Archive

Posts Tagged ‘բանակ’

Մտորումներ վիրտուալ վայ-հայրենասերների մասին

October 16, 2014 2 comments

hayrenaser copy

Զորացրվելուց հետո շատ էի ցանկանում անդրադառնալ այս թեմային և խոսել վիրտուալ վայ-հայրենասերների մասին: Շնորհակալություն Միքայելին հիշեցնելու համար:
Սկսեմ նախ այն մարդկանցից, որոնք հպարտ են, որ հայրենասեր են: Հայրենասիրությամբ հպարտանալը, նույնն է ինչ, հպարտանալ նրանով, որ սիրում ես ծնողներիդ, սիրած աղջկան կամ երեխայիդ նորածին: Սերը հայրենիքի նկատմամբ քաղաքացու, կամ ինչու քաղաքացու, առհասարակ մարդու բնականոն կեցության մասն է կազմում ըստ իս:
Վերջերս հայկական իրականության մեջ հայրենասիրությունը դարձել է մասնագիտություն, այն էլ միայն վիրտուալ, ասել է թե, անիրական, սին, մտացածին իրականության մեջ: Կա նույնիսկ վիրտուալ հայրենասերների մի ամբողջ զորագունդ, ավելի շուտ բանակ, ովքեր պատրաստ են զոհաբերել իրենց վիրտուալ կյանքը հանուն հայրենիքի, ու ամեն օր դա անում են համակարգչի դիմաց նստած մեկ բաժակ սառը գարեջուր ըմպելով, ուղղակի վատն այն է, որ ամեն օր հայրենիքի համար մարտիրոսանալուց հետո, կարծես հրաշքով հարություն են առնում և շարունակում իրենց անվերջ պայքարը: Էհհ,ինչ ասեմ ՛՛Հերոսը մի անգամ է մեռնում, վախկոտը՝ հազար՛՛: Կարդել ավելին

Advertisements

Բանակ…Գնալ, թե չգնալ

June 21, 2014 4 comments

 

Դու ծնվել ես ճիշտ ժամանակին,
Դու զինվոր ես հայոց բանակի…

 
Բարև սիրելի ընթերցող… Երկար ժամանակ է գրառում չէի արել իմ բլոգում..Երկար ժամանակ, ավելի կոնկրետ երկու տարի, քանի որ կատարում էի իմ քաղաքացիական պարտքը` ծառայում էի հայրենիքիս: Այժմ, երբ արդեն զորացրվել եմ, ցանկանում եմ Ձեզ հետ խոսել բանակի լավ և վատ կողմերի մասին, նշել պարտադիր զինվորական ծառայության դրական և բացասական կողմերը: Գնացինք:
Եկել է ժամանակը, անցել են դպրոցական անհոգ տարիները և ահա տան դուռը թակում են զինվորական համազգեստով մարդիկ և խնդրում ներկայանալ տարածքային զինկոմիսարիատ(այսուհետ Զ/կ): Ուրախանալ, թե տխրել, ծառայել թե ամեն տեսակ զարտուղի ճանապարհներով խուսափել ծառայությունից: Այդ մասին կխոսենք տվյալ հոդվածի շրջանակներում:
Պարտադիր զինվորական ծառայության թեմայով միշտ էլ ցանկացել եմ ներկայացնել իմ հայեցակարգը: Վերջին տասնամյակում հայ հասարակության ժողովրդայնացումը շատ բաներ է փոխել մեր կյանքում: Մենք մտել են հասարակական հարաբերությունների մի նոր փուլ և սովետական համընդհանուր արժեքները` ներառյալ պարտադիր զինվորական ծառայությունից չխուսափելը, նետվել են պատմության աղբահորը: Այժմյան հասարակությունը տաբեր կերպ է ընդունում պարտադիր զինվորական ծառայության անհրաժեշտությունը, ուստի, ես կփորձեմ առանձնացնել դրական և բացասական կողմերը:
Մեր օրերում օրեցօր, ժամ-առ-ժամ շատանում և բազմանում են արատավոր բարքերը` անբարոյականությունը, ամենաթողությունն ու անարգանքը: Հայրենական դարավոր մշակույթին հակադրվում է բռնության, ցինիզմի, տգիտության և բարոյազրկման պաշտամունքը: Արժեզրկվում են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են պարտք, պատվախնդրություն, նամուս, Հայրենիքին ծառայելը… Բնակչության մի ստվար զանգվածի մոտ գերիշխում է էքստրեմիստական, նացիոնալիստական հակաբանակային տրամադրություն: Աշխարհայացքային, իդեոլոգիական, բարոյա-հոգեբանական ճգնաժամը լուրջ խնդիր է Հայաստանի Հանրապետության համար: Անհրաժեշտ են լուրջ, արմատական փոփոխություններ հասարակության գիտակցման մեջ, անրաժեշտ է երիտասարդության շրջանում արթնացնել հայրենասիրության զգացումը, զինվորական ծառայության կարևորության գիտակցությունը, Հայրենիքը պաշտպանելու պատրաստակամությունը:
Իսկ ինչ կարող է տալ բանակը երիտասարդին…շատ բաներ, մասնավորապես`

Պարտադիր զինվորական ծառայության դրական կողմերը

  • Ճանաչում ես հայրենի եզերքը, տեսնում ես, թե ինչպիսին է կյանքը քո բնակավայրից (քաղաքից, գյուղից) դուրս: Նոր վայրեր ես տեսնում, ծանոթանում ես  հայկական բնաշխարհի հետ` հնարավորինս էքստրեմալ պայմաններում:

Կարդալ ավելին