Archive

Posts Tagged ‘Կեյրո’

Գլուխ տասներորդ կամ “Բժիշկ”-իրավաբանը

April 15, 2011 Leave a comment

(սկիզբն այստեղ)

Լոնդոնը կրկին խոսեց իմ մասին այս անգամ շատ աղմկոտ: Մի քանի թերթեր,որոնք բացառիկ հաճույք են ստանում ցածրացնելով և չարախոսելով,իմ գրասենյակ ուղարկեցին իրենց լրագրողներին: Վերջիններս իմ հասցեին սպառնալիքներ հնչեցրին և կրկին հիշեցրին ինձ  Հենրի VIII-ի որոշման մասին: Այդ ամենից ես խորը հոգեկան վնասվածք ստացա:

Հաջորդ երկուշաբթի մամուլում հայտնվեցին երկու խայթող հոդվածներ. զգալով ուժեղ դեպրեսիա`ես խնդրեցի իմ քարտուղարին այլևս չընդունել պատվերներ մինչ շաբաթվա վերջ:Ամբողջ այդ շաբաթը ես ջանասիրաբար աշխատում էի,քանզի ըստ իմ որոշման,հետևյալ շաբաթ օրը Կեյրոյի կարիերան պետք է վերջանար:Սակայն Ճակատագիրը,ինչպես միշտ, միջամտեց, և դեպքերը միանգամայն այլ կերպ ընթացան:

Ենթադրյալ վերջին հաճախորդը մի տիկին էր,ով սեանսն ավարտելոց հետո ,ասաց.

-Այսոր երեկոյան իմ տուն կժամանեն հետաքրքիր մարդիկ:Չեք համաձայնվի գալ ինձ մոտ և ցուցադրել ձեր արվեստը?Ինչ հոնորար դուք կպահանջեք դրա համար?

-Ոչինչ,-պատասխանեցի ես,-Բացարձակապես ոչինչ,քանզի այսօր ժամը վեցից Կեյրոն այլևս գոյություն չի ունենա:Այնուամենայնիվ եթե դուք պնդում եք,ես մեծ հաճույքով կմատուցեմ ձեզ այդ ծառայությունը,քանի որ ուզում եմ համոզել ինտիլիգենտ մարդկանց,որ իմ պրոֆիլի մասնագետները խաբեբաներ և սրիկաներ չեն:

-Շնորհակալություն,-ասանց նա,-Դուք այսօր կունենաք այդ հնարավորությունը:Ահա Ձեզ իմ այցեքարտը “Տիկին Ուոլթեր Փալմեր,Բրուք փողոց”:Սպասում եմ Ձեզ երեկոյան ժամը իննին:

Հյուրերը կանգնած էին աստիճանների վրա `զրուցում և ծիծաղում էին: Առաջին մարդը,ում նրանք ուղարկեցին ինձ մոտ,մի տարեց պարոն էր,որին բոլորը կոչում էին “բժիշկ“:”Բժիշկը”  լուռ և հանգիստ համաձայնվեց այդ “տանջանքին”,և մի քանի րոպե անց ես կրճատ նկարագրեցի իր կարիերայի առանցքային կետերը,ինչպես նաև  ամսաթվերն ու տարիները,երբ նա որոշակի կարևոր քայլեր է կատարել իր կյանքում:

Ջորջ Լյուիս

-Թող իմ գիտությունը Ձեզ համար սխալ մնա,բայց ես կասեմ,որ դուք բժիշկ չեք:Դուք ավելի շուտ Լուսնից իջած մարդ եք,քան բժիշկ:

-Իսկ ինչ են ասում ձեռքիս գծերը իմ մասնագիտության մասին?,-քմծիծաղով հարցրեց նա.

-Միայն մեկ բան,-պատասխանեցի ես,-Դուք իրավաբան եք,ավելի ճիշտ քրեական իրավաբան:

Հանելով գրպանից այցեքարտը` նա ասաց.

-Այժմ Դուք իսկապես կարող եք իմանալ իմ մասնագիտությունը:

Այցեքարտի վրա գրված էր քաջ հայտնի անուն Ջորջ Լյուիս:

Այնուհետև “դաժան փորձությունն” անցան պարոն Հերբերտ Գլադստոնը,Հենրի Իրվինգը և էլի տասնյակ հայտնի մարդիկ: Ժամը երեքի մոտ տիկին Փալմերն իր կառքով ինձ տուն ուղեկցեց`խոստանալով  կրկին այցելել ինձ:

Հաջորդ օրն իսկ նա եկավ գրասենյակ և հայտնեց բարձր հասարակության շրջանում իմ փայլուն  հաջողության մասին :

-Դուք ոչ-մի դեպքում չպետք է թողնեք այս զբաղմունքը,-համոզում էր ինձ գրավիչ տիկինը:

Ես ցույց տվեցի նրան թերթերում հայտնված հոդվածները,որոնցում խոսվում էր պառլամետնի որոշման  և դրա արգելքների մասին:Նա իսկույն ցնծությամբ պատասխանեց.

Դուք երեկ մեծ ազդեցություն թողեցիք պարոն Ջորջ Լյուիսի վրա:Ես կհարցնեմ նրա կարծիքը ու կվերադառնամ:Սպասեք ինձ:

Վերադառնալով` նա ասաց.

-Պարոն Լյուիսի կարծիքով ձեր գործունեությունը միանգամայն տարբերվում է խաբեբայությունից,որը նվում է որոշման մեջ:Դուք այդ օրենքի իրավասության մեջ չեք գնվում,եթե որևէ հարցեր առաջանան,այդ գործի ընթացքը փոխանցեք պարոն Լյուիսին:Նա կպաշտպանի Ձեր շահերը դատարանում:

Հաջորդ առավոտյան ես վերսկսեցի իմ պրոֆեսիոնալ գործունեությունը,և այլև չէի անհագստանում ասեկոսեների,հոդվածների և այդ հնացած որոշման համար:

(շարունակելի)

Advertisements

Գլուխ վեցերորդ կամ Կեյրոյի հայնտությունը

April 11, 2011 Leave a comment

(սկիզբն այստեղ)

Այդ իսկ օրը ես քաջություն հավաքեցի և սկսեցի փնտրել Վեստ-Էնդում սենյակ,որտեղ  կարող էի ապրել և զբաղվել իմ արհեստով: Պարզվեց` դա շատ դժվար գործ է: Տանտերերի մոտ իմ գիտությունը ասոցացվում էր գնչուների և ինչ-որ վատ ու ապականված բանի հետ: Երբ ես հայտնում էի, թե ինչ նպատակով եմ ցանկանում վարձակալել տարածքը, միանգամից ստանում էի դաժան մերժում, որը երբեմն ուղեկցվում էր սատանայական գայթակղությունների մասին խրատներով:

Վերջապես ես հանդիպեցի մի կալվածատեր շոտլանդուհու, ով օրինակելի կաթոլիկ էր մեծ դրամապանակով և թոքախտավոր ամուսնով:Սակայն նրա խիղճը հանգստացնել չհաջողվեց. երբեմն ես ականատես էի լինում այն փաստին,թե ինչպես է այդ կինն ամեն առավոտ և երեկո օծում իմ ընդունարանի դուռը սուրբ ջրով…Սակայն ինձ ուրիշ բան էր անհանգստացնում. ես նախկինի պես չունեի պատշաճ անուն,որով կարող էի ներկայանալ հանրությանը: Իմ հայրը դեռ կենդանի էր և ես չէի ցանկանում օգտագործել իմ իրական ազգանունը: Հրեա ընկերս ամեն օր առաջարկում էր ինձ նորանոր աստվածաշնչյան անուններ և հատկապես Սողոմոն անունը: Բարեբախտաբար, նա վերջերս բաժանվել էր,և այդ միապետի անունն իրեն հիշեցնում էր Կին անունով գաղտնիքների պահեստի մասին: Վերջիվերջո, նա որոշեց, որ այդպիսի նշանակալի անունը շատ ռիսկային էր ինձ նման երիտասարդ մարդու համար:

Օրերն անցնում էին, բայց իրավիճակը չէր փոխվում: Հրեան արդեն սկսում էր անհանգստանալ, և իմ ձգձգվող փնտրտուքներն անհիմն քմահաճույք էր անվանում: Սակայն երբ ես ինձ համար անուն ընտրեցի, նա մինչև վերջին պահն իսկ չէր ցանկանում ընդունել այն:

Մի երեկո մտքում բազմաթիվ անուններ էի տեսակավորում,երբ իմ աչքերի առաջ հայտնվես «Կեյրո» անունը անգլերեն և հունարեն լեզուներով:Հաջորդ առավոտ ես հայտարարեցի հրեային մտքիս փայլատակման մասին: Նա մի քանի անգամ կրկնեց այդ անունը բարձրաձայն, իսկ հետո  հավելեց  , որ ես պարզապես հիմար եմ: Ըստ հրեայի` այդ անունն անիմաստ էր, միանգամայն անօգուտ: Իզուր էին իմ բոլոր ճիգերը նրան բացատրելու, որ «կեյր» բառը հունարեն նշանակում է «ձեռք», որ կիրթ մարդիկ Կեյրոյին կընունեն որպես պալմիստի  և ձեռքի գծերը մեկնողի:Վախենալով, որ հրեան նորից խոսակցություն կսկսի իր սիրելի Սողոմոնի մասին`ես գնացի մոտակա տպարան և «Կեյրո» անունով աֆիշաներ պատվիրեցի:

Մի շաբաթ անց ինձ մոտ արդեն գալիս էին հաճախորդներ, իսկ մեկ ամիս անց իմ ընկերը ստացավ տարածքի վարձակալության համար ինձ տրված գումարը: Դրանից բացի, ես նրան տվեցի եկամտիս կեսը պայմանագրի համաձայն: Նա շատ բավարարված էր և միշտ ուրախ էր իր «օկուլտիկ ներդրումով» : Բայց նրա ուրախությունը երկար չտևեց: Մի երեկո նա  իմ աշխատասենյակ ներխուժեց բավականին ջղաձգված ու առջևս դրեց թերթը…

(շարունակելի)

Գլուխ առաջին կամ Մարգարեի Ծնունդը

April 7, 2011 Leave a comment

Հայրիկիցս ժառանգել եմ նորմանդական արմատներս,իսկ մայրիկիցս`ֆրանսիական արյունը:Այնուամենայնիվ մեծանալով Իռլանդիայում ես հոգևոր սնունդ եմ  ստացել հնամենի գրքերից:Հայրիկիցս  ինձ նաև հասավ պոետական բնավորությունս,հպարտությունս և փիլիսոփայության նկատմամբ հակվածությունը:Մայրս ինձ տվեց օկուլտիզմի հանդեպ սերը և առաքինությունը,որը միշտ կմնա իմ սրտում:Այս տարoրինակ միացությունը աշխարհին տվեց մի մարդու,որի ճակատագիրն ընթացավ ամբողջովին յուրահատուկ,ոչ տրադիցիոն ուղով:

Մեր աշխարհում անգամ ամենապարզ իրադարձությունը կարող է շրջադարձային կետ հանդիսանալ մարդու ճակատագրում:Ինձ համար այդպիսի իրադարձություն հանդիսացավ անձրևոտ մի կիրակի:Մայրս ինձ ողջ առավոտ սովորեցնում էր ձեռքի ափի վրա գտնովող գծերի անունները,նա բավականին հմուտ տիրապետում էր պալմիստրիային:Այնուհետև նա ինձ մի առաջադրանք տվեց.ուսումնասիրել մեր ծառաների ձեռքերը և նրանց միջից առանձնացնել  հետքրքիր նշաններ ունեցողներին:Ես այդ ժամանակ հազիվ թե տասնմեկ տարեկան լինեի:Գնալով մոտակա գյուղը `ես հետազոտեցի բոլոր բնակիչների ձեռքերը առանց բացառության և այնքան էի տարվել դրանով,որ չնկատեցի ինչպես անցավ ամբողջ օրը: Վերջապես իմ հոգնաբեկ ծնողները երկար,տանջալից փնտրտուքներից հետո գտան ինձ:Պատանի հետազոտողին ուղեկցեցին տուն և քնելու ուղարկեցին:

Այս դեպքից հետո հայրս արգելեց ինձ զբաղվել պալմիստրիայով և ուղարկեց շատ խիստ կանոնադրությամբ վանական համալիր`մոռանալու համար իմ օկուլտիստական նկրտումները և նվիրելու ինձ Աստծո ծառայությանը:Սակայն ինձ վիճակված չէր Աստծու սպասավոր դառնալ…

Մի օր մտնելով հայրիկիս աշխատասենյակ `ես հայտնեցի,որ ուզում եմ աշխարհ տեսնել և խնդրեցի նրա օրհնությունը ու փող ճանապարհի համար:Նա ստիպված էր ինձ մտքի և գործողության ազատություն շնորհել:Մի փոքր գումարով և ծնողներիս բարեմաղթանքներով ես լքեցի կացարանս մանկության ու գնացի կյանքին ընդառաջ:Ինչ-որ մի անբացատրելի  ուժ ինձ միշտ կանչում էր Լոնդոն,ուստի ,մի կողմ թողնելով հանգիստ կյանքի դյութանքը,իմ քայլերն ինձ տարան Մառախլապատ Քաղաք,որտեղ Նորին Մեծություն Ճակատագիրն անողոք պայքար էր մղում նոր ժամանած արկածախնդիրներ դեմ:

(շարունակելի)

Պատմական ակնարկ

April 5, 2011 2 comments

Ինչպես արդեն կռահեցիք այս բլոգը Պալմիստրիայի մասին է: Մի գիտություն, որի ուսումնասիրության առարկան ձեռքերն են`մատները, եղունգները, ձեռքի մակերևույթի վրա գտնվող թումբերը և իհարկե գծերը:Մի քիչ խոսենք Պալմիստրիայի պատմության մասին:

Պալմիստրիայի մասին առաջին վկայությունները գտնվել են վաղ Հնդկաստանի վեդիկ տեքստերում(մ.թ.ա 1550թ.)-ինչով զբաղվում էին բրահմանները: Չինաստանում պալմիստրիան հայտնի էր անգամ մ.թ.ա 3000թ:Պալմիստրիան մինչ այժմ էլ պահպանվել է Չինաստանում և Ճապոնիայում,կիրառվում է հին ավանդույթի համաձայն:

Հին Հռոմում Պալմիստրիան հանդիսանում էր պաշտոնական պետական կրոնի մի մասը և անընդհանտ կիրառվում էր պետական պրոցեդուրաներում:Հին հույները նույնպես Պալմիստրիայի հետևորդներ էին.օրինակ բժիշկ Գալենը `փորձնական ֆիզիոլոգիայի հիմնադիրը,Հիպոկրատը`բժշկության հայրը:Արիստոտելը`բնագիտության և փիլիսոփայության հիմնադիրը իր աշակերտին `Ալեքսանդր Մեծին,նվիրեց մի գիրք Պալմիստրիայի մասին,որը,ինչպես պատմում են հին ձեռագիր մատյանները, ոսկուց էր:

Միջին դարերում գիտնականներ Յոհան վոն Հագենը և Պարացելսը լրջորեն զբաղվեցին Պալմիստրիայով և համակարգեցին մինչ այդ իրենց հայտնի տեղեկություննեըը և գիտելիքները:Հենց այդ ժամանակ մտցվեց թումբերի և մատների անվանակոչումը Հին Հռոմեական պանթեոնի աստվածների անունով `Մարս,Վեներա,Մերկուրի,Սատուրն,Լունա(Լուսին):Միջին  դարերում Պալմիստրիան շատ մեծ տարածում գտավ բոլոր Եվրոպական մայրաքաղաքներում և միաձայն ճանաչվեց բոլոր գիտնականների կողմից:

Տասնիններրորդ դարում ֆրանսիացի գիտնական դ’Արպենտյենը կատարելագործեց Պալմիստրիան`ծախսելով երկար տարիներ հազարավոր ձեռքերի ուսումնասիրության վրա:Նրա ուսումնասիրության առարկան հանդիսանում էին հիմնականում ձեռքերի երկրաչափական և ձևաբանական առանձնահատկությունները:Հեղափոխական  նշանակություն ունեցան մեկ այլ ֆրանսիացու, դ’Արպենտյենի ընկեր`Դեբարոլի աշխատությունները:Նա 1869 թվականին հայտնագործեց ձեռքերի հետքերը վերցնելու մեթոդը:Նա իր `”Ձեռքի գաղտնիքները” աշխատության մեջ արձանագրեց,որ գծերը անընդհատ փոփոխվելու միտում ունեն և փորձեց ընդհանուր գծեր գնտել Պալմիստրիայի և այլ էզոտերիկ ուսմունքների միջև:

Քսաներորդ դարը իր հետ բերեց տեխնոլոգիական զարգացում և մարդիկ պատրաստակամությամբ սկսեցին հրաժարվել անցյալի ավանդույթներից հանուն նորի:Նորը համարվեց ավելի լավը, քան հինը,որի հետևանքով Պալմիստրիան մոռացության մատնվեց կամ դարձավ զուտ զվարճանքի առարկա:Այդ ժամանակ հայտնվեց քսաներորդ դարի մեծագույ գուշակը `Կեյրոն(Կոմս Լուիս Համոն),նա համարվում էր մեծագույն և թերևս ամենահայնտի պալմիստը,ով կանխագուշակել էր Վիկտորիա թագուհու մահվան ամսաթիվը,Ռուսաստանի վերջին թագավորի դաժան ճակատագիրը,Տիտանիկ նավի կործանում և այլն:Այս ամենի մասին կարող եք կարդալ “Կեյրոյի Մեմուարները” գրքում:

Մեր օրերում գոյություն ունի Դերմատոգլիֆիկա գիտությունը,որը զբաղվում է մատնահետքերի ուսումնասիրությամբ և տալիս է դրանց կապը գենետիկական գործոնների հետ:

Կարդացեք նաև`

Ինչպես դառնալ խիրոմանտ 7 օրում.Պրակտիկ ուղեցույց

Աֆորիզմներ Պալմիստրիայի մասին

Կարմիկ Պալմիստրիա

Պատմական ակնարկ

Խիրոմանտիայի վաղ պատմություն

Խիրոմանտիան Եվրոպայում

Խիրոմանտիան Միջնադարում

Կիսվել` Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter