Archive

Posts Tagged ‘գոմիկ’

Մտորումներ համասեռամոլների մասին

February 10, 2012 16 comments


Երկար ժամանակ չէի ցանկանում այս թեմային անդրադառնալ,քանի որ համասեռամոլներին վերաբերվող գրառումները չափից շատ են մեր բլոգոլորտում: Սակայն անդրադառնում եմ այս համասեռամոլներին մեկ պատճառով լով.ցանկանում եմ արտահայտել իմ հայեցակարգը:
Ի տարբերություն շատ բլոգերների,որոնք միաբերան քննադատում են համասեռամոլությունը հեռվից նայելով այս երևույթին,ես ԱՆՁԱՄԲ հանդիպել և զրուցել եմ որոշ համասեռամոլների հետ,քանի որ միշտ ցանկացել եմ հետազոտել այդ մարդկանց մտածելակերպը,առօրյան և ընտհանրապես կեցությունը: Ըստ իմ խորին գիտակցման,այս մարդիկ այդպես են լույս աշխարհ գալիս,որոշակի տարիքում հասկանում են,որ իրենց ավելի շատ ձգում է նույն սեռի ներկայացուցիչը քան հակառակ: Երևանում հանդիպել եմ մի քանի համասեռամոլ արտասահմանցիների,խոսել եմ նրանց հետ: Նրանցից ոմանք բավականին ընդունելի տեսք ու կեսվածք ունեին եվրոպացու համար,ես նույնիսկ չէի մտածի որ վերջիններս ոչ ավանդական կողմնորոշում ունեն: Նրանց մշակույթն է այսպիսին: Ինչու ենք մեղադրում այս մարդկանց? Եթե նրանք փոքր տարիքից այդ են տեսել: Տեսել են ,որ մարդիկ ադեկվատ են վերաբերվում գեյերին և նրանց մոտ ամրապնդվել է այդ կերպարը: Այդպիսին է նրանց բնույթը,ուստի չարժե մեղադրել նրանց:
Սակայն մի բան ես չեմ ընդունում: Չեմ ընդունում ,որ մեր երկրում ցանկանում են սերմանել այդ նույն պսևդոլիբերալ սկզբունքները գեյերի հանդեպ: Երբ ցանկանում են դարձնել մեզ տոլեռանտ այդ մարդկանց նկատմամբ: Պետք չէ այդ մարդկանց քարկոծել,գանահարել կամ հերյուրել: Պետք է ուղղակի Հայաստանից դուրս հրավիրել այդ մարդկանց դեպի ազատությունների,”հավասարության” և “արդարության” երկիրը`ԱՄՆ: Թող գնան այնտեղ և ինչպես ասվում է Աստվածաշնչում “Գնացեք,աճեք և բազմացեք”: Հետաքրքիր մի օրինաչափություն եմ նկատել ,այնուամենայնիվ,համասեռամոլները չեն բազմանում,սակայն շատանում են`կենսաբանության օրենքներին հակառակ: Կարդալ ավելին

Advertisements