Archive

Posts Tagged ‘Չիկագո’

Գլուխ տասնվեցերորդ կամ Զուտ ամերիկյան դրամա

April 25, 2011 Leave a comment

(սկիզբն այստեղ)

Կեյրոն հաջողությամբ կարդացել է քաղաքապետի,քրեական իրավաբանի,դոկտոր Մեյերի և այլոց ձեռքերը…

Ես հագնվեցի և դուրս իջա.աստիճանների վրա հավաքված էր մարդկանց մի հոծ բազմություն`տարբեր տարիքի,գույնի ու տիպի:Ամերիկացիները նման չեն այս աշխարհի վրա ապրող մյուս մարդկանց, եթե մի միտք մտնում է նրանց ուղեղը,ապա նրանք անմիջապես իրականացնում են այն: Ինչ-որ տղամարդ ստանձնեց լիդերի դերը .

-Մենք կարդացել ենք ձեր հոդվածը թերթում,-ասաց նա,-Ուստի դուք գիտեք,թե մենք ինչ ենք ցանկանում:

Կարծում եմ ճիշտ վարվեցի` ասելով.

-Այսոր կիրակի է և ըստ կրոնական հավատամքի, այս օրը հանգստի համար է նախատեսված:Եթե ցանկանում եք,կարող եք գալ երկուշաբթի` առավոտյան ժամը իննից սկսած :

Կարծում եմ` այս մերժումն էլ ավելի բարձրացրեց իմ վարկանիշը,քանզի ամերիկացիները ամենաշատը գնահատում են անկախությունը:Ամբողջ օրը հաճախորդներ էին գալիս,և նրանց բոլորին տրվում էր նույն պատասխանը:Իսկ երբ եկավ երկար սպասված երկուշաբթին, իմ քարտուղարը երկու ամսվա դիմումներ ուներ:

Մի երեկո սրահ եկավ մոտ քառասունհինգ տարեկան վայելչագեղ տղամարդ ,և քանի որ ես զբաղված չէի,միանգամից գործի անցա:

Այս մարդը շատ մեծ հավակնություններ ուներ,սիրո և զգացմունքայնության նշույլ անգամ չնկատեցի,այս երկու գործոնները նրա կյանքում իսպառ բացակայում էին:Ես տեսա աղքատություն վաղ տարիքում,այնպիսի վատ շրջապատ,որ նույնիսկ դժվար է պատկերացնել:Այդպիսի բեռը կրելու համար երկաթե կամք է պետք:

Ես պատմեցի նրան դժվար մանկության և զարհուրելի միջավայրից ազատվելու նրա գերմարդկային ճիգերի մասին: Հետո քսան տարեկանում նա ամուսնանում է ուղղակի աջակցություն գտնելու համար:Մի քանի տարի անց տեղի է ունենում ողբերգություն`կնոջ մահը:Նա տեղափոխվեց այլ վայր,բայց կրկին հանդիպեց զրկանքների ու աղքատության:Երեսուն տարեկանում առաջնային դարձան իշխանությունն ու հավակնությունները:Նա գտավ իր ուղին:Նրան հարգում էին ամեն քաղաքում,որ նա ոտք էր դնում: Քառասունհինգ տարեկանում ես նշեցի մի իրադարձություն,որ կապված էր նրա վաղ տարիքի ամուսնության հետ.

-Ձեր հաջողության ժամին դու կտեսնեք մի բան,որ կփոխի ձեր պլանները:Վախենում եմ,որ այս իրադարձությունը ոչ միայն կկործանի ձեր ճակատագիր,այլև կզրկի ձեզ կյանքից:

-Լռեք ի սեր Աստծո,-բղավեց նա:

Ես նայեցի հաճախորդի վրա,և իմ սիրտը սասանվեց նրա երեսի տառապանքը տեսնելով:Իմ առջև նստած էր վշտաբեկ մի անձնավորություն:Արցունքի մեծ կաթիլներ էին սահում նրա առնական դեմքի վրա:Ես խղճացի այդ տղամարդուն,սեղմեցի ձեռքը `ասելով.

-Կներեք,ես հիշեցրի ձեզ ձեր բազմաթիվ վշտերը:Մոռացեք իմ խոսքերը:Ես կարող եմ սխալվել,ինչպես բոլոր մարդիկ այս աշխարհում:

-Ոչ,ձեր խոսքերը միանգամայն ճիշտ են,-լացակումաց ասաց նա,-Ես խնդրում եմ ձեզ ուղարկեք քարտուղարին ընդունարան և լսեք ինձ:Դուք կարող եք օգնել ինձ:

-Դուք իրավացի էիք իմ մանկության միջավայրի առումով:Ես ծնվել եմ Սան-Ֆրանցիսկոյում,և մինչ տասնհինգ տարեկան կարդալ-գրել չգիտեի:Մայրս գող էր,հորս երբեք չեմ ճանաչել:Գրաճանաչ դառնալու համար ես գաղտնի կիրակնօրյա դպրոց էի հաճախում:Ես սկսեցի գրախանութում աշհատել և գիշերները բազմաթիվ գրքեր կարդալով `լրացրեցի ուսուցումս:Քսան տարեկանում ես փոքր խանութ կարողացա բացել,սակայն խանութի զարգացման համար կապիտալ էր անհրաժեշտ:Այդ ժամանակ ես մի կնոջ հանդիպեցի,ով հավաստում էր,որ կայուն կապիտալ ուներ:Ես ամուսնացա նրա հետ,բայց ավաղ…Դա վատ գործարք էր:Նա ամուսնացավ ինձ հետ`օգտվելով իմ փառասիրությունից:Ամեն ինչ լավ կլիներ,եթե նա ազնիվ կին լիներ:Դժբախտաբար ես կապեցի կյանքս հարբեցող անառակի հետ:Մեր ընտանեկան կյանքը անտանելի էր:

Մի անգամ աշխատանքից վերադառնալիս ես նրան ուրիշ տղամարդու հետ գտա:Զայրույթը կուրացրեց ինձ ,և ես սպանեցի նրանց :Այնուհետև այրեցի նրանց մարմինները ներնքնահարկում `վերացնելով բոլոր ապացույցները:Ես լքեցի քաղաքը և, տեղափոխվելով Չիկագո, նոր անուն վերցրեցի:Մի քանի տարվա ծանր աշխատանքը տվեց իր պտուղները:Ես լավ բիզնեց ձեռնարկեցի:Երեսուն տարեկան հասակում ես հողատարածք գնեցի, և գրասենյակային շինություններ կառուցեցի:Քառասուն տարեկանում հարուստ և հարգանք վայելող անձնավորություն էի:

Մի քանի շաբաթ անց ես քառասունհինգ տարեկան դարձա:Առավոտյան նստած էի գրասենյակումս,երբ լուսամուտից այն կողմ տեսա մի մարդու…ես ճանաչեցի նրան:Նա իմ հանգուցյալ կնոջ եղբայրն էր,կնոջ, ում ես սպանել էի:Ես եկա Նյու-Յորք ձեզ մոտ,և դուք ինձ պատմեցիք իմ Ճակատագրի վրա այդ ողբերգության ազդեցության մասին:

Ես փորձեցի սփոփել նրան:Խորհուրդ տվեցի գնալ Եվրոպա:Ինձ թվաց,թե ծովային ճանապարհորդությունը կօգնի նրան մոռանալ այդ սարսափը:Հաջորդ օրը ես նրան ճանապարհեցի Անգլիա առաջին իսկ մեկնող շոգենավով:

Որոշ ժամանակ անց ես արդեն մոռացել էի այդ դեպքի մասին.երբ հանկարծ նա հայտնվեց իմ սրահում:Տղամարդը հիանալի տեսք ուներ և լավ հոգեվիճակ:Նա պատմեց ինձ իր ուղևորության մասին:Նրան այնքան էր դուր եկել Եվրոպան,որ նա մի կալվածք էր գնել Լոնդոնի մոտ և ցանկանում էր այնտեղ անցկացնել կյանքի մնացաց օրերը:

-Բայց ինչու եք դուք վերադարձել?,-հարցրեցի ես:

-Ես պետք է անշարժ գույք վաճառեմ Չիկագոյում,-պատասխանեց նա,-Չեմ սիրում ուրիշին վստահել իմ բիզնեսը:Մի քանի օրից ես ընդմիշտ կմեկնեմ Եվրոպա:

Դրանից հետո ես այլևս նրան չտեսա:Բայց երբ նա գնացք նստելիս ձեռքով արեց ,ես վատ կանխազգացում ունեցա:Երեք օր անց ես թերթում կարդացի.

Տարօրինակ Ճակատագրական պատահար

Պարոն N-ը,ճանաչված գործարար Չիկագոյից,տուն գալիս մեջքից հրազենի երկու հարված է ստացել և տեղափոխվել մոտակա հիվանդանոց: Ապաքինման հնարավորությունները քիչ են:Ըստ ոստիկանության հաղորդագրության,պարոնը պատահական գնդակից է տուժել,որ արձակվել է մոտակա հրաձգարանից:

Եևս երկու օր անց ես ստացա մատիտով գրված հետևյալ նամակը

Հարգելի Կեյրո,չեմ կասկածում,որ դուք կարդացել եք հոդվածը:Ոստիկանությունը,ինչպես միշտ,սխալ հետքով է գնացել:Ես ուզում եմ մեկ անգամ ևս ձեզ շնորհակալություն հայտնել:Բժիշկները չեն կարողանում կանգնեցնել ներքին արյունահոսությունը,ինձ մի քանի ժամ է մնացել:Ոստիկանությանը ճիշտ ուղին ցույց չտաք:Ինչպես տեսաք,Ճակատագիրը դրեց իր վերջին խաղաքարտը...”

(շարունակելի)
Կիսվել` Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Advertisements

Գլուխ տասնհինգերորդ կամ Արյունոտ դոկտոր Մեյեր

April 20, 2011 1 comment

(սկիզբն ասյտեղ)
Ես բնակարան վարձեցի  Հինգերորդ ավենյուի` Նյու Յորքի ամենահետաքրքիր փողոցի վրա: Սակայն առանց երաշխավորագրերի և ազդեցիկ ընկերների քաղաքում հայտնի դառնալը շատ դժվար է :Հնարավորությունն եկավ հետևյալ կերպ:

Ես արդեն հուսալքվել էի և մտածում էի լքել երկիրը,երբ մի երեկո ինձ զանգահարեց մի համարձակ կին ու առաջարկեց.
-Ես Նյու Յորք Ուորլդ թերթի լրագրող եմ: Ինձ ձեզ մոտ են ուղարկել ստուգելու համար ձեր հմտությունները:Եթե դուք ընդունեք մեր առաջարկությունը և ձեզ լավ դրսևորեք փորձի ժամանակ,ապա դուք կստանաք ձեր կյանքի լավագույն գովազդը:Բայց եթե դուք մերժեք կամ անհաջողություն կրեք,ապա կարող  եք մոռանալ ձեր կարիերայի մասին:
-Այդ ինչ ստուգում է?,-հարցրեցի ես:
-Դուք պետք է բնութագրեք մարդկանց,առանց իմանալու նրանց անունները և արցեր տալու:Մենք ձեզ կտանք նրանց ձեռքերի հետքերը թղթի վրա:Դա միանգամայն բավարար է:Հիմա ասեք,դուք ընդունում եք մեր առաջարկը?
-Այո,ես ընդունում եմ:
-Ես գիտեի,որ դուք նման հիմարություն կանեք,-ասաց կինը,-Հաշվենք,թե մենք համաձայնության եկանք:
Մի քանի օր անց նա եկավ ինձ մոտ մի թղթապանակով,որտեղ ձեռքերի հետքերն էին:Նա վերցրեց իր տետրն ու գրիչը,սկսեց գրել այն ամենն ինչ ես ասում էի: Մենք ամբողջ երեկո աշխատեցինք: Խոստովանեմ,ես շատ էի հուզված: Ձեռքերի հետքերը վատն էին,նրանք անօրակ թղթի վրա էին արված:Իմ “քննիչը” ինքնատիպ էր,բայց ոչ այնքան հաճելի: Իմ միտքը կերտում էր մարդկանց պատկերները, և բնութագրում նրանց հատկանիշերն այնպես,կարծես ես անձամբ ճանաչում էի նրանց: Այնուհետև վրա հասավ կրիտիկական պահը .դա հինգերորդ կամ վեցերորդ նկարն էր,որ նա դրեց իմ դիմաց:
Այս ձեռքի վրա կան այնպիսի անսովոր նշաններ,որ ես հրաժարվում եմ դրանք մեկնաբանել առանց ձեռքերի տիրոջ համաձայնությունը հաստատող գրության:
-Մենք ունենք այդ բոլոր մարդկանց համաձայնությունները,-պատասխանեց կինն ու ցույց տվեց նամակը,որ հաստատում էր այն բոլոր մարդկանց համաձայնությունը,որոնց ձեռքերը ես կարդում էի:
Ստանալով այդպիսի հաստատում `ես շարունակեցի գործս: Այդ վերջին ձեռքը մարդասպանի ձեռք էր:Ես չէի կարող սխալվել: Ձախի վրա գծերը խորն էին ու լավ զարգացած,ինչը վկայում էր գիտակից,խելացի մարդու մասին:Սակայն աջ ձեռքի գծերու ցույց տվեցին,որ այդ մարդն օգտագործում է իր ինտելեկտը հանցավոր ճանապարհով գումար ստանալու համար:Կյանքի գիծն ասում էր,որ նրան կկործանի ինքնավստահությունը ,և վաղ թե ուշ ոստիկանությունը նրան կձերբակալի:
-Կարևոր չէ,թե քանի ոճրագործություն է նա կատարել,-նկատեցի ես,-Քառասունչորս տարեկան հասակում նա սպանության փորձ կանի,բայց կձերբակալվի և կդատապարտվի:Նրան կդատապարտեն մահապատժի էլեկտրական աթոռով ,և որոշ ժամանակ մահվան վտանգը կախված կլինի նրա վրա: Սակայն նա մահապատժի չի ենթարկվի,այլ կանցկացնի մնացյալ օրերը բանտում:

Մեյերի աջը

Իմ խոսքերը ճիշտ էին: Հանցագործը,որին կոչում էին “Արյունոտ դոկտոր Մեյեր” ապահովագրում էր Չիկագոյի բնակիչների կյանքը: Հետո տարբեր պարվակներով սկսում էր «հոգալ» նրանց առողջության մասին`թունավորելով նրանց,տիրանում ապահովագրությանը: Դոկտոր Մեյերի դատալսման ժամանակ իմ եզրակացությունը կցված էր գործին:Երկար,աղմկահարույց դատավարությունից հետո,որտեղ նա ամեն կերպ փորձում էր արդարանալ,նրան դապատարտեցին մահապատժի:Բայց էլեկտրական աթոռն ինչ-որ տեխնիկական անսարքություն ուներ,ուստի դատավճիռը փոխարինեցին ցմահ բանտարկության…
Կնոջ գնալուց հետո ես ինձ գերհոգնած զգացի:Նա անգամ չակնարկեց իմ խոսքերի իրավացիության վերաբերյալ:Միայն ասաց,որ կիմանամ արդյունքները մի շաբաթից:Հաջորդ բոլոր օրերը ես անհանգիստ սպասման մեջ էի:Շաբաթ գիշերը ինձ ընդհանրապես չհաջողվեց աչք փակել: Առավոտյան ժամը իննին իմ սևամորթ ծառան թակեց դուռս և արթնացրեց ինձ `ասելով.
-Վեր կացեք պարոն:Աստիճանների վրա մոտ հարյուր մարդ է կանգնած:Նրանք ուզում են տեսնել Ձեզ:
Ծառաս ձեռքի մեջ բռնել էր կիրակնօրյա «Նյու Յորք Ուրլդի» թողարկումը,որի առաջին էջը ամբողջությամբ ինձ էր նվիրված…
(շարունակելի)
Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter