Archive

Posts Tagged ‘Ապոլոնի գիծ’

Ապոլոնի գիծ.Երջանկության գիծ

September 25, 2011 Leave a comment
Երջանկության գիծ

Երջանկության գիծ

Ապոլոնի գիծը թերևս ամենադրական գծերից մեկն է: Այն ունի մի շարք անվանումներ,ինչպիսիք են `Ապոլոնի գիծ,Արևի գիծ,Երջանկության գիծ,Փառքի կամ Հայնտության գիծ և այլն: Այս գիծը մարդուն երջանկություն է բերում: Աշխարհը կարծես թե ժպտում է մարդուն,գործերը լավ են ընթանում:
Գիծը գտնվում է Ապոլոնի թումբի վրա`մատնեմատի տակ: Այս գիծն ունեցող մարդիկ ժպտերես  և կենսուրախ են միշտ: Հազվադեպ կարելի է տեսնել երկար և լավ արտահայտված Ապոլոնի գիծ,սովորաբար այն սկսվում է Սրտի գծից: Այս դեպքում երջանկությունը կգա 45ից հետո: Որոշ դեպքերում,այն կարող է սկսվել Ճակատագրի գծից և բարձրանալ վեր` դեպի Ապոլոնի թումբը: Այս դեպքում,մարդուն լիակատար երջանկություն և ներքին ինքնաբավարարվածություն է պատճառում աշխատանքը,կարիերան: Այն կետը,որտեղից սկիզբ է առնում Ապոլոնի գիծը,համարվում է առավել բարենպաստ տարի մարդու կյանքում:
ՍԱԿԱՅՆ,քանի որ երջանկության զգացողությունը խիստ սուբյեկտիվ բնույթ ունի,ապա Ապոլոնի գիծը միանշանակ բացատրություն չի կարող ունենալ,գիծը ուսումնասիրելիս պետք է հաշվի առնել նաև ուսումնասիրվող ձեռքի առանձնահատկությունները:
Գիծը ցույց է տալիս մեծամասամբ ինքնաարտահայտումը,հասարակության կողմից մարդու ընդունումն ու մարդուն գնահատումը: Բազմաթիվ հայտնի մարդկանց ձեռքերի վրա կարելի է տեսնել այս գիծը,սովորաբար այն լինում է հստակ և լավ արտահայտված ձեռքի մակերևույթի վրա: Համոզվելու համար առաջարկում եմ ուսումնասիրել քսաներորդ դարի մեծագույն պալմիստ Կեյրոյի ձեռքը և քսաներորդ դարի մեծագույն դերասանուհիներից մեկի `Սառա Բեռնարի ձեռքը:

Advertisements

Գլուխ իններորդ կամ Աշխարհահռչակ դերասանուհին

April 14, 2011 Leave a comment

(սկիզբն այստեղ)

Իհարկե,այս դեպքից հետո անմբողջ Լոնդոնն իմ մասին խոսեց, և հաճախորդների հոսքը իսկապես չէր դադարում,մարդիկ հերթագրվում էին ընդունման շաբաթներ առաջ:

Մի երեկո ինձ այցելեց անծանոթ պարոն և խնդրեց իր հետ գնալ մի տիկնոջ մոտ,ում ձեռքերն,ըստ պարոնի,ինձ մոտ մեծ հետաքրքրություն պետք է առաջացնեն:Ես համաձայնվեցի և պարոնն ինձ ուղեկցեց Սուրբ Ջոնի անտառի մոտ գտնվող մի տուն:Մտնելով տուն`մեզ դիմավորեց մի կին,որի ձեռքերը և դեմքը ծածկված էին շժարշով: Նա դրեց իր ձեռքերը մետաքսե բարձի վրա:

Այո,հիրավի դրանք հրաշալի ձեռքեր էին:Դրանց գծերը և նշանները կախարդեցին ինձ,ես բառեր չունեին նկարագրելու դրանք:Կինն անդադար ասում էր «Mon Dieu,comme c’est bien vrai».(Աստված իմ,այդ ամենն իսկապես ճիշտ է)Նկարագրելով  նրա լուսապայծար փառքն ու հաջողությունը,վերելքները և բազմաթիվ հաղթահարված դժվարությունները `ես պատմեցի նրան բազմաթիվ հույսերի և լույսերի մարման մասին,հավակնությունների բլուրից դանդաղ անկման և ողբերգական ավարտի մասին :

Սարա Բեռնարի կախարդիչ հայացքը

Նա ետ քաշեց  սպիտակ ձեռքերը,լսվեցին խուլ  հեկեկանքներ: Բացվեց շժարշը ,և ես ճանաչեցի մեծն Սարային : Նրա երազկոտ աչքերն ուղիղ ինձ էին նայում..

-Սա իմ կյանքի ամենահրաշալի պահերից մեկն է,ես անգամ չեմ հավատում:Գուցե սա երազ է…?

Այդ պահին ես մտածեցի որ սպեկտիկ հասարակությունը երբեք չի հավատա իմ խոսքերին Եվ որպես ապացույց այն բանի,որ ինձ բախտ է վիճակվել տեսնել մեծն Սարային,ես համոզեցի նրան գրառում թողնել իմ հուշամատյանում:Իրեն հատուկ ձեռագրով նա գրեց հետևյալը.

«Քանզի Աստված մեր ձեռքերի մեջ տեղադրել է մեր ապագայի և անցյալի մասին վկայող գծեր ու նշանները,ապա ես միայն ափսոսում եմ նրա համար,որ մենք այդ գծերով չենք կարող իմանալ բարեկամների Ճակատագրի մասին,ում կարող էինք տեղեկացնել սպասվող խնդիրների և դժբախտությունների մասին: Այստեղ նույպես Արարիչն իմաստուն է վարվել,թող այդպես լինի:Ամէն:

Սարա Բեռնար»

Սարայի գնալուց առաջ ես վերցրեցի նրա ձեռքի հետքը: Ես այժմ կներկայացնեմ ձեռքի կրճատ նկարագրությունը,որն անշուշտ կհետաքրքրրի կարդացողներին:

Բեռնարի աջը

Սկսենք հենց ձեռքի ձևից.կիսաշրջանաձև ափի տեսակ և սրածայր մատներ,ինչը վկայում է արտիստիկ,իմպուլսիվ և  դյուրագրգիռ բնույթի մասին:Այժմ դիտարկենք գծերը,որոնք խորն և ուղիղ են,ինչը վկայում է ուժեղ և վճռական անհատականության մասին:Նրա երկու գծերը,որոնք բարձրանում են դաստակից դեպի համապատասխանաբար միջնամատը և մատնեմատը,հազվադեպ են լինում այսպես հստակ տեսանելի: Միջնամատի մոտ գնացող գիծը կոչվում է Ճակատագրի(Անհատականության) գիծ(1),իսկ մատնեմատի մոտ գնացող գիծը կոչվում է Արևի(Ապոլոնի) գիծ(3),որը բնութագրում է գիծն ունեցողի վառ անհատականությունը,փառքը և հաջողությունը:Բազմաթիվ ձեռքերի վրա այդ գիծն իսպառ բացակայում է,որոշների վրա այն արտահայտված է ոլորապտույտ,կոտրակված կամ անորոշ ձևով:Բայց եթե այդ գիծն ուղիղ և խորն է,ապա այդպիսի մարդուն սպասում է փառք ու հաջողություն,հայտնիություն:

