Archive

Posts Tagged ‘Ճակատագրի գիծ’

Ճակատագրի գիծ.Տեսակներն ու նշանակությունը

June 21, 2011 Leave a comment

Ճակատագրի գիծը կոչվում է նաև Սատուրնի գիծ: Այն ցույց է տալիս մարդու կյանքի ուղին նյութական հաջողության տեսանկյունից: Ցույց է տալիս,թե արդյոք մարդն ինքն է իր կյանքի տերը,կունենա արդյոք նա դժվար ժամանակներ,թե ամեն ինչ համեմատաբար հեշտ կտրվի նրան: Այս գծի վրա արտապատկերված են նաև մարդու կենսագործունեության առավել բեղուն տարիները: Երբ Սատուրնի գիծն ուժեղ է,ապա մարդու մոտ արտահայտվում են Սատուրնին բնորոշ գծերը`լրջությունը,խոհեմությունը,իմաստնությունը: Սակայն,Ճակատագրի գիծը երբեմն կարող է բացակայել: Այն մարդիկ,ում ձեռքերին բացակայում է Ճակատագրի գիծը “իրենք իրենց են ստեղծել” : Այսպիս մարդիկ պետք է հույսները միայն իրենց վրա դնեն,հաճելի պատահականություններ կամ «Ճակատագրի ընծաներ» սպասելը առնվազն անմտություն է նրանց կողմից:

Այսպիսի իրավիճակ ես նկատել եմ այն մարդկանց մոտ,ովքեր սկսել են համեստ դիրքերից և միայն ի շնորհիվ իրենց աշխատասիրության ու կամքի հասել են հաջողության կյանքում: Ճակատագրի գիծը որոշելիս միշտ պետք է հիշել մեկ կանոն.

“Որտեղից էլ սկսվի Ճակատագրի գիծը այն միշտ ուղղված է դեպի Սատուրնի թումբը`միջնամատի տակ”:

Նկ.1 Ճակատագրի գծի տեսակները

1.Ճակատագրի գիծը սկսվում է Լուսնի թումբի վրա
Կարդալ ավելին

Advertisements

Գլուխ իններորդ կամ Աշխարհահռչակ դերասանուհին

April 14, 2011 Leave a comment

(սկիզբն այստեղ)

Իհարկե,այս դեպքից հետո անմբողջ Լոնդոնն իմ մասին խոսեց, և հաճախորդների հոսքը իսկապես չէր դադարում,մարդիկ հերթագրվում էին ընդունման շաբաթներ առաջ:

Մի երեկո ինձ այցելեց անծանոթ պարոն և խնդրեց իր հետ գնալ մի տիկնոջ մոտ,ում ձեռքերն,ըստ պարոնի,ինձ մոտ մեծ հետաքրքրություն պետք է առաջացնեն:Ես համաձայնվեցի և պարոնն ինձ ուղեկցեց Սուրբ Ջոնի անտառի մոտ գտնվող մի տուն:Մտնելով տուն`մեզ դիմավորեց մի կին,որի ձեռքերը և դեմքը ծածկված էին շժարշով: Նա դրեց իր ձեռքերը մետաքսե բարձի վրա:

Այո,հիրավի դրանք հրաշալի ձեռքեր էին:Դրանց գծերը և նշանները կախարդեցին ինձ,ես բառեր չունեին նկարագրելու դրանք:Կինն անդադար ասում էր «Mon Dieu,comme c’est bien vrai».(Աստված իմ,այդ ամենն իսկապես ճիշտ է)Նկարագրելով  նրա լուսապայծար փառքն ու հաջողությունը,վերելքները և բազմաթիվ հաղթահարված դժվարությունները `ես պատմեցի նրան բազմաթիվ հույսերի և լույսերի մարման մասին,հավակնությունների բլուրից դանդաղ անկման և ողբերգական ավարտի մասին :

Սարա Բեռնարի կախարդիչ հայացքը

Նա ետ քաշեց  սպիտակ ձեռքերը,լսվեցին խուլ  հեկեկանքներ: Բացվեց շժարշը ,և ես ճանաչեցի մեծն Սարային : Նրա երազկոտ աչքերն ուղիղ ինձ էին նայում..

-Սա իմ կյանքի ամենահրաշալի պահերից մեկն է,ես անգամ չեմ հավատում:Գուցե սա երազ է…?

Այդ պահին ես մտածեցի որ սպեկտիկ հասարակությունը երբեք չի հավատա իմ խոսքերին Եվ որպես ապացույց այն բանի,որ ինձ բախտ է վիճակվել տեսնել մեծն Սարային,ես համոզեցի նրան գրառում թողնել իմ հուշամատյանում:Իրեն հատուկ ձեռագրով նա գրեց հետևյալը.

«Քանզի Աստված մեր ձեռքերի մեջ տեղադրել է մեր ապագայի և անցյալի մասին վկայող գծեր ու նշանները,ապա ես միայն ափսոսում եմ նրա համար,որ մենք այդ գծերով չենք կարող իմանալ բարեկամների Ճակատագրի մասին,ում կարող էինք տեղեկացնել սպասվող խնդիրների և դժբախտությունների մասին: Այստեղ նույպես Արարիչն իմաստուն է վարվել,թող այդպես լինի:Ամէն:

Սարա Բեռնար»

Սարայի գնալուց առաջ ես վերցրեցի նրա ձեռքի հետքը: Ես այժմ կներկայացնեմ ձեռքի կրճատ նկարագրությունը,որն անշուշտ կհետաքրքրրի կարդացողներին:

Բեռնարի աջը

Սկսենք հենց ձեռքի ձևից.կիսաշրջանաձև ափի տեսակ և սրածայր մատներ,ինչը վկայում է արտիստիկ,իմպուլսիվ և  դյուրագրգիռ բնույթի մասին:Այժմ դիտարկենք գծերը,որոնք խորն և ուղիղ են,ինչը վկայում է ուժեղ և վճռական անհատականության մասին:Նրա երկու գծերը,որոնք բարձրանում են դաստակից դեպի համապատասխանաբար միջնամատը և մատնեմատը,հազվադեպ են լինում այսպես հստակ տեսանելի: Միջնամատի մոտ գնացող գիծը կոչվում է Ճակատագրի(Անհատականության) գիծ(1),իսկ մատնեմատի մոտ գնացող գիծը կոչվում է Արևի(Ապոլոնի) գիծ(3),որը բնութագրում է գիծն ունեցողի վառ անհատականությունը,փառքը և հաջողությունը:Բազմաթիվ ձեռքերի վրա այդ գիծն իսպառ բացակայում է,որոշների վրա այն արտահայտված է ոլորապտույտ,կոտրակված կամ անորոշ ձևով:Բայց եթե այդ գիծն ուղիղ և խորն է,ապա այդպիսի մարդուն սպասում է փառք ու հաջողություն,հայտնիություն:

Կենտրոնական,հորիզոնական գիծը,որն անցնում է ամբողջ ձեռքով կոչվում է Գլխի(Մտքի) գիծ(2):Եթե այն,տիկին Բեռնարի դեպքի նման,ուղիղ և պարզ է,ապա ցույց է տալիս ուժեղ միտք և ակտիվ,վճռական կամք:Եթե գիծը կտրում անցնում է ամբողջ ափը,ապա դա վկայում է նրա մեծ հանճարի բազմակողմանիության մասին բոլոր ոլորտներում,որին անդրադարձել է Սարան:

1.Ճակատագրի գիծ 2.Գլխի գիծ 3.Արևի գիծ

արունակելի)

Գլուխ երկրորդ կամ Իռլանդացի Նացիոնալիստը

April 8, 2011 Leave a comment

(սկիզբն այստեղ)

Մի անգամ Լիվերպուլի կայարանում,երբ սպասում էի Լոնդոնի գնացքը, մոտակա թերթի կրպակում տեսա  շապիկի վրա ձեռքի նկարով մի գիրք:Բնականաբար ես գնեցի այդ գիրքը,այն գերմանարեն էր և կոչվում էր “Die Kunst Ciromantia”(Ձեռքեր կարդալու արվեստը):Գնացքի շարժվելուն պես ես ընկղմվեցի գրքի մեջ:

Իմ կուպեի երկրորդ ուղևորը մի պարոն էր,որը նստած էր իմ դիմաց`ծածկելով իր ուսերը և դեմքի մեծ մասը թիկնոցով: Վերջացնելով գիրքը`ես այն մի կողմ դրեցի:Պարոնը, մի հայացք գցելով գրքի շապիկին,ինձ նայեց և բարեհամբույր ձևով ինձ դիմեց `ասելով.

Դուք ,կարծես թե, հավատում եք պալմիստրիային?Բավականին տարօրինակ զբաղմունք է:Չնայած մեր օրերում,երբ մարդիկ անգամ փորձում են իմաստ գտնել գանգի ձևի մեջ(Ֆրենոլոգիա),ես չեմ զարմանում,որ այդպիսի գրքերը բազմաթիվ հետևորդներ են ձեռք բերում:

Այո,-պատասխանեցի ես,-ինձ մոտ ոչ մի կասկած չի առաջացնում,որ մարդու բնավորությունը արտահայտվում է իր մարմնի ամեն մասում,բայց ամենաշատը այն արտահայտվում է ձեռքերում,որոնք հանդիսանում են ուղեղի գործիքները և կատարում են նրա ցանկությունները:

