Archive

Posts Tagged ‘բուդդիզմ’

Աֆորիզմներ ըստ Դալայ-Լամայի

February 3, 2012 2 comments

Տարօրինակ մարդ արարած

Սկզբից մարդը զոհաբերում է առողջությունը փող աշխատելու համար:
Հետո նա ծախսում է փողը առողջությունը վերականգնելու համար,
Ընդ որում,նա այնքան է անհանգստանում իր ապագայի մասին,որ երբեք չի վայելում ներկան
Արդյուքնում նա չի ապրում ոչ ներկայով,ոչ էլ ապագայում
Նա ապրում է այնպես,կարծես թե չի մահանա երբեք,իսկ մահանալիս զղջում է,որ չի ապրել:

Կյանքի իսկական իմաստը

Մենք հյուր են այս մոլորակի վրա:
Մենք այստեղ ամենաշատը 90 կամ 100 տարի կարող ենք մնալ:
Այդ ժամանակի ընթացքում մենք պետք է փորձենք անել ինչ-որ լավ,ինչ-որ օգտակար բան:
Եթե դուք կարողանաք օգնել ուրիշներին երջանիկ լինել
Ապա կբացահայտեք ձեզ համար կյանքի իրական նպատակը`իսկական իմաստը:

Թանկագին մարդկային կյանքը

Ամեն առավոտ արթնացիր այս մտքերով
“Այսօր ես հաջողակ եմ,քանի որես արթնացել եմ
Ես կենդանի եմ,ես ունեմ այս թանկագին մարդկային կյանքը,և ես այն զուր չեմ վատնի:
Ես կուղղեմ իմ ամբողջ էներգիան ներքին զարգացման վրա,
Որպեսզի բացեմ իմ սիրը ուրիշներին
Եվ հասնել լուսավորության ի բարօրություն բոլոր էակների:
Ես միայն բարի մտքեր կտածեմ ուրիշների հանդեպ
Ես չեմ վրդովվի կամ վատ մտածի նրանց մասին
Ամբողջ ուժերով ես ուրիշներին օգուտ կբերեմ:”
Կարդալ ավելին

Advertisements