Archive

Posts Tagged ‘Պալմիստրիա’

Միամյակ

April 27, 2012 Leave a comment


Մեկ տարի առաջ իմ ընկերոջ Աշոտ Առուշանյանի  խորհրդով որոշեցի բացելի  բլոգ և գրել ինձ հետաքրքրող թեմաների վերաբերյալ:
Նախ որոշ ստատիստիկ տվյալներ թվեր սիրողների համար:
Մեկ տարվա ընթացքում կատարել եմ  158 գրառում ,ստեղծելով   2 Էջ , դասակարգելով գրառումները    20 կատեգորիանարի մեջ  381 թեգերի օգնությամբ : Գրանցվել է ավելի քան 100,000 դիտում:
Այս գրառման մեջ նաև կնշեմ ինձ համար ամենասիրելի և ,ըստ իս, ուշադրության արժանի գրառումները,որոնք ,այնուամենայնիվ, քիչ դիտումներ են գրանցել: Դե ինչ,սկսենք:
Կարմիկ Պալմիստրիա
Կարմայի և ձեռքերի միջև եղած կապի մասին պատմող այս հոդվածը հիրավի գլուխգործոց է և արժանի տեղ է գրավում բլոգում:
Լեգենդ Արդար Կայսրի մասին
Հասկանալու համար մի ազգի դիմագիծը,մտածելակերպն ու կեցության առանձնահատկությունները անհրաժեշտ է ուսումնասիրել այդ ազգի գրականությունը,լեգենդներն ու էպոսները: Հին չինական այս լեգենդը պատկերացում է տալիս չինական ազգի իմաստության և փիլիսոփայության մասին:
Մոր Ձեռքերը
Պարույր Սևակի “Մոր ձեռքերը”…խոսքերն ավելորդն են կարծում եմ
Հետաքրքիր մասնագիտության տեր ձեռքեր
Տարբեր ոլորտներում մեծ հաջողոթյուններ ունեցած մարդկանց ձեռքերի համեմատական բնութագիրն եմ փորձել տալ այս գրառման մեջ:
Առակ ծերուկի,տղայի և ավանակի մասին
Իրականում,կարևոր չէ,թե ինչ ես դու անում: Մարդիկ ,մեկ է ,միշտ կքննադատեն քեզ…
Ահա և իմ սիրելի գրառումների ցուցակը: Կարդացեք և վայելեք:

Advertisements

Գրքեր Պալմիստրիայի մասին

September 3, 2011 Leave a comment

Իմ բլոգի հարգելի այցելուներ և հետևողներ ,ահա եկավ այս երկար սպասված պահը Ձեր ուշադրությանը ներկայացնելու Պալմիստրիայի մասին իմ սիրելի գրքերը: Ամեն գիրք ունի իր թերություններն ու առավելությունները,ուստի չկա որևէ կատարյալ գիրք այս ամբողջ ցանկի մեջ,սակայն եթե Դուք ընթերցեք բոլոր գրքերը և կիրառեք այդ գրքերից ստացված գիտելիքները,ապա ինքներդ կհասկանաք այս կամ այն գրքի առավելություններն ու թերությունները : Բոլոր գրքերը հասանելի են ռուսերենով,ուստի ցանկացած հարցերի կամ պարզաբանումների համար կարող եք դիմել ինձ :

Ներբեռնել Ռիչարդ Վեբստեր-“Պալմիստրիայի ամբողջակա ձեռնարկ

Այս գիրքն իրենից ներկայացնում է Պալմիստրիայի մի ամբողջական կուրս,բազմաթիվ նկարներ և պատկերազարդումներ կան գրքում,ինչը նպաստում է նյութի հեշտ հասկացմնանն ու յուրացմանը : Ամենալավ գիրքն է սկզբնական ծանոթություն հաստատելու համար Պալմիստրիայի զարմանահրաշ աշխարհի հետ : Ես ինքս այս գրքից եմ սկսել : Սակայն նշեմ մի փաստ ևս,այս գիրքը անհրաժեշտ է դանդաղ կարդալ,հասկանալ,ձեռքեր ուսումնասիրել և փորձլ ստուգել գրկում առկա ինֆորմացիայի իսկությունը : Գիրքը հասանելի է նաև Հայաստանի գրախանութներում,ինքս տեսել եմ :

