Archive

Posts Tagged ‘դիահերձարան’

Դիահերձարանում…

November 26, 2011 Leave a comment

Հավանաբար շատերը ձեզանից նայած կլինեն ռուսական արտադրության “Խիրոմանտ” հեռուստասերիալը:(Մի քանի ամիս առաջ հայրենական ալիքներից մեկը ցույց էր տալիս, ի դեպ): Բավականին հետաքրքիր հեռուստասերիալ,որ սերտ կապ ունի խիրոմանտիայի հետ,մասնավորապես պատմում է մի տղայի մասին,ով հոր մահից հետո ժառանգություն է ստանում խիրոմանտիայի մասին մի հինավուրց գիրք և դրանով իսկ փոխվում է կյանքը: Ինչևէ,հետագա իրադարձությունների զարգացումը չեմ պատմի,սակայն մի հատված բավականին օգտակար էր թվում,մասնավորապես իմ համար…Սերիալի հերոսը իր փորձն ու գիտելիքներն ավելացնելու համար պարբերաբար գնում էր մորգ և կարդում էր հանգուցյալների ձեռքերը: Հետևելով նրա օրինակին ես էլ որոշեցի գնալ մորգ և ստուգել իմ կուտակած փորձն ու գիտելիքները:
Սկսեցի բոլորին հարցուփորձ անել, ցանկանալով գտնել ծանոթ մարդ ,ով աշխատում է մորգում: Շատ ընկերներ ասում էին.”Դե գնա մորգ ասա բժշկականի ուսանող ես,կթողնեն կմտնես”: Բայց դե չգիտես ինչու այդ տարբերակը չէի ցանկանում իրագործել: Այս իրադրությունում ինձ օգնության հասավ մեր կուրսիՄերին,ով վաղուց արդեն գիտեր իմ տարօրինակ հոբբիի մասին : Նա ասաց,որ իր հարևանը աշխատում է հիվանդանոցում(դիտմամբ չեմ ցանկանում նշել հիվանդանոցի անունը) և կարող է ինձ օգնել այս հարցում: Դե ես էլ չհապաղեցի,ու միանգամից սնիԿԵՐսեցի…Այսինքն. գործի անցա:
Հաջորդ իսկ օրն առավոտյան գնացի այդ հիվանդանոցի դիմաց կանգնեցի,զանգահարեցի Մերիին,իսկ վերջինս կապնվեց այդ հարևանի հետ: Ինձ մոտեցավ հաճելի գեղեցիկ դեմքով սպիտակ խալաթը հագին մի վայելչակազմ կին: Նրա տեսքը միանգամից վստահություն ու ուրախություն էր ներշնչում,մի պահ մտածեցի “Եթե այս կնոջ նման լինեին բոլոր բժիշկները,թերևս մարդիկ վիրահատական միջամտության կարիք երբևէ չէին ունենա :”
Նա սկզբից կասկածանքով ինձ հարցնում էր,միթե ես իսկապես զբաղվում եմ ձեռքեր կարդալով: Ստանալով դրական պատասխան,նա ինձ խնդրեց հագնել սպիտակ խալաթը և ցույց տվեց մորգի ճանապարհը: (Ի դեպ,ասեմ նաև որ սպիտակ սավանը ինձ բավականին սազում էր,անգամ հիշեցի որ,փոքր ժամանակ ցանկանում էի բժիշկ դառնալ,թե ինչ տիպի բժիշկ,երևի կգուշակեն ինձ ճանաչողները 🙂 ): Մերիենց հարևանը ինձ չուղեկցեց,խոստովանելով,որ չի ցանկանում տեսնել հանգուցյալ մարմիններ:
Ես հետևեցի նրա մատնանշած ճանապարհով և իջա ներքև: Բացելով դուռը միանգամից զգացի շատ տհաճ հոտ`դիահոտ: Չնայած օդորակիչն աշխատում էր,սակայն դա չէր օգնում, ակնհայտ է: Ներսում կար երկու դուռ :

Այստեղից սկսվում են դաժան տեսարանները: Սրտից ու նյարդերից թույլ մարդկանց կամ հղի կանանց խնդրում եմ չկարդալ:

Չկարդալ

Advertisements