարդիկ գործում են ուշադրության կենտրոնում հայտնվելու համար: Դա այնքան էլ կյանքից հեռանալու փորձ չէ,այլ բնազդային ինչ որ գործոն,որ երբեք մահով չի ավարտվում,միշտ ինչ-որ մեկը նրան փրկում է,ինչ-որ մեկը,ում հենց նա է ենթագիտակցորեն ստեղծում,ինչ-որ մեկը ,որ հայտնվում է ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում: Ժամեր անց աղջիկն արդեն հանգստացել էր,նա կիսվել էր իրեն տանջող մտատվայտանքներով, և մտքից հանել էր ևս մեկ անգամ ինքնասպանություն փորձ անելու ցանկությունը:
Հաջորդ անգամ սրճարան մտնելիս նկատեցի,որ աղջիկը թեթև ժպիտով նորից սպասում է ինձ իմ սիրելի սեղանի մոտ: Նկատելով ինձ`նա ոտքի կանգնեց և ինձ հրավիրեց սեղանի մոտ: Այն ընթացքում,երն ես սրճարան չէչ գնացել,նա ամեն օր եկել և ժամերով ինձ էր սպասել: Այս անգամ մեր զրույցն ավելի երկար տևեց: Զրույցի վերջում ես հասկացա,որ աղջկա մասին ավելին գիտեմ,քան նրա հարազատ մայրը,կամ նույնիսկ ամենամոտ ընկերուհին: Աղջիկը մանկուց անուշադրության է մատնվել և այդքան պակասող ուշադրությանը ստանալու համար նա միշտ դիմել է ոչ ադեկվատ քայլերի տանը և ինքնասպանության փորձեր է կատարել համալսարանում:
Տան միջնեկ երեխան էր,ուներ մեծ քույր և փոքր եղբայր: Աղջկա ծնունդից հետո երկար ժամանակ արու զավակ ցանկացող ծնողները շատ էին տխրել,երբ լույս աշխարհ էր եկել Անահիտը…Սակայն ծնողները որոշել էին տղա ունենալ,և մի քանի տարի անց ծնվում է Անահիտի փոքրիկ եղբայրը: Աղջկա հանդեպ եղած ամբողջ սերը բաժին էր հասել Անահիտի մեծ քրոջը,իսկ տղայի համար նախատեսված սերը ստանում էր Անահիտի փոքր եղբայրը: Միջանկյալ երեխա լինելով,Անիահիտը հայտնվել էր ստվերում`անմասն մնալով ծնողական սիրուց:
Համալսարանում Անահիտը կրկին անտեսված էր կուրսընկերուհիների և հատկապես տղաների կողմից: Ուշադրության կենտրոնում հայտնվելու համար Անահիտը թյուր տեղեկություններ էր տարածել,թե ոչ ավանդական կողմոնորոշում ունի և սիրում է կուրսեցի աղջիկներից մեկին: Նրան տրվեց այդքան բաղձալի ուշադրությունը.քայլելիս նրա վրա էին ուղղված բոլորի բացասական հայացքները: Երեք տարի անց նա զղջացել էր իր արարքի համար և ամեն պատեհ-անպատեհ առիթ օգտագործում էր ներողություն հայցելու համար այն աղջկանից,ում նա “սիրում” էր:
Մեր հաջորդ հանդիպումը արդեն սրճարանում չէր այլ մարդաշատ վայրում: Ես ու Անահիտը քայլում էին փողոցով և ,սոց.ծառայության աշխատողներ ձևանալով,կանգնեցնում էինք պատահական մարդկանց և նրանց հարցնում ,թե արդյող գոհ են կյանքից,երկրից,կենսամակարդակից: Այն օրը մենք մոտեցանք մոտ 100 անցորդի,որոնց խնդիրներն ավելի լուրջ և բարդ էին,քան Անահիտինը: Այդ ժամանակ,երբ համարյա ամեն ինչ պետք է փոխվեր դեպի դրականը,զգացի որ Անահիտի մեջ գլուխ է բարձրացնում մի եսասեր,բայց միջնույն ժամանակ թույլ ու շատ տխուր կերպար: Ես հասկացա,որ պետք է ճնշել այդ կերպարին,ես բղավեցի Անահիտի վրա և այդ կերպարն անհետացավ…
Վերջին անգամ նրան հանդիպեցի համալսարանի տարածքում,նա ինձ խնդրեց սպասել,քանի որ ցանկանում էր ինձ ծանոթացնել մի տղայի հետ: Անահիտը գնաց տղայի հետևից:
Հինգ րոպե հետո նա վերադարձավ այդ տղայի հետ,սակայն ինձ այլևս չգտավ: Վերջին անգամ հայացք գցեցի և տեսա,որ նրանք ձեռք-ձեռքի բռնած մտնում են պուրակը,քայլում և անհետանում են ծառերի ետևում:
Անահիտը գտավ իր երջանկությունը,իմ առաքելությունն ավարտված է…
Այժմ ուսումնասիրենք Անահիտի ձեռքերը և տեսնենք,թե ինչպես է արտահայտվում նրա հակասական բնավորությունը ձեռքերի վրա:

Կարդալ ավելին

Advertisements