Կարդալ ավելին

Մատներ.Դասակարգումն ու նշանակությունը

April 30, 2011 2 comments

1.Բթամատ

Պալմիստրիայում բթամատը կոչվում է Վեներայի մատ,ով, ըստ հռոմեական դիցաբանության, հանդիսանում է մայրության,պտղաբերության,փարթամության և կենսածաղկման աստվածուհին: Այս մատը պատասխանատու է կամքի ուժի,տրամաբանության,խարիզմայի,ակտիվության համար:

2.Ցուցամատ

Պալմիստրիայում ցուցամատը կոչվում է Յուպիտերի մատ,ով, ըստ հռոմեական դիցաբանության, հանդիսանում է երկնքի և կայծակի աստվածը,բոլոր աստվածների հայրը:Այս մատը պատասխանատու է հպարտության,ինքնավստահության,ինքնագնահատականի,լիդերության համար:

3.Միջնամատ

Պալմիստրիայում միջնամատը կոչվում է Սատուրնի մատ,ով ,ըստ հռոմեական դիցաբանության, հանդիսանում է երկրաշարժի և ժամանակի աստվածը,Յուպիտերի հայրը:Այս մատը պատասխանատու է լրջության,իմաստության,մտածողության,կարիերայի  համար:

4.Մատնեմատ

Պալմիստրիայում մատնեմատը կոչվում է Ապոլոնի մատ,ով,ըստ, հռոմեական դիցաբանության, հանդիսանում է արևի ու լույսի,արվեստի ու գիտության,նորարության և բացահայտումների աստվածը:Այս մատը պատասխանատու է օժտվածության,տաղանդի,ձիրքի,ընտանիքի համար:

5.Ճկույթ

Պալմիտրիայում ճկույթը կոչվում է Մերկուրիի մատ,ով,ըստ հռոմեական դիցաբանության,հանդիսանում է առևտրի,շահույթի,խելամտության,ճարպկության,գողության,ճարտարախոսության աստվածը:Այս մատը պատասխանատու է խոսքի,ինքնաարտահայտման,ճկունության ու ճարպկության համար:

Մատները մեծ նշանակություն ունեն պալմիստրիայում:Ըստ օկուլտիկ պատկերացումների կենսական իմպուլսը կամ էներգիան,օրգանիզմ է մտնում մատների միջոցով,ուստի շատ կարևոր է մատների ուսումնասիրությունը: Մատը բաժանվում է երեք ֆալանգների:Վերին ֆալանգը պատասխանատու է մտածելակերպի և ոգեղենության համար,միջինը  `գործնականության և պրագմատիկության,իսկ ստորինը `նյութապաշտության և հաջույքների համար:

Պալմիստրիայում ուսումնասիրում է նաև մատների երկարությունը,թեքվածությունը,գույնը,հաստությունը,հոդերը և եղունգերը:Այս բոլոր առանձնահատկությունները կուսումնասիրենք հետագայում ամեն մատի համար առանձին-առանձին :

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Պատմական ակնարկ

April 5, 2011 2 comments

Ինչպես արդեն կռահեցիք այս բլոգը Պալմիստրիայի մասին է: Մի գիտություն, որի ուսումնասիրության առարկան ձեռքերն են`մատները, եղունգները, ձեռքի մակերևույթի վրա գտնվող թումբերը և իհարկե գծերը:Մի քիչ խոսենք Պալմիստրիայի պատմության մասին:

Պալմիստրիայի մասին առաջին վկայությունները գտնվել են վաղ Հնդկաստանի վեդիկ տեքստերում(մ.թ.ա 1550թ.)-ինչով զբաղվում էին բրահմանները: Չինաստանում պալմիստրիան հայտնի էր անգամ մ.թ.ա 3000թ:Պալմիստրիան մինչ այժմ էլ պահպանվել է Չինաստանում և Ճապոնիայում,կիրառվում է հին ավանդույթի համաձայն:

