Archive

Posts Tagged ‘հայտնի մարդիկ’

Հայտնի մարդկանց տարօրինակ մահվան դեպքեր…

July 19, 2014 2 comments

10-րդ հորիզոնական

XVI դարի մեծագույն աստղագետ Տիխո Բրագեն, ում հետազոտությունները մեծապես օգնել են Իսահակ Նյուտոնին տիեզերական ձգողության օրենքը ստեղծելիս, անժամանակ հեռացել է կյանքից զուգարան չգնալու պատճառով:Այն ժամանակ մինչև ճաշկերույթի ավարտը սեղանը լքելը համարվում էր ծանր վիրավորանք տանտիրոջ նկատմամբ: Հաշվենկատ Բրագեն չի համարձակվում թույլտվություն հարցնել և դուրս գալ սեղանից: Նրա միզապարկը տրաքում է և, 11 օր տանջվելով, վերջինս հեռանում է կյանքից:

9-րդ հորիզոնական

XVI դարի ազդեցիկ պետական գործիչ և փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնը մահացել է հավի մսի մեջ ձյուն լցնելու արդյունքում( նրա մտքին փչել էր, թե մսի պահպանման համար կարելի է աղի փոխարեն օգտագործել ձյուն, և նա փորձել էր ստուգել իր տեսությունը ): Փորձի արդյունքում հավի միսն այդպես էլ չէր սառչել, սակայն սառչել էր ինքը՝ Բեկոնը

8-րդ հորիզոնական

XVII դարի կոմպոզիտոր, ֆրանսիայի արքայի պատվերով բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ Ժան-Բատիստ Լյուլին, մահացել է իր գործին անչափ նվիրված լինելու արդյունքում: Մի անգամ փորձի ժամանակ նա այնքան էր նյարդայնացել, որ ձեռնափայտով գետնին հարվածելիս դիպել էր ոտքին և մահացել արյան վարակման արդյունքում:
Կարդալ ավելին

Advertisements