Archive

Posts Tagged ‘առաջնորդ’

Սրբազան առաջնորդի հասարակ ձեռքերը

December 25, 2011 Leave a comment


Վերջերս ամբողջ աշխարհն իմացավ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոնգ Իլի մահվան լուրը: Ահա այս տեսահոլովակում երևում է,թե ինչպես է ամբողջ երկիրը մեկ մարդու նման ողբում նրա մահը: Ինչևէ,հաշվի առնելով այդ երկրում տիրող դիկտատուրան այս հանգամանքը չի զարմացնում: Սակայն այս գրառումը վերաբերվում է  ոչ թե Հյուսիսային Կորեայի ներքին քաղաքականությանը,այլ հանգուցյալին,ավելի ճիշտ նրա ձեռքերին:

Սրբազան առաջնորդը ողջունում է իր ժողովրդին

Սկսենք:
Նախ և առաջ նշենք ձեռքի առանձնահատկությունները`քառաքկուսի ափ և կարճ մատներ,ինչը վկայում է ,որ Կիմի ձեռքը պատկանում է Երկրի տարրին: Այս տիպի մարդիկ ամուր կանգնած են ոտքերի վրա: Այս տարերքը խորհրդանշում է ֆիզիկական մարմինը և մատերիան: Այսպիսի մարդու մոտ բարեկեցությունը կապված է նյութական հարստության ,ֆիզիկական անվտանգության և կայունության հետ: Այսպիսի մարդիկ ձգտում են կոնկրետ,շոշափելի արդյունքների,ինչը կարելի է տեսնել,վայելել և զգալ: Այսպիսի մարդկանց համար առավել քան կիրառելի է “իմ խոսքը գործ է” ասացվածքը: Նրանք սիրում են կարգ ու կանոն ամեն ինչում,նույնիսկ մտքերում և իղձերում:
Սրտի գիծը ուղիղ է,սկսվում է միջնամատի տակ`Սատուրնի թումբի վրա: Ահա թե ինչ է ասում ավստրալացի պալմիստ Ֆիտցհերբերտը այս նշանի մասին. Կարդալ ավելին

Advertisements