Հին Հռոմում Պալմիստրիան հանդիսանում էր պաշտոնական պետական կրոնի մի մասը և անընդհանտ կիրառվում էր պետական պրոցեդուրաներում:Հին հույները նույնպես Պալմիստրիայի հետևորդներ էին.օրինակ բժիշկ Գալենը `փորձնական ֆիզիոլոգիայի հիմնադիրը,Հիպոկրատը`բժշկության հայրը:Արիստոտելը`բնագիտության և փիլիսոփայության հիմնադիրը իր աշակերտին `Ալեքսանդր Մեծին,նվիրեց մի գիրք Պալմիստրիայի մասին,որը,ինչպես պատմում են հին ձեռագիր մատյանները, ոսկուց էր:

Միջին դարերում գիտնականներ Յոհան վոն Հագենը և Պարացելսը լրջորեն զբաղվեցին Պալմիստրիայով և համակարգեցին մինչ այդ իրենց հայտնի տեղեկություննեըը և գիտելիքները:Հենց այդ ժամանակ մտցվեց թումբերի և մատների անվանակոչումը Հին Հռոմեական պանթեոնի աստվածների անունով `Մարս,Վեներա,Մերկուրի,Սատուրն,Լունա(Լուսին):Միջին  դարերում Պալմիստրիան շատ մեծ տարածում գտավ բոլոր Եվրոպական մայրաքաղաքներում և միաձայն ճանաչվեց բոլոր գիտնականների կողմից:

Տասնիններրորդ դարում ֆրանսիացի գիտնական դ’Արպենտյենը կատարելագործեց Պալմիստրիան`ծախսելով երկար տարիներ հազարավոր ձեռքերի ուսումնասիրության վրա:Նրա ուսումնասիրության առարկան հանդիսանում էին հիմնականում ձեռքերի երկրաչափական և ձևաբանական առանձնահատկությունները:Հեղափոխական  նշանակություն ունեցան մեկ այլ ֆրանսիացու, դ’Արպենտյենի ընկեր`Դեբարոլի աշխատությունները:Նա 1869 թվականին հայտնագործեց ձեռքերի հետքերը վերցնելու մեթոդը:Նա իր `”Ձեռքի գաղտնիքները” աշխատության մեջ արձանագրեց,որ գծերը անընդհատ փոփոխվելու միտում ունեն և փորձեց ընդհանուր գծեր գնտել Պալմիստրիայի և այլ էզոտերիկ ուսմունքների միջև:

Քսաներորդ դարը իր հետ բերեց տեխնոլոգիական զարգացում և մարդիկ պատրաստակամությամբ սկսեցին հրաժարվել անցյալի ավանդույթներից հանուն նորի:Նորը համարվեց ավելի լավը, քան հինը,որի հետևանքով Պալմիստրիան մոռացության մատնվեց կամ դարձավ զուտ զվարճանքի առարկա:Այդ ժամանակ հայտնվեց քսաներորդ դարի մեծագույ գուշակը `Կեյրոն(Կոմս Լուիս Համոն),նա համարվում էր մեծագույն և թերևս ամենահայնտի պալմիստը,ով կանխագուշակել էր Վիկտորիա թագուհու մահվան ամսաթիվը,Ռուսաստանի վերջին թագավորի դաժան ճակատագիրը,Տիտանիկ նավի կործանում և այլն:Այս ամենի մասին կարող եք կարդալ “Կեյրոյի Մեմուարները” գրքում:

Մեր օրերում գոյություն ունի Դերմատոգլիֆիկա գիտությունը,որը զբաղվում է մատնահետքերի ուսումնասիրությամբ և տալիս է դրանց կապը գենետիկական գործոնների հետ:

Կարդացեք նաև`

Ինչպես դառնալ խիրոմանտ 7 օրում.Պրակտիկ ուղեցույց

Աֆորիզմներ Պալմիստրիայի մասին

Կարմիկ Պալմիստրիա

Պատմական ակնարկ

Խիրոմանտիայի վաղ պատմություն

Խիրոմանտիան Եվրոպայում

Խիրոմանտիան Միջնադարում

Կիսվել` Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter