Archive

Posts Tagged ‘Դոկտոր Մեյեր’

Գլուխ տասնհինգերորդ կամ Արյունոտ դոկտոր Մեյեր

April 20, 2011 1 comment

(սկիզբն ասյտեղ)
Ես բնակարան վարձեցի  Հինգերորդ ավենյուի` Նյու Յորքի ամենահետաքրքիր փողոցի վրա: Սակայն առանց երաշխավորագրերի և ազդեցիկ ընկերների քաղաքում հայտնի դառնալը շատ դժվար է :Հնարավորությունն եկավ հետևյալ կերպ:

Ես արդեն հուսալքվել էի և մտածում էի լքել երկիրը,երբ մի երեկո ինձ զանգահարեց մի համարձակ կին ու առաջարկեց.
-Ես Նյու Յորք Ուորլդ թերթի լրագրող եմ: Ինձ ձեզ մոտ են ուղարկել ստուգելու համար ձեր հմտությունները:Եթե դուք ընդունեք մեր առաջարկությունը և ձեզ լավ դրսևորեք փորձի ժամանակ,ապա դուք կստանաք ձեր կյանքի լավագույն գովազդը:Բայց եթե դուք մերժեք կամ անհաջողություն կրեք,ապա կարող  եք մոռանալ ձեր կարիերայի մասին:
-Այդ ինչ ստուգում է?,-հարցրեցի ես:
-Դուք պետք է բնութագրեք մարդկանց,առանց իմանալու նրանց անունները և արցեր տալու:Մենք ձեզ կտանք նրանց ձեռքերի հետքերը թղթի վրա:Դա միանգամայն բավարար է:Հիմա ասեք,դուք ընդունում եք մեր առաջարկը?
-Այո,ես ընդունում եմ:
-Ես գիտեի,որ դուք նման հիմարություն կանեք,-ասաց կինը,-Հաշվենք,թե մենք համաձայնության եկանք:
Մի քանի օր անց նա եկավ ինձ մոտ մի թղթապանակով,որտեղ ձեռքերի հետքերն էին:Նա վերցրեց իր տետրն ու գրիչը,սկսեց գրել այն ամենն ինչ ես ասում էի: Մենք ամբողջ երեկո աշխատեցինք: Խոստովանեմ,ես շատ էի հուզված: Ձեռքերի հետքերը վատն էին,նրանք անօրակ թղթի վրա էին արված:Իմ “քննիչը” ինքնատիպ էր,բայց ոչ այնքան հաճելի: Իմ միտքը կերտում էր մարդկանց պատկերները, և բնութագրում նրանց հատկանիշերն այնպես,կարծես ես անձամբ ճանաչում էի նրանց: Այնուհետև վրա հասավ կրիտիկական պահը .դա հինգերորդ կամ վեցերորդ նկարն էր,որ նա դրեց իմ դիմաց:
Այս ձեռքի վրա կան այնպիսի անսովոր նշաններ,որ ես հրաժարվում եմ դրանք մեկնաբանել առանց ձեռքերի տիրոջ համաձայնությունը հաստատող գրության:
-Մենք ունենք այդ բոլոր մարդկանց համաձայնությունները,-պատասխանեց կինն ու ցույց տվեց նամակը,որ հաստատում էր այն բոլոր մարդկանց համաձայնությունը,որոնց ձեռքերը ես կարդում էի:
Ստանալով այդպիսի հաստատում `ես շարունակեցի գործս: Այդ վերջին ձեռքը մարդասպանի ձեռք էր:Ես չէի կարող սխալվել: Ձախի վրա գծերը խորն էին ու լավ զարգացած,ինչը վկայում էր գիտակից,խելացի մարդու մասին:Սակայն աջ ձեռքի գծերու ցույց տվեցին,որ այդ մարդն օգտագործում է իր ինտելեկտը հանցավոր ճանապարհով գումար ստանալու համար:Կյանքի գիծն ասում էր,որ նրան կկործանի ինքնավստահությունը ,և վաղ թե ուշ ոստիկանությունը նրան կձերբակալի:
-Կարևոր չէ,թե քանի ոճրագործություն է նա կատարել,-նկատեցի ես,-Քառասունչորս տարեկան հասակում նա սպանության փորձ կանի,բայց կձերբակալվի և կդատապարտվի:Նրան կդատապարտեն մահապատժի էլեկտրական աթոռով ,և որոշ ժամանակ մահվան վտանգը կախված կլինի նրա վրա: Սակայն նա մահապատժի չի ենթարկվի,այլ կանցկացնի մնացյալ օրերը բանտում:

Մեյերի աջը

Իմ խոսքերը ճիշտ էին: Հանցագործը,որին կոչում էին “Արյունոտ դոկտոր Մեյեր” ապահովագրում էր Չիկագոյի բնակիչների կյանքը: Հետո տարբեր պարվակներով սկսում էր «հոգալ» նրանց առողջության մասին`թունավորելով նրանց,տիրանում ապահովագրությանը: Դոկտոր Մեյերի դատալսման ժամանակ իմ եզրակացությունը կցված էր գործին:Երկար,աղմկահարույց դատավարությունից հետո,որտեղ նա ամեն կերպ փորձում էր արդարանալ,նրան դապատարտեցին մահապատժի:Բայց էլեկտրական աթոռն ինչ-որ տեխնիկական անսարքություն ուներ,ուստի դատավճիռը փոխարինեցին ցմահ բանտարկության…
Կնոջ գնալուց հետո ես ինձ գերհոգնած զգացի:Նա անգամ չակնարկեց իմ խոսքերի իրավացիության վերաբերյալ:Միայն ասաց,որ կիմանամ արդյունքները մի շաբաթից:Հաջորդ բոլոր օրերը ես անհանգիստ սպասման մեջ էի:Շաբաթ գիշերը ինձ ընդհանրապես չհաջողվեց աչք փակել: Առավոտյան ժամը իննին իմ սևամորթ ծառան թակեց դուռս և արթնացրեց ինձ `ասելով.
-Վեր կացեք պարոն:Աստիճանների վրա մոտ հարյուր մարդ է կանգնած:Նրանք ուզում են տեսնել Ձեզ:
Ծառաս ձեռքի մեջ բռնել էր կիրակնօրյա «Նյու Յորք Ուրլդի» թողարկումը,որի առաջին էջը ամբողջությամբ ինձ էր նվիրված…
(շարունակելի)
Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Advertisements