Archive

Posts Tagged ‘մատնահետքեր’

Ի՞նչ են ասում մատնահետքերը ձեր մասին…Մասն երկրորդ

June 29, 2011 Leave a comment

Ինչպես նշել էի նախորդ հոդվածում,գոյություն ունեն մատնահետքերի երեք հիմնական տեսակներ`կամարներ,հանգույցներ և գալարներ:Տարբեր երկրներում անցկացված բազմաթիվ հետազոտությունների արդյունքում,պարզ է դարձել հետևյալը.

Կամարները հանդիպում են շատ հազվադեպ`5-10%,

Հանգույցները հանդիպում են մարդկանց մեծամասնության մոտ`60-65%,

Գալարները հանդիպում են ավելի հազվագյուտ`30%:

Սակայն անրրաժեշտ է նշել,որ այս հետազոտությունների ժամանակ  կամարների և հանգույցների համար հաշվի են առնվել հիմնականում այն ձեռքերը,որոնց վրա տվյալ պատկերը հանդիպում է մատների մեծամասնության վրա: Իսկ գալարները դեպքում,վերցվում էին այն ձեռքերը,որոնց վրա կա գեթ մեկ գալար:Ի հավելումն ասեմ,որ բոլոր մատերի վրա կամարներ կամ հանգույցներ ունեցող մարդիկ շատ-շատ են,միչդեռ մատների մեծամասնության վրա գալարներ ունեցող մարդիկ քիչ են:

Կամար

Կամար

Կարդալ ավելին

Advertisements

Ի՞նչ են ասում մատնահետքերը ձեր մասին…

June 24, 2011 Leave a comment

Մարդու մաշկային պատկերների առանձնահատկություններն ուսումնասիրող գիտությունը կոչվում է Դերմատոգլիֆիկա(derma – մաշկ, glyphe –պատկեր) :Մաշկային պատկերները այնքան առանձնահատուկ և անկրկնելի են որքան մարդու ԴՆԹ կոդը: Ահա թե ինչու արդեն մեկ հարյուրամյակ է ,որ մատնահետքերը ուսուսմնասիրում են քրեական փորձագետները հանցագործներին բացահայտելու համար :

Դերմատոգլիֆիկայի հայրն է համարվում անգլիացի Ֆրենսիս Գալտոնը(Չարլզ Դարվինի հորեղբորորդին): Մատնահետքերի ունիկալության նրա հայտնագործությունը թույլ տվեց կազմել հանցագործների բազան հիմնված նրան մատնահետքերի վրա: Ի տարբերություն ձեռքի գծերի մատնահտքերը չեն փոխվում: Ըստ որոշ ուսումնասիրությունը մատնահետքերն առաջանում են պտղի մոտ հինգերորդ շաբաթվա ընթացքում և մնում են անփոփոխ ողջ կյանքի ընթացքում:

Մեզ համար հետաքրքրություն է ներկայացնում այն ինֆորմացիան, որը մենք կարող ենք ստանալ մատնահետքերի միջոցով: Պարզվում է,որ մատնահետքերը շատ բան կարող են ասել մարդու բնավորության և նրա նյարդային համակարգի առանձնահատկությունների մասին: Մատնահետքերի վերլուծության շնորհիվ հնարավոր է պարզել`

  • ապագա սերնդի ժառանգական հիվանդությունների հավանականությունը
  • զարգացման հնարավոր շեղումները
  • տարբեր գենային մուտացիաները
  • Կարդալ ավելին