Archive

Posts Tagged ‘Ժիրինովսկի’

Ժիրինովսկու մատնեմատը

March 6, 2012 1 comment

Երկար մատնեմատ(Ջոնի Ֆինչեմ-”Պալմիստրիայի աննկարագրելի ուժը“) խոսում է ինքնաարտահայտման անհրաժեշտություն ունեցող,շփվող և դրամատիկ մարդու մասին: Այսպիսի մարդկանց բնորոշ է թեթևամտությունը: Նրանք իրենց լուրջ չեն ընդունում: Նրանց անհրաժեշտ է ինքնաարտահայտում,շրջապատի ուշադրությունը,արտաքին խթաններ և վառ մթնոլորտ:
Երկար մատնեմատ շատ հաճախ հանդիպում է մարդկանց մոտ,ովքեր զբաղեցնում են առաջատար դիրք ռիսկային,դժվար,”տղայական” մասնագիտություններում`հայտնի քաղաքական գործիչներ,ֆուտբոլիստներ,զինվորական հրամանատարներ,խոշոր ձեռնարկատերեր:
Երկար մատնեմատ ունեցող մարդիկ հակված են հույս դնել հաջողության վրա և վստահաբար ռիսկի են դիմում: Ուշադրության կենտրոնում միշտ գտնվող մարդիկ`շոումեններ,մարզիկներ,վաճառողներ,նկարիչներ,կարճ ասած,հանելուկային և անհասկանալի մարդիկ համարյա միշտ ունեն երկար մատնեմատ: Նրանց կյանքը ավելի շատ կարելի է հանրային համարել,քան մասնավոր: Իրենց հաջողության համար այս մարդիկ պարտական են ռիսկային ձեռնարկներին և սեփական շահերի անտեսմանը:
Շատ երկար մատնեմատ ունեցողները հասարակական ճանաչման կարիք ունեն,նրանք վարպետորեն թաքցնում են իրենց զգացմուքները,արտաքին տեսքը երբեք նման չէ ներսում ապրող մարդուն: Նրանք ի ծնե խարիզմատիկ բնույթ ունեն,սիրում են վառ աչքի զարնող հագուստ,սակայն հաճախ մակերեսային և դատարկ են : Այսպիսի մարդիկ հասակ են առնում մեծ ընտանիքներում,որտեղ նրանք ստիպված են լինում խաղալ ուրիշի դեր,որպեսզի գրավեն ծնողների ուշադրությունը:

Իսկ այժմ դիտարկենք Ժիրինովսկու մատնեմատը: Նշեմ,որ նրա կենսագրությունից հայտնի է,որ նա դաստիարակվել է մոր կողմից,ով մնացել էր միայնակ 6 երեխաների հետ հոր մահից հետո:
Ժիրինովսկու հայնտի արտահայտությունները.

*** Կինը պետք է տանը նստի,լացի,կարուձև անի և ճաշ պատրաստի: Կարդալ ավելին

Advertisements