Archive

Posts Tagged ‘ճերմակ վարդեր’

Ճերմակ վարդեր

September 18, 2011 Leave a comment

Ճերմակ վարդեր

Ճերմակ վարդեր,անուշ վարդեր
Զարդարեք Դուք ճամփան մեր
Ծլեք ծաղկեք,շատացեք,
Ճերմակ վարդեր,անուշ վարդեր :

Ճերմակ վարդեր,Ճերմակ սրտեր
Ամուսնության Դուք պարգևներ
Սպիտակ,քաղցր ակնթարթներ
Ճերմակ վարդեր,ճերմակ սրտեր :

Ճերմակ վարդեր,անուշ հետքեր,
Միության  սուրբ ընծաներ,
Երեխաներ բազմաշատ,առողջ ուժեղ և շնորհաշատ,
Ճերմակ վարդեր,անուշ հետքեր:

Ճերմակ վարդեր,փայլուն վարդեր
Միասին եք ամեն տեղ
Ուրախություն,վիշտ,ծիծաղ թե լաց
Դուք քայլում եք համընթաց
Ճերմակ վարդեր,փայլուն վարդեր:

Ճերմակ վարդեր,սպիտակ վարդեր
Միշտ թարմ հանգչում եք Դուք այստեղ
Ուղեկցում եք հոգիներին բարի
Մինչև Դուռը Դրախտի
Ճերմակ վարդեր,սպիտակ վարդեր
Զարդարեք լուսե հիշողությունը մեր…

Advertisements