Archive

Posts Tagged ‘համատեղելիություն’

Ալկոհոլային աստղագուշակ

November 1, 2014 Leave a comment


Շատ քչերը գիտեն, որ համաստեղության նշաններն բնորոշում են ոչ միայն մեր բնավորությունն ու սովորույթները, այլև ուտելիքի և մասնավորապես խմիչքի հետ կապված նախասիրությունները: Այժմ տեսնենք թե որ խմիչքներին և ինչպիսի նախապատվություն են տալիս տարբեր համաստեղության նշաններ ունեցող մարդիկ:

Խոյերը բավականին պահպանողական հայացքներ ունեն և շատ հազվադեպ են փոխում իրենց «ալկոհոլային» նախասիրությունները, նախապատվությունը տալով «փորձված միջոցներին»: Լինելով ուժեղ անհատներ՝ խոյերն ընտրում են թունդ խմիչքներ՝ կոնյակ, օղի, վիսկի: Սակայն ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով խոյերը կարող են կորցնել ինքնատիրապետումը, ինչն էլ հանգեցնում է վտանգավոր հետևանքների: Ուստի խոյերին խորհուրդ է տրվում չչարաշահել և օգտագործել թույլ ալկոհոլային խմիչքներ՝ գինի կամ շամպայն:

Ցուլերն էլ պակաս պահպանողական չեն իրանց սովորություններում, սիրում են բարձրակարգ ապրանքներ և սովորաբար սիրում են որակյալ և թանկարժեք գինի: Սակայն գինովցած վիճակում ցուլի համաստղության տակ ծնվածը կարող է վերածվել իրական ցլի՝ կատաղի և անկառավարելի

Երկվորյակներն, ընդհակառակը, բծախնդիր չեն ըմպելիքների ընտրության հարցում, քանի որ նրանց համար ամենակարևորը ընկերներն ու միջավայրն է, այլ ոչ խմիչքը: Նրանք առանց առարկելու կխմեն այն ինչ առաջարկվի՝ չվախենալով մարտահրավերներից: Նրանք հազվադեպ են հարբում և կորցնում ինքնատիրապետումը, միշտ բարի և ընկերացեր են նույնիսկ մի քիչ գինովցած վիճակում: Երկվորյակները նախապատվություն են տալիս չոր գինիներին:
Կարդալ ավելին

Advertisements

Սիրային Աստղագուշակ.Մասն երրորդ

June 12, 2011 Leave a comment

ԱՂԵՂՆԱՎՈՐ.Չամուսնացածների նշանը :Բոլորից ամենաքիչն են հակված սիրո և ռոմանտիկ բնավորության,չնայած բարեսիրտ և շփվող են:Սիրո մեջ Աղեղնավորներն անկեղծ են,գնահատում են մարդկային բարի հատկանիշները : Նրանք հազվադեպ են լինում սեփականատերեր կամ կասկածամիտ ու  խանդոտ:Չեն սիրում քննադատությունն ու հանդգնությունը իրենց ուղղված: Անհաջող ամուսնությունները շատ հազվադեպ են պատահում Աղեղնավորների շրջանում:Կին-աղեղնավորը կարող է անհավատարիմ լինել,բայց նա միշտ հիանալի ուղեկից և ընկեր է,լավ տնային տնտեսուհի է,ով սիրում է ընդունել հյուրեր:Աղեղնավոր-կինը երջանիկ է ,երբ ազատ է:Ուստի,նրանք պետք է փնտրեմ ոչ խանդոտ ամուսին:Տղամարդ-աղեղնավորները շատ բան կարող են տալ,սակայն նրան պահանջները նույնպես բարձր են: Նրանք սիրում են ընկերական խնջույքները,ուստի կարող են ուշ վերադառնալ տուն:Այսդպիսի տղամարդուն այնպիսի կին է անհրաժեշտ,ով կկիսի նրա հետաքրքրությունները:

Լավ զուգընկերներն են`Այծեղջյուր,Ջրհոս,Առյուծ,Կշեռք,Կարիճ,Խոյ:

Վատ զուգընկերներն են`Ջկներ,Կույս,Երկվորյակներ:
Կարդալ ավելին

Սիրային Աստղագուշակ.Մասն երկրորդ

June 10, 2011 2 comments

ԱՌՅՈՒԾ.Առյուծի համար կյանքը հենց ինքնին սիրո մարմնացումն է: Նրանք ռոմանտիկ են,տենչում են լինել սիրված և դառնալ երկրպագության առարկա: Հանուն սիրո պատրաստ են անցնել թույլատրելի բոլոր սահմանները:Կին-առյուծները սեքսուալ և գրավիչ են: Տղամարդ-առյուծները իդեալական սիրահարներ են`կրքոտ,մեծահոգի,հմուտ,ուշադիր,սիրում են նվերներ մատուցել: Դժվար է դիմագրավել տղամարդ-առյուծի գայթակղությանը: Առյուծները զգացմունքային են,սիրում են նվիրել ծաղիկներ,գրել սիրային նամակներ:Կին-առյուծը մի անգին գոհար է`պատասխանատու,հավատարիմ,լավ տնային տնտեսուհի:Ամուսին-առյուծը շատ հավատկնոտ և խանդոտ է:Առյուծները սիրում են հասարակությունը,ուստի դժվար է նրանց պատկերացնել տանը`բուխարու դիմաց նստած:

Լավ զուգընկերներն են`Կույս,Կծեռք,Աղեղնավոր,Խոյ,Երկվորյակ և Խեցգետին:

Վատ զուգընկերներն են` Ջրհոս և Ցուլ:

Կարդալ ավելին

Սիրային Աստղագուշակ.Մասն առաջին

June 9, 2011 2 comments

ԽՈՅ Կին-խոյը հաճախ շատ գրավիչ և շփվող է,ունի հումորի զգացում և մի շարք երկրպագուներ,սիրում է սիրաբանել: Խոյերը շատ փոփխական են,նրանք շուտ սիրահարվում և շուտ հիասթափվում են: Շատ սիրավեպեր են ունենում նույնիսկ հասուն տարիքում: Սովորաբար ամուսնանում են վաղ տարիքում և դառն ափսոսում են հետո:Խոյերը սովորաբար ուշ են ձեռք բերում իմաստության   և հաճախ իրենց ընտրությունը կատարում են միայն 30-35 տարեկանում: Կին-խոյերը զարմանալի են: Նրանք շատ հավակնոտ են և  օգնում են իրենց ամուսիններին հաջողության հասնել: Այսպիսի կանայք երջանիկ են ,երբ նրանց ղեկավարում է այն մարդը,ում նրանք հարգում են: Շատ Խոյեր անպատասխանատու են,նրանց դժվար է “կապել տանը”:Նրանց անհրաժեշտ է կայունություն և  ամրություն:
Լավ զուգընկերներն են`Ցուլ,Աղեղնավոր,Երկվորյակ,Ձկներ,Ջրհոս:
Վատ զուգընկերներն են`Խեցգետին,Կշեռք և Այծեղջյուր:

Կարդալ ավելին