Archive

Posts Tagged ‘աչքի գույն’

Բլոգի հոդվածների թեժ տասնյակ

October 18, 2011 Leave a comment

Top 10Արդեն կես տարի է ինչ գոյություն ունի այս բլոգը,սկզբում հասցեն այսպիսին էր ArmPalmistry.wordpress.com ու միշտ բոլորը դժվարանում էին հասկանալ կամ հիշել այդ տարօրինակ հասցեն: Ուստի որոշեցի այն փոխել: Այժմ բլոգը կարող եք գտնել պարզապես բրաուզերում հավաքելով hakhunts.wordpress.com :
Ձեզ եմ ներկայացնում բլոգում կես տարվա ընթացքում ամենաշատն ընթերցված գրառումների թեժ տասնյակը:

10րդ հորիզոնական

Աֆորիզմներ սիրո մասին
Բոլորին հետաքրքրում է սերը,լինի նա ծեր թե երիտասարդ,տղամարդ թե (հատկապես) կին: Այս գրառումը ներկայացնում է իմ ամենասիրելի աֆորիզմները սիրո մասին:

9րդ հորիզոնական

Խալերը և դրանց նշանակությունը.Մասն երրորդ
Այս գրառումը պատմում է ձեռքի վրա առկա խալերի և դրանց ճակատագրական նշանակության մասին:

8րդ հորիզոնական

Աչքի գույները.Դրանց նշանակությունը.Մասն առաջին
Աչքերի գույնի և դրանց հետաքրքիր նշանակության մասին: Պարզվում է,որ մարդու աչքերի գույնը նույնպես կարող է բազմանշանակ լինել`թե ուղիղ,թե փոխաբերական իմաստով:

7րդ հորիզոնական

Ի՞նչ են ասում մատնահետքերը ձեր մասին…Մասն երկրորդ
Այս գրառումը պատմում է մատնահետքերի 3 հիմնական տիպերի,ենթատիպերի և դրանց բնավորության հետ կապի մասին:

7րդ հորիզոնական

Երեխաների նշաններ ձեռքի վրա
Մենք`հայերս,շատ ենք սիրում երեխաներին: Այս գրառումը Ձեզ կօգնի հայտնաբերել նրանց քանակն ու սեռը ձեռքի միջոցով:

6րդ հորիզոնական

Մատանիներ.Դրանց նշանակությունն ու օգտակարությունը
Երբևէ ուշադրություն դարձրել եք,թե որ մատին է մատանի կրում Ձեր զրուցակիցը կամ ընկերը?Այս գրառումը կարդալուց հետո կսկսեք ուշադրություն դարձնել,քանի որ դա նույնպես մեծ նշանակություն ունի:

5րդ հորիզոնական

Քյառթու ձեռքեր
Այս գրառումը իմ կատարած փոքրիկ հետազոտության արդյունք է: Այն պատմում է քյառթու տղաների ձեռքերին բնորոշ մի շարք հատկանշական առանձնահատկությունների մասին:

4րդ հորիզոնական

Սեքսուալության Գաղտնիքները.Մասն առաջին
Բազմաթիվ ամուսնություններ անհաջող են լինում կնոջ և տղամարդու հակառակ սեռի մասին ունեցած թյուր պատկերացումների պատճառով: Անհրաժեշտ է լավ ճանաչել զուգընկերոջդ ամուսնանալուց առաջ: Այս հոդվածում փորձում եմ բացահայտել մարդու սեքսուալ առանձնահատկությունները և ճաշակը ձեռքերի օգնությամբ:

3րդ հորիզոնական

Մի դատիր,որ չդատվես…
Անժելա Սարգսյանի անձնական կյանքի աղմկահարույց սկանդալի մասին…Բառերն ավելորդ են :

2րդ հորիզոնական

Խալերը և դրանց նշանակությունը.Մասն առաջին
Այս գրառման մեջ Ձեզ եմ ներկայացնում դեմքի վրա գտնվող խալերի գաղտնի նշանակության մասին:

Առաջին հորիզոնական

Սիրային Աստղագուշակ.Մասն առաջին
Զուգընկերոջ ընտրության հարցում Ձեզ կարող են օգնել կենդանակերպի նշանները: Սույն գրառումը հենց դրանց մասին է:

Advertisements

Աչքի գույները.Դրանց նշանակությունը.Մասն առաջին

June 5, 2011 Leave a comment

Հին ժամանակներից մարդիկ մեծ ուշադրություն էին դարձնում աչքերի գույնին:Արտաքին աշխարհից եկած ինֆորմացիայի մեծ մասը մենք ընկալում ենք մեր աչքերի միջոցով: Հոգեբանները հետևում են աչքերի շարժմանը խոսակցության ժամանակ պարզելու համար,թե ինչ է մտածում,ինչպես է մտածում,ինչ է ցանկանում թաքցնել մարդը:

Աչքի գույնը շատ բան կարող է ասել մարդու մասին.հակվածություններ,թերություններ,բնավորության գծեր և այլն: Քննարկենք աչքի գույները և դրանց նշանակությունները:

Սև աչքեր

Նկ.1 Սև աչքեր

Սև աչքեր ունեցող մարդիկ նախաձեռնող են,հասնում են այն ամենին,ինչ ցանկանում են կյանքում: Նրանք ունեն մեծ ինքնավստահություն և հսկայական  կամքի ուժ:Հավակնոտ և փառասեր են,միշտ ձգտում են աչքի ընկնել: Նրանք մեծ հաջողություն են վայելում հակառակ սեռի մոտ,մեծամասամբ ի շնորհիվ իրենց հայացքի,որի մեջ խորտակվում է նայողը: Սև աչքեր ունեցողները սիրատոչոր և կրքոտ բնավորություն ունեն: Սիրահարվելով այսպիսի մարդու դուք շրջապատված կլինեք սիրով և հոգատարությամբ: Նրանք կլանված են սիրով,և ոչ-մի խոչընդոտ չի կարող նրանց կանգնեցնել հասնել երկրպագության առարկային: Երբեմն նրանք կարող են առանց մտածելու անցնել ծառացած խնդրի լուծմանը,ինչը բացասական հետևանքների կբերի: Ուստի սև գույնի աչքեր ունեցողներին խորհուրդ է տրվում ավելի հանգիստ ընկալել կյանքն ու իրականությունը,զբաղվել սպորտով`ծախսելու համար էներգիայի հսկայական պաշարները,որով օժվտած են սև աչքեր ունեցող մարդիկ:

Կանաչ աչքեր

Նկ.2 Կանաչ աչքեր

Կանաչ աչքեր ունեցողներն զգայուն,կարեկից և մեծահոգի մարդիկ են:Նրանց սերը բոլոր դեպքերում իսկական և կրքոտ է,նրանք միշտ հավատարիմ են  իրենց երկրորդ կեսին,սակայն երբեք չեն ների անհավատարմությունը և վիրավորանքը`անգամ ամենամոտ մարդուն:Իսկակական ասպետները տարբերվում են աչքերի կանաչ գույնով:Նրանց սիրում են ընկերները հավատարմության և փափուկ բնավորության համար:Նրանք շատ համբերատար են,կարող են ժամերով լսել խոսակցին: Կանաչ աչքերով մարդիկ ունեն մի շարք դրական հատկանիշներ ի տարբերություն ուրիշ գույնի աչքեր ունեցողների:Ըստ հոգեբանների,կանաչ աչքերով մարդիկ ամենահաջողակն են,քանի որ նախընտրում են հանգստությունն ու կայունությունը,սակայն սիրում են ճախրել երազներում: Շատ դժվար է հասկանալ կանաչ աչքերով մարդկանց.նրանք կարող են լինել և լավ ընկերներ,և սկզբունքային ղեկավարներ,և հավատարիմ զուգընկերներ:Սակայն պետք չէ չարաշահել նրանց նրանց վստահությունը,այլապես նրանք կվերածվեն ուժեղ և խիստ թշնամու:

Երկնագույն(բաց կապույտ) աչքեր

Նկ. 3 Երկնագույն աչքեր

Անուղղելի ռոմանտիկ են երկնագույն աչքեր ունեցողները`պարզ,բայց ոչ պարզունակ բնավորությամբ:Նրանք ունեն իրենց ուրույն զգացմունքայնությունն ու հրապուրանքը: Կարող են ինքնամոռաց սիրահարվել և տրվել սիրեցյալին և հոգով,և մարմնով:Նրանք շատ շուտ են բորբոքվում և կորցնում են իրավիճակը սառը դատելու կարողությունը: Ունեն շատ լավ զարգացած պարտքի զգացողություն,երբեք չեն մոռանա արված լավությունը:Նրանք հիշաչար և հակասական մարդիկ են,միշտ պայքարում են ճշարտության համար,անգամ երբ սխալ են լինում:Անբեկանելի են որոշումներ ընդունելիս,երբեմն անգամ անընդունակ են հասկանալ դիմացինին: Երկնագույն աչքերով  մարդկանց խորհուրդ է տրվում սովորել երբեմն փոխզիճումների գնալ դիմացինի հետ:

Կարդացեք նաև

Աչքի գույները.Դրանց նշանակությունը.Մասն երկրորդ

Աչքի գույները.Դրանց նշանակությունը.Մասն երրորդ

Աչքի գույները.Դրանց նշանակությունը.Մասն չորրորդ

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter