Archive

Posts Tagged ‘պլագիատ’

Կոելյո…Գրո՞ղ,թե գրագո՞ղ

October 10, 2011 43 comments

Մի հետաքրքիր գրողի մասին եմ ուզում այսօր խոսել: Մեր օրերում երևի թե այդպիսի աղջիկ չես գտնի,որը կարդացած չլինի Կոելյոյի գրքերից գոնե մեկը: Բայց դե սովորաբար նրա մեկ գիրքը կարդալուց հետո աղջիկը սկսում է կարդալ նաև նրա մյուս գրքերը`ավելի խորանալով այս հեղինակի մտացածին աշխարհի մեջ: Շատ եմ կարդում պոստեր հայկական բլոգոլորոտում նրա մասին,գրեք գուգլում “կոելյո” և ինքներդ տեսեք ,թե ինչքան հայալեզու պոստեր կան: Եվ ինչն է հետաքրքրիր,որ բոլորը միաբերան նրան են գովերգում ,ու ասում մասնավորապես.

Ու հետևաբար մեկ մեջբերում էլ այս նույն գրքից. «…սեր, մահ, ուժ, ժամանակ:Անհրաժեշտ է սիրել, որովհետև մենք սիրում ենք Աստծու միջոցով:Անհրաժեշտ է գիտակցել մահվան անխուսափելիությունը, որպեսզի ավելի սուր զգանք կյանքը:Անհրաժեշտ է պայքարել, որպեսզի աճենք, բայց միևնույն ժամանակ չընկնենք իշխանության ծուղակի մեջ, որը կարող ենք ձեռք բերել այդ պայքարի ժամանակ, սակայն որը ոչինչ չարժե:Եվ վերջապես անհրաժեշտ է ընդունել, որ մեր հոգին, թեկուզ և այն անմահ լինի, իր բոլոր սահմանափակումներով և հնարավորություններով հանդերձ ժամանակի գերին է…»

Ինչպես Կոելյոյի յուրաքանչյուր գիրք,այնպես էլ այս մեկը շատ արագ և հեշտ կարդացվեց, իսկ կարդալուց հետո էլի լիքը մտորելու բան տվեց: Չեմ ուզում պատմել գրքի ամբողջ բովանդակությունը, դա կկարդաք ինքներդ, միայն կասեմ, որ գիրքն ավարտվեց ուրախ , բայց ինձ համար տխուր վերջաբանով: Չնայած այդ մասին չէ որ ուզում եմ գրել, այլ գրքի նախաբանի: Այն սկսվում է հին պարսկական առասպելով այն մասին, թե ինչպես է Ժամանակի աստվածը ստեղծում չարն ու բարին: Շատ հետաքրքիր էր. մինչ այդ չէի լսել: Հետո Կոելյոն անցնում է աստվածաշնչյան բոլորիս հայտնի լեգենդին` Եվայի և Ադամի ստեղծմանը և դրախտից վտարմանը…

Ահա թե ինչ են գրում նրա մասին: Իսկ հիմա Ձեզ համար մի գաղտնիք բացահայտեմ: Կոելյոն…ԳՐԱԳՈՂ է: Իր բոլոր “խելացի մտքերը” նա վերցրել է Աստվածաշնչից  Կարդալ ավելին

Advertisements