Archive

Posts Tagged ‘նեռբեռնել գիրք’

Մտորումներ գրքերի մասին…

February 15, 2012 Leave a comment

kardal
Հետևելով Հեթանոս Գևորգի օրինակին,ցանկանում եմ  գրքերի մասին գրել:
Թվային թե տպագիր? .Այս է խնդիրը
Ես նախընտրում եմ տպագիր գիրքը:Քանի որ հաճելի է տեսնել,բռնել,զգալ գքրի շունչը: Երբ բացում ես գիրքը անասելի երջանկությամբ է լցվում հոգիդ,թերթում ես էջերը: Ամեն թերթելուն ,կարցես,անտեսանելի զգացմունքերը պարուրում են հոգիդ ու տանում հեռուներ`գրքերի անմեկին ,անեզր,զարմանահրաշ աշխարհը: Թվային գրքերի կարդում եմ,եթե Հայաստանում եչմ գտնում դրանց տպագիր տարբերակը: Թվային գիրք կարդալիս,սակայն,շուտ եմ հոգնում:Ընդհանրապես ճաշակի հարց է: Տպագիր թե թվային իրականում տարբերություն չկա,կարևորը գիրք կարդալու հանգամանքն է:
Հրաշալի է,երբ լայնէկրան հեղուկբյուրեղյա հեռուստացույցի փոխարեն դու ունես հարուստ գրադարան,որն օգնում է իմաստով լցնել հեռուստացույցի առաջացրած ունայնության վիհը: Ես նաև ունեմ մեկ սկզբունք,որին երբեք չեմ դավաճանում,այն հնչում է այսպես.

“Մի տուր գիրքդ ուրիշին”

Երբեք իմ գրքերը ոչ-ոքի չեմ տալիս,քանի որ գիրքն այնպիսի բան է,որ ամեն մեկը պետք է իրենն ունենա: Շատ հաճախ մարդիկ վերցնում են գրքերը և մոռանում են վերադարձնել: Արդյունքում դու կարող ես ուենալ մի որևէ հավաքածու բացակայող մի քանի գրքով: Սիրում եմ գիրք նվիրել և սիրում եմ,երբ գիրք եմ նվեր ստանում:
Երևանի գրախանութներում լուսնի ափսեն է գլորվում… Կարդալ ավելին

Advertisements