Archive

Posts Tagged ‘սեր’

Սիրային Աստղագուշակ.Մասն առաջին

June 9, 2011 2 comments

ԽՈՅ Կին-խոյը հաճախ շատ գրավիչ և շփվող է,ունի հումորի զգացում և մի շարք երկրպագուներ,սիրում է սիրաբանել: Խոյերը շատ փոփխական են,նրանք շուտ սիրահարվում և շուտ հիասթափվում են: Շատ սիրավեպեր են ունենում նույնիսկ հասուն տարիքում: Սովորաբար ամուսնանում են վաղ տարիքում և դառն ափսոսում են հետո:Խոյերը սովորաբար ուշ են ձեռք բերում իմաստության   և հաճախ իրենց ընտրությունը կատարում են միայն 30-35 տարեկանում: Կին-խոյերը զարմանալի են: Նրանք շատ հավակնոտ են և  օգնում են իրենց ամուսիններին հաջողության հասնել: Այսպիսի կանայք երջանիկ են ,երբ նրանց ղեկավարում է այն մարդը,ում նրանք հարգում են: Շատ Խոյեր անպատասխանատու են,նրանց դժվար է “կապել տանը”:Նրանց անհրաժեշտ է կայունություն և  ամրություն:
Լավ զուգընկերներն են`Ցուլ,Աղեղնավոր,Երկվորյակ,Ձկներ,Ջրհոս:
Վատ զուգընկերներն են`Խեցգետին,Կշեռք և Այծեղջյուր:

Կարդալ ավելին

Advertisements

Ամուսնության գիծ.Սիրո գիծ

May 24, 2011 Leave a comment

Նկ.1 Ամուսնության գիծ

Ամուսնության գիծն արտահայտում է հարաբերությունները,ինչպես նաև ուժեղ զգացմունքներն ու էմոցիաները,տառապանքը ինչ-որ մարդու համար:Երևույթ,որ մեծ ազդեցություն է ունեցել մարդու ներքին կյանքի վրա:Ամուսնության գիծն անվանում են նաև հարաբերությունների,կապի կամ սիրո գիծ:

Ամուսնության գծի խորության և երկարությունն ուսումնասիրելով