Կենտրոնական,հորիզոնական գիծը,որն անցնում է ամբողջ ձեռքով կոչվում է Գլխի(Մտքի) գիծ(2):Եթե այն,տիկին Բեռնարի դեպքի նման,ուղիղ և պարզ է,ապա ցույց է տալիս ուժեղ միտք և ակտիվ,վճռական կամք:Եթե գիծը կտրում անցնում է ամբողջ ափը,ապա դա վկայում է նրա մեծ հանճարի բազմակողմանիության մասին բոլոր ոլորտներում,որին անդրադարձել է Սարան:

1.Ճակատագրի գիծ 2.Գլխի գիծ 3.Արևի գիծ

արունակելի)

Գլուխ առաջին կամ Մարգարեի Ծնունդը

April 7, 2011 Leave a comment

Հայրիկիցս ժառանգել եմ նորմանդական արմատներս,իսկ մայրիկիցս`ֆրանսիական արյունը:Այնուամենայնիվ մեծանալով Իռլանդիայում ես հոգևոր սնունդ եմ  ստացել հնամենի գրքերից:Հայրիկիցս  ինձ նաև հասավ պոետական բնավորությունս,հպարտությունս և փիլիսոփայության նկատմամբ հակվածությունը:Մայրս ինձ տվեց օկուլտիզմի հանդեպ սերը և առաքինությունը,որը միշտ կմնա իմ սրտում:Այս տարoրինակ միացությունը աշխարհին տվեց մի մարդու,որի ճակատագիրն ընթացավ ամբողջովին յուրահատուկ,ոչ տրադիցիոն ուղով:

Մեր աշխարհում անգամ ամենապարզ իրադարձությունը կարող է շրջադարձային կետ հանդիսանալ մարդու ճակատագրում:Ինձ համար այդպիսի իրադարձություն հանդիսացավ անձրևոտ մի կիրակի:Մայրս ինձ ողջ առավոտ սովորեցնում էր ձեռքի ափի վրա գտնովող գծերի անունները,նա բավականին հմուտ տիրապետում էր պալմիստրիային:Այնուհետև նա ինձ մի առաջադրանք տվեց.ուսումնասիրել մեր ծառաների ձեռքերը և նրանց միջից առանձնացնել  հետքրքիր նշաններ ունեցողներին:Ես այդ ժամանակ հազիվ թե տասնմեկ տարեկան լինեի:Գնալով մոտակա գյուղը `ես հետազոտեցի բոլոր բնակիչների ձեռքերը առանց բացառության և այնքան էի տարվել դրանով,որ չնկատեցի ինչպես անցավ ամբողջ օրը: Վերջապես իմ հոգնաբեկ ծնողները երկար,տանջալից փնտրտուքներից հետո գտան ինձ:Պատանի հետազոտողին ուղեկցեցին տուն և քնելու ուղարկեցին:

Այս դեպքից հետո հայրս արգելեց ինձ զբաղվել պալմիստրիայով և ուղարկեց շատ խիստ կանոնադրությամբ վանական համալիր`մոռանալու համար իմ օկուլտիստական նկրտումները և նվիրելու ինձ Աստծո ծառայությանը:Սակայն ինձ վիճակված չէր Աստծու սպասավոր դառնալ…

Մի օր մտնելով հայրիկիս աշխատասենյակ `ես հայտնեցի,որ ուզում եմ աշխարհ տեսնել և խնդրեցի նրա օրհնությունը ու փող ճանապարհի համար:Նա ստիպված էր ինձ մտքի և գործողության ազատություն շնորհել:Մի փոքր գումարով և ծնողներիս բարեմաղթանքներով ես լքեցի կացարանս մանկության ու գնացի կյանքին ընդառաջ:Ինչ-որ մի անբացատրելի  ուժ ինձ միշտ կանչում էր Լոնդոն,ուստի ,մի կողմ թողնելով հանգիստ կյանքի դյութանքը,իմ քայլերն ինձ տարան Մառախլապատ Քաղաք,որտեղ Նորին Մեծություն Ճակատագիրն անողոք պայքար էր մղում նոր ժամանած արկածախնդիրներ դեմ:

(շարունակելի)