Archive

Posts Tagged ‘պօրճ’

Էլիտար պՕրճի ու նեմեց էլիտայի տարբերությունը

September 11, 2011 Leave a comment

Հայալեզու Կենդանի Մատյանի անհունում թափառելով պատահաբար(կամ ոչ պատահաբար) ընկա Հովեմ կեղծանունով մարդու մոտ: Հետաքրքիր և օրիգինալ մտքեր է արտահայտում,դրանցից մեկը ցանկանում եմ ցիտել

Պապաների տղերք է կոչվում ՀՀ-ում ծնված և այնտեղ ջանասիրաբար բազմանալ շարունակող բոլոր այն երևույթների ամբողջականությունը, որը իր մեջ ներառում է ինչպես ՀՀ-ից հարուստ և մի քանի արշին վզի հաստություն ունեցող մի քանի դյուժին բնությանն անհայտ կենդանիներով շրջող արարածների զավակներին, այնպես էլ սեփական կեցության վերոնշյալ պայմանները դեռևս չապահոված, սակայն քափ-քրտինք կտրած այդ նպատակին սլացող առավել մանր եղջերավոր արարածների զավակները: Պապաների տղերք հանդիսանալու միակ պարտադիր պայմանը հանդիսանում է երկսապատավոր ուղտի փորձառությամբ թքելու հմտությունը, սեփական անուն – ազգանունը երեքից ոչ պակաս տառասխալներով գրելու կարողությունը, ինչպես նաև` ամենաքիչը երկու-երեք տասնյակ հնարավորինս յուրատեսակ հայհոյանքների իմացությունը, որոնք ուղղված են բոլոր չամրապնդված բարոյական արժեքներ ունեցող մայրերի զավակներին, և որոնք փաստորեն վերաբերում են հենց իրենց` պապաների տղերքին: Պապաների կողմից պապաների տղերքին առանց օտարման հնարավորության պետք է հատկացվեն արտասահմանյան մակնիշի հնարավորինս թանկ բազմաթիվ մեքենաներ (ՋԻՊ – հեղինակ)…

Կարդալ ավելին

Advertisements