Իսկապես?,-քմծիծաղ տալով պատասխանեց անծանոթը,-Ձեր խոսքերը խելքին մոտ են հնչում,բայց արդյոք կարելի է կանխագուշակել ապագան ձեռքի գծերի միջոցով?Եթե ես հավատայի նման բաներին,ապա այդ տեսությունը ինձ ամենից շատ կգրավեր:

-Քանի որ Ձեր ապագան ստեղծվում է Ձեր անցյալի և ներկայի  կատարած քայլերի հիման վրա, և կախված է Ձեր անհատականությունից ու միայն Ձեզ հատուկ միտումներից,ապա ես միանգամայն վստահ եմ,որ ձեռքի գծերը ի զորու են ցույց տալ ապագան:Յուրաքանչյուր հաջողություն արտահայտվում է մեր ուժեղ հատկանիշների հաղթանակով թույլ կողմերի նկատմամբ,ահա թե ինչու փորձառու պալմիստը  իսկապես կարող է ուսումնասիրելով ձեռքերն ասել,թե նրա բնավորության որ գծերը առավելություն կստանան:

-Լավ,Ձեր տեսությունը ինձ հետաքրքրեց:Իսկ կարող եք ասել`բնավորության որ գծերը կհաղթեն իմ դեպքում?

Այս ասելով`նա դրեց իր ձեռքերն իմ առաջ:Ես շատ պարզ հիշում եմ այդ սլացիկ,ինտիլիգենտ ձեռքերը,քանզի գծերը ոչ միայն նշում էին նրա բնավորությունը,այլև իր մասնակցությամբ տեղի ունեցած իրադարձությունները: Ես նշեցի Գլխի գիծը և ընդգծեցի նրա երկարությունը,բացատրելով,որ այն նշանակում է մեծ կամքի ուժի և կազմակերպվածության տեր մարդու,ով մեծ ազդեցություն ունի ուրիշերի վրա: Այնուհետև մենք արձանագրեցինք խորը Ճակատագրի գիծը,որը կտրում-անցնում էր ամբողջ ձեռքով մեկ` ի նշան ուժեղ անհատականության և կարկառուն կարիերայով գործչի:Փաստորեն, Ճակատագիրը նրան մեծն առաջնորդի դեր էր հատկացրել,ով կառավարում է հետևորդների և համախոհների հսկա բանակը:

Բայց ինչու այդ գիծն այսպիսի վերջ ունի?,-անհանգստացած հարցրեց նա,-Ինչ է նշանակում այս խամրումը?

Ես ծիծաղեցի,քանզի հաստատ գիտեի,որ չնայած նրա ցուցաբերած հետաքրքրությանը,նա իմ բառերին չի հավատա:

-Գծի այդ խամրումը նշանակում է հանսգտություն և մենություն:Կարելի է ասել,Դուք կդառնաք ևս մեկ Նապոլեոն`ուղարկված Սուրբ Հեղինե կղզի:

-Բայց որն է պատճառը?,-գրգռված հարցրեց նա,-Ինչը կդառնա իմ Վաթերլոն?

Անկասկած Կինը,-պատասխանեցի ես,-Տեսեք,թե ինչպես է Սրտի գիծը կոտրում Ճակատագրի գիծը,հենց այն կետից առաջ,որից հետո այն սկսում է խամրել:

Հեռացնելով ձեռքերը սեղանի վրայից`իմ զրուցակիցը ցածր,ինքնավստահ մարդու ձայնով ծիծաղեց:Մի քանի րոպե անց մեր գնացքը մոտեցավ Էվստոնի կայարանին և մենք,վերցնելով մեր պայուսակները և ձեռնափայտերը, ուղղվեցինք դեպի կառամատույցը:Հանկարծ նա ասաց.

-Զարմանքով պետք է խոստովանեմ,որ Դուք բավականին ճիշտ նկարագրեցիք իմ կյանքը,բայց այդ կնոջ հետ կապված ձեր գիտությունը փուստ է տվել:Ահա Ձեզ եմ հանձնում իմ այցեքարտը,Դուք ինքներդ կհասկանաք,թե որքան ճիշտ էին Ձեր բառերը:Սակայն կնոջ հարցում Դուք վրիպեցիք…Իմ կյանքով ապրող մարդը կանաց համար ժամանակ չունի:

Ես նայեցի այցեքարտի վրա և կարդացի “Չարլզ Ստյուարտ Փերնըլ

Մի քանի տարի անց նրա և Օ’Շիի ապահարզանից և հետագա սննկացումից հետո ես հասկացա,թե ինչպես Սրտի գիծն ազդեց այդ ուժեղ և ազդեցիկ մարդու Ճակատագրի վրա:

(շարունակելի)