Archive

Posts Tagged ‘հիշիր ինձ’

Հիշիր ինձ…

November 13, 2011 Leave a comment

Շատ անգամ եմ ծանոթ աղջիկներից լսել այս ֆիլմի մասին,ու հետաքրքիրն այն է,որ մեծամասնությունը միաբերան գովաբանում են այս ֆիլմը,ինչպես Կոէլյոյի դեպքում: Իսկ ես գիտեմ,որ եթե մի կինոն կամ գիրք գովաբանում են աղջիկները ,ապա այդ ֆիլմը կամ գիրքը միանգամայն ապուշություն է: Այս անգամ էլ իմ թեորիան աշխատեց 100%ով: Ես դիտեցի այդ կինոնկարը և այժմ կկիսվեմ Ձեզ հետ իմ մտորումներով :
Նախքան բուն սյուժեի քննարկմանն անցնելը,ասեմ որ ֆիլմը նկարահանվել է ԱՄՆում ու այստեղ առավել քան ակնհայտ երևում են ամերիկյան “լուսե” հասարակությունը`ֆեմինիզմի,հոմոսեքսուալության ու լիբերալիզմի արգասիքը:
Ֆիլմում հենց սկզբից մենք ականատես ենք լինում մի “սրտաճմլիկ” տեսարանի,որտեղ փոքրիկ աղջնակի աչքերի առաջ վատ տղաները սպանում են մորը: Ինչպես ցույց է տալիս դեպքերի հետագա զարգացումը,այսպիսի “սրտաճմլիկ” տեսարանները ֆիլմում շատ են.խճճված ընտանեկան հարաբերություններ;հարուստ,սակայն իր ընտանիքի ճակատագրի հանդեպ անտարբեր հայր;կյանքի իմաստի փնտրումների մեջ հայնտված 22 ամյա տղա,տաղանդաշատ աղջնակ,որին, սակայն, բոլորը ծաղրում են դասարանում;ինքնասպանություն գործած մեծ եղբայր,որի կերպարը ֆիլմում հայնտվում է “Օրագրի հերոսի” շրջանակներում: Ֆիլմն ամբողջությամբ հիմնված է էմոցիաների ու զգացմունքների վրա,ֆիլմը ռեծիսորը նպատակ է ունեցել միանգամայն անջատել դիտողի գիտակցությունը,ինչը նրան մասնակի հաջողվել է: Կարդալ ավելին

Advertisements