Archive

Posts Tagged ‘լաբիրինթոս’

Գլուխ ութերորդ կամ Մայր ու դուստր

April 13, 2011 Leave a comment

(սկիզբն այստեղ)

Հրեա ընկերոջս հետ պայմանագիրը խզելուց հետո հաճախորդների հոսքը շատացավ.տասնյակ կանայք և տղամարդիկ գալիս էին լսելու,թե ինչ կասեմ ես նրանց :Մարդիկ միմյանց խորհուրդ էին տվել ինձ մոտ գալ և,առաջին մի քանի ամիսն իմ գործը ծաղկում էր:

Մի անգամ ինձ այցելեց գոռոզամիտ մի տիկին,որն եկել էր  իր գեղեցիկ դստեր  հետ,ով սկսնակ,սակայն,արդեն հայտնի դերասանուհի էր:Տիկինը հրաշալի ապագա էր պլանավորել իր փխրուն և առաջին հայացքից անբիծ թվացող աղջկա համար: Ես միշտ կոնսուլտացիաներ եմ անցկացնում հաճախորդի հետ միայն,սակայն գոռոզ կինն անգամ լսել չցանկացավ.

-Ես չեմ կարող մեն մենակ թողնել երիտասարդ աղջկան տղամարդու հետ ,-հայտարարեց նա,-Ինչ կմտածեն մարդիկ?

Ես փորձում էի վստահեցնել կնոջը,որ ինձ միայն աղջկա ձեռքերն են հետաքրքրում: Ապարդյուն: Վերջիվերջո ես համաձայնվեցի կնոջ ներկայությանը և նա,իր հերթին խոստացավ լռել և չմիջամտել կոնսուլտացիայի ընթացքին:Ես շատ նյարդայնացած էի,փորձից հայտնի էր ինձ,որ անգամ ամենամոտ մարդիկ հազվադեպ էին ճանաչում իրենց բարեկամների իսկական դեմքը:Ծնողները սովորաբար ընդհանրապես չգիտեին իրենց զավակների բնավորությունը:

Աղջիկը կարծես Մադոննայի մարմնացումը լիներ…Նա դրեց բարձիկի վրա նրբագեղ ձեռքերը: Ես մի պահ հայացք գցեցի խճճված գծերի բարդ լաբիրինթոսին,այնուհետև զարմանքով նայեցի այդ տասնիննամյա աղջկա հանգիստ և ինքնահավան դեմքին: Եվ այստեղ ես սխալվեցի…

Կարծելով,թե մայրը գիտի իր դստեր խնդիրների մասին, և դուստրն եկել է ինձ մոտ խորհրդի համար`ես խանդավառությանբ պատմեցի դստեր և սիրեցյալի հետ վերջերս պատահած խզման մասին, և զգուշացրեցի նրանց վրա կախված խայտառակության մասին: Ամոթն ու խղճահարությունը ստիպեցին ինձ լռել և թաքցնել այս պատմության բոլոր մանրամասները,քանզի եթե շարունակեի,մայրը կարող էր հանկարծամահ լինել:Տեսնելով տիրուհու զայրույթից կարմրած  դեմքը`ես հասկացա իմ սխալը և կարեկցանքով նայեցի աղջկան:Սակայն վերջինս հանգիստ հագնելով ձեռնոցները քամահրաբար ասաց.

-Մայրիկ!Դուք ինձ ինչ-որ խաբեբայի մոտ եք բերել:

Մի պահ ես իսկապես հավատացի նրա խոսքերին:Այնուհետև կայծակը որոտաց ,և մեծապատիվ մայրն ասաց այն ամենը,ինչ մտածում էր իմ ու իմ արվեստի մասին: Հետո նա մրրիկի պես լքեց սենյակը..

Այդ օրն ուժասպառ էի: Ես չէի կարող սխալվել գծերի մեկնության մեջ,սակայն իմ բացթողումը կայանում էր հաճախորնդերի թերագնահատման մեջ:Այդ կանայք կարող էին վատ ռեպուտացիա ստեղծել ինձ :Այսուհետ ամեն մի տանը,դեղատանը կամ խանութ,որտեղ այցելեր մեծարգո տիկինը `պետք է մեղադրեր ինձ իր աղջկան զրպարտելու մեջ:

Մի քանի օր անց թերթում հաղորդագրության հայտնվեց այն մասին,որ այդ հաճելի աղջկան,այդ բավականին հայնտի դերասանուհուն,ձերբակալել են չեկերի կեղծման համար:Խայտառակված ամուսինը հեռացել էր Անգլիայից`թողնելով աղջկան Ճակատագրի քմահաճույքին…

(շարունակելի)

Advertisements