Archive

Posts Tagged ‘խիրոմանտիա’

Հեռուստացույցով…

February 3, 2012 Leave a comment

Անցյալ տարի Նոյեմբեր ամսին նամակ ստացա առաջ Ֆեյսբուքում Անժելա Ֆրանգյանից: Նա ասաց,որ կարդացել է իմ բլոգի նյութերը և ցանկանում է տեսանյութ պատրաստել այդ մասին: Ես անմիջապես համաձայնվեցի: Մենք փոխանակվեցինք հեռախոսահամարներով,Անժելան էլ իր հերթին ասաց,որ կզանգահարի հենց “ազատ նկարահանում” գտնի: Ազատ նկարահանում գտնվեց դեկտեմբեր ամսին(կոնկրետ չեմ հիշում օրը) և ես գնացի Հյուսիսային Համալսարան,որտեղ Անժելան ուներ իր փոքրիկ սենյակը,որը միաժամանակ հանդիսանում էր նրա աշխատասենյակը և նկարահանման մինի ստուդիան: Օպերատորն անջատեց սենյակի լույսերը,միացրեց համակարգիչը և օբյեկտիվը: Նկարահանումը սկսվեց…
Հիմնականում խոսում էի խիրոմանտիայի պատմության մասին,”խիրոմանտիա” տերմինի մասին,առաջացման և հետագա զարգացման մասին:
Նյութը եթերում հայնտվեց և ցուցադրվեց Երկիր Մեդիա ալիքով,բայց դե քանի որ ես հեռուստացույց չեմ դիտում,բաց եմ փողել տեսանյութը: Սակայն մեր օրերում օգնության է գալիս համացանցը,որտեղ էլ հայնտվեց այդ տեսանյութի հոլովակը,որը մեծ ուրախությամբ ցանկանում եմ հրամցնել Ձեզ`բլոգիս հարգելի հետևողներ: Նյութի տրամադրման համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Անժելային:

Կարդացեք նաև`

Դիահերձարանում…

Advertisements

Խիրոմանտիան ХХ դարում

January 15, 2012 Leave a comment


Քսաներորդ դարում մեծացավ հետաքրքրությունը խիրոմանտիայի նկատմամբ և այն բուռն զարգացում ապրեց: Թեոլոգների Մյունհենյան համաժողովուրմ որոշվում է “խիրոմանտիան” վերանվանել “խիրոլոգիա“,քանի որ հունարեն μαντεια-մանտիա բառը նշանակում է գուշակություն:”Լոգոս”(տրամաբանություն) վերջածանցը նշանակում է կարողություն,հմտություն,գիտելիքներ,ինչն ընդգծում է տվյալ ուսմունքի գիտականությունը: Ձեռքի մասին տեսությունը և դարերի ընթացքում կուտակված փորձն ու գիտելիքները դառնում են լուրջ գիտություն,որն ուսումնասիրում է ձեռքի վրա գծերի առաջացման և հետագայում դրանց ձևափոխման օրինաչափությունները կախված այս կամ այն հանգամանքերից`կենսակերպ,առողջություն,հոգեբանական վիճակ:
1900թվ ԱՄՆում լույս է տեսնում Ուիլյամ ԲենհեմիՁեռքեր կարդալու գիտական օրենքները” գիրքը,որտեղ հեղինակը միավորում է մեզ արդեն քաջ հայտնի Դեբարոլի և Դարպենտյենի աշխատությունները:
1944 թվ լույս է տեսնում խիրոլոգիական վերլուծության մասին առաջին լուրջ աշխատությունը` Յուլիուս Շպիերի Երեխաների ձեռքեր գիրքը: Հիշեցնեմ,որ ֆաշիստական Գերմանիայում`Երրորդ Ռեյխի կառավարման տարիներին, օկուլտիկ և գաղտնի գիտելիքների նկատմամբ հետաքրքրասիրությունը անչափ մեծ է եղել: Դրա մասին են վկայում այդ ժամանակ գոյություն ունեցող մի շարք  գաղտնի օկուլտիկ կազմակերպությունների`Անեբերի,Տուկկի,Վրիլի գոյությունը,որոնք ստեղծվել էին անմիջապես Հիտլերի հրամանով: Դրանք գոյություն ունեին մինչ Երրորդ Ռեյխի կառավարման ավարտը: Ըստ որոշ տեղեկությունների դրանք մինչ այժմ էլ գոյություն ունեն ընդհատակում: Նշեմ նաև,որ Ադոլֆ Հիտլերն ուներ իր անձնական աստղագուշակը,ով նաև տիրապետում էր խիրոմանտիային: Ադոլֆը ոչ-մի քայլ չէր անում,առանց վերջինիս հետ խորհրդակցության:
Կարդալ ավելին

Խիրոմանտիան Միջնադարում

January 12, 2012 Leave a comment

Միջնադարում խիրոմանտիան հայտնի դարձավ Եվրոպական երկրների մայրաքաղաքներում: 1448թվ. Գերմանիայում Հարթլիբը գրում է իր գիրքը “Խիրոմանտիայի արվեստը”: 1552թվ. լույս տեսավ “Iutrubuctiones Apoteles matricae eleg-in Chiromantian” անվանմամբ մի գիրք,որ գրված էր կարթագենացի վանական Յոհան Հագենի կողմից:Այդ գիրքն ուներ բազմաթիվ պատկերներ,մի շարք հրատարակումներ է ունեցե: Այնուհետև լույս տեսան նաև Բարթոլոմեո դե լա Ռոկայի(1504թվ.)աշխատությունները:
1640թվ. իտալացի Բելոտի կողմից գրված մի շարք գրքեր նպաստեցին Իտալիայում խիրոմանտիայի տարածմանը: Նույն ժամանակահատվածում Եվրոպայում հայտնվում են լատիներեն և արաբերեն լեզուներով գրված աշխատությունների թարգմանություններ: Լայն տարածում ստացան նաև պրոֆեսսոր Հեքսների(1700 թվ.) և Ադամ Նիցկիի լեկցիաները:
Հետագա 120 տարիների ընթացքում խիրոմանտիան հիշարժան զարգացում չապրեց,քանի որ այդ ժամանակ բուռն զարգացում էին ապրում բնական գիտությունները: Կարդալ ավելին

Ինչպես դառնալ խիրոմանտ 7 օրում.Պրակտիկ ուղեցույց

October 2, 2011 Leave a comment

dzerqeri gcer

Ձեզանից շատերը հաճախ լսել են խիրոմանտիայի կամ ձեռնագուշակության մասին,և միշտ մտածել են թե ինչպես կարելի է “բախտ” գուշակել ձեռքով և այլն…Ասեմ որ,ձեռքով բախտ գուշակելը ոչ բոլորին է տրված,սակայն ձեռքեր կարդալ և ձեռքերի օգնությամբ բացահայտել մարդուն կարող են բոլորը: Ձեզ եմ ներկայացնում ձեռքեր կարդալու իմ յոթնօրյա ԱՆՎՃԱՐ ուղեցույցը,որի օգնությամբ Դուք 7 օրում կսովորեք ձեռքեր կարդալ: Ամեն օր անհրաժեշտ է կարդալ որոշակի գրառումներ այն հաջորդականությամբ,որով տրված է ստորև:

Օր Առաջին(Ծանութություն)

Կարդալ ավելին

Մատներ.Դասակարգումն ու նշանակությունը

April 30, 2011 2 comments

1.Բթամատ

Պալմիստրիայում բթամատը կոչվում է Վեներայի մատ,ով, ըստ հռոմեական դիցաբանության, հանդիսանում է մայրության,պտղաբերության,փարթամության և կենսածաղկման աստվածուհին: Այս մատը պատասխանատու է կամքի ուժի,տրամաբանության,խարիզմայի,ակտիվության համար:

2.Ցուցամատ

Պալմիստրիայում ցուցամատը կոչվում է Յուպիտերի մատ,ով, ըստ հռոմեական դիցաբանության, հանդիսանում է երկնքի և կայծակի աստվածը,բոլոր աստվածների հայրը:Այս մատը պատասխանատու է հպարտության,ինքնավստահության,ինքնագնահատականի,լիդերության համար:

3.Միջնամատ

Պալմիստրիայում միջնամատը կոչվում է Սատուրնի մատ,ով ,ըստ հռոմեական դիցաբանության, հանդիսանում է երկրաշարժի և ժամանակի աստվածը,Յուպիտերի հայրը:Այս մատը պատասխանատու է լրջության,իմաստության,մտածողության,կարիերայի  համար:

4.Մատնեմատ

Պալմիստրիայում մատնեմատը կոչվում է Ապոլոնի մատ,ով,ըստ, հռոմեական դիցաբանության, հանդիսանում է արևի ու լույսի,արվեստի ու գիտության,նորարության և բացահայտումների աստվածը:Այս մատը պատասխանատու է օժտվածության,տաղանդի,ձիրքի,ընտանիքի համար:

5.Ճկույթ

Պալմիտրիայում ճկույթը կոչվում է Մերկուրիի մատ,ով,ըստ հռոմեական դիցաբանության,հանդիսանում է առևտրի,շահույթի,խելամտության,ճարպկության,գողության,ճարտարախոսության աստվածը:Այս մատը պատասխանատու է խոսքի,ինքնաարտահայտման,ճկունության ու ճարպկության համար:

Մատները մեծ նշանակություն ունեն պալմիստրիայում:Ըստ օկուլտիկ պատկերացումների կենսական իմպուլսը կամ էներգիան,օրգանիզմ է մտնում մատների միջոցով,ուստի շատ կարևոր է մատների ուսումնասիրությունը: Մատը բաժանվում է երեք ֆալանգների:Վերին ֆալանգը պատասխանատու է մտածելակերպի և ոգեղենության համար,միջինը  `գործնականության և պրագմատիկության,իսկ ստորինը `նյութապաշտության և հաջույքների համար:

Պալմիստրիայում ուսումնասիրում է նաև մատների երկարությունը,թեքվածությունը,գույնը,հաստությունը,հոդերը և եղունգերը:Այս բոլոր առանձնահատկությունները կուսումնասիրենք հետագայում ամեն մատի համար առանձին-առանձին :

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Աջ թե ձախ?

April 6, 2011 Leave a comment

Ամեն մի սկսնակ պալմիստ միշտ իրեն հարց է տալիս.իսկ որ ձեռքն է պետք ուսումնասիրել`աջը թե ձախը?Քննարկենք այս հարցը առավել մանրամասն:

Ընդհանրապես պետք է ուսումնասիրել երկու ձեռքերն էլ միասին` ավելի խորը հասկանալու համար մտքերը և սովորությունները,որոնք բնութագրում էին մարդուն անցյալում, և որոնց հիմքի վրա ձևավորվում է ներկան և ապագան:Համեմատելով  ձեռքերը, կարող ենք արձանագրել այն փոփոխությունները,որոնք կրել է մարդու աշխարհայացքը և մտածողությունը,որտեղից է եկել և որտեղ է շարժվում:

Պալմիստրիայում դոմինանտ ձեռքը անվանում են “ակտիվ ձեռք”:Ակտիվ ձեռքը մեծամասամբ ներկայացնում է գծերի ավելի զարգացած պատկեր,քան ոչ դոմինանտ(պասիվ) ձեռքը:Աջլիկների մոտ ակտիվ է աջ ձեռքը,իսկ պասիվ է ձախը,ձախլիկների մոտ ` հակառակը:Ակտիվ և պասիվ ձեռքերի մեջ տարբերությունը նրանում է,որ ակտիվն արտացոլում է մարդու անհատականության զարգացած և ակտուալ կողմը,իսկ պասիվը`թաքնված գործոնները:Համեմատենք սա սերմի և ծաղկի հետ:Մի ձեռքը ցույց է տալիս այն,  ինչ թաքնված է,մյուսն արտապատկերում է մակերեսի վրա եղածը:

Ակտիվ ձեռքն ասում է այն մասին,թե ինչով է մարդ  լույս աշխարհ եկել,նրա բնատուր կարողությունները,ընտանիքի ազդեցությունը անհատականության ձևավորման վրա:Ակտիվը արտապատկերում է, թե  ինչպես է մարդը վարվել եղածով.զարգացրել է իր կարողությունները,թե բարձիթողի է արել:Ձեռքը փոփոխվելու հատկություն ունի.գծերը,թումբերը,մատները,նույսնիսկ ձևը:Աջ ձեռքը ,սակայն, ավելի շատ է միտված փոփոխությունների,քան ձախը:

Դիտարկենք երկու գործնական օրինակ

Օրինակ 1

Տարիք:19

Սեռ:Արական

Ակտիվ ձեռքը:Աջ

Ինչպես տեսնում եք, այս օրինակում աջ և ձախ ձեռքերը միմյանց նման են,մարդը չի շեղվել այն ուղղուց,ինչն ի վերուստ նախատեսված էր իր համար:Հանգիստ,գործունյա մի տղա,վերլուծական մտածողությամբ և ինքնամփոփ,անխոս,աշխատասեր անհատականությամբ:

Օրինակ 2

Տարիք:25

Սեռ:Իգական

Ակտիվ ձեռքը:Աջ

Այս օրինակում պատկերը միանգամայն տարբեր է, քան նախկինում:Ձախի վրա տեսնում ենք շփվող,ինուտիվ մի աղջկա`հաճելի բնավորությամբ:Իսկ աջը ցույց է տալիս հետևյալը.թույլ անհատականությամբ,ցածր ինքնագնահատականով աղջկան,որին միշտ անհրաժեշտ է խնամող,խնամակալ:Մոր շրջազգեստի տակ մեծացած այս աղջիկը, 22-23 տարեկանում բախվելով կյանքի դժվարությունների հետ,հոսահատվում,հոսալքվում է:Անգամ մտածում է ինքնասպանության մասին,սակայն երբեք այն չի իրագործի, քանի որ այդքան համարձակություն չի ունենա:

Կիսվել` Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Պատմական ակնարկ

April 5, 2011 2 comments

Ինչպես արդեն կռահեցիք այս բլոգը Պալմիստրիայի մասին է: Մի գիտություն, որի ուսումնասիրության առարկան ձեռքերն են`մատները, եղունգները, ձեռքի մակերևույթի վրա գտնվող թումբերը և իհարկե գծերը:Մի քիչ խոսենք Պալմիստրիայի պատմության մասին:

Պալմիստրիայի մասին առաջին վկայությունները գտնվել են վաղ Հնդկաստանի վեդիկ տեքստերում(մ.թ.ա 1550թ.)-ինչով զբաղվում էին բրահմանները: Չինաստանում պալմիստրիան հայտնի էր անգամ մ.թ.ա 3000թ:Պալմիստրիան մինչ այժմ էլ պահպանվել է Չինաստանում և Ճապոնիայում,կիրառվում է հին ավանդույթի համաձայն:

Հին Հռոմում Պալմիստրիան հանդիսանում էր պաշտոնական պետական կրոնի մի մասը և անընդհանտ կիրառվում էր պետական պրոցեդուրաներում:Հին հույները նույնպես Պալմիստրիայի հետևորդներ էին.օրինակ բժիշկ Գալենը `փորձնական ֆիզիոլոգիայի հիմնադիրը,Հիպոկրատը`բժշկության հայրը:Արիստոտելը`բնագիտության և փիլիսոփայության հիմնադիրը իր աշակերտին `Ալեքսանդր Մեծին,նվիրեց մի գիրք Պալմիստրիայի մասին,որը,ինչպես պատմում են հին ձեռագիր մատյանները, ոսկուց էր:

Միջին դարերում գիտնականներ Յոհան վոն Հագենը և Պարացելսը լրջորեն զբաղվեցին Պալմիստրիայով և համակարգեցին մինչ այդ իրենց հայտնի տեղեկություննեըը և գիտելիքները:Հենց այդ ժամանակ մտցվեց թումբերի և մատների անվանակոչումը Հին Հռոմեական պանթեոնի աստվածների անունով `Մարս,Վեներա,Մերկուրի,Սատուրն,Լունա(Լուսին):Միջին  դարերում Պալմիստրիան շատ մեծ տարածում գտավ բոլոր Եվրոպական մայրաքաղաքներում և միաձայն ճանաչվեց բոլոր գիտնականների կողմից:

Տասնիններրորդ դարում ֆրանսիացի գիտնական դ’Արպենտյենը կատարելագործեց Պալմիստրիան`ծախսելով երկար տարիներ հազարավոր ձեռքերի ուսումնասիրության վրա:Նրա ուսումնասիրության առարկան հանդիսանում էին հիմնականում ձեռքերի երկրաչափական և ձևաբանական առանձնահատկությունները:Հեղափոխական  նշանակություն ունեցան մեկ այլ ֆրանսիացու, դ’Արպենտյենի ընկեր`Դեբարոլի աշխատությունները:Նա 1869 թվականին հայտնագործեց ձեռքերի հետքերը վերցնելու մեթոդը:Նա իր `”Ձեռքի գաղտնիքները” աշխատության մեջ արձանագրեց,որ գծերը անընդհատ փոփոխվելու միտում ունեն և փորձեց ընդհանուր գծեր գնտել Պալմիստրիայի և այլ էզոտերիկ ուսմունքների միջև:

Քսաներորդ դարը իր հետ բերեց տեխնոլոգիական զարգացում և մարդիկ պատրաստակամությամբ սկսեցին հրաժարվել անցյալի ավանդույթներից հանուն նորի:Նորը համարվեց ավելի լավը, քան հինը,որի հետևանքով Պալմիստրիան մոռացության մատնվեց կամ դարձավ զուտ զվարճանքի առարկա:Այդ ժամանակ հայտնվեց քսաներորդ դարի մեծագույ գուշակը `Կեյրոն(Կոմս Լուիս Համոն),նա համարվում էր մեծագույն և թերևս ամենահայնտի պալմիստը,ով կանխագուշակել էր Վիկտորիա թագուհու մահվան ամսաթիվը,Ռուսաստանի վերջին թագավորի դաժան ճակատագիրը,Տիտանիկ նավի կործանում և այլն:Այս ամենի մասին կարող եք կարդալ “Կեյրոյի Մեմուարները” գրքում:

Մեր օրերում գոյություն ունի Դերմատոգլիֆիկա գիտությունը,որը զբաղվում է մատնահետքերի ուսումնասիրությամբ և տալիս է դրանց կապը գենետիկական գործոնների հետ:

Կարդացեք նաև`

Ինչպես դառնալ խիրոմանտ 7 օրում.Պրակտիկ ուղեցույց

Աֆորիզմներ Պալմիստրիայի մասին

Կարմիկ Պալմիստրիա

Պատմական ակնարկ

Խիրոմանտիայի վաղ պատմություն

Խիրոմանտիան Եվրոպայում

Խիրոմանտիան Միջնադարում

Կիսվել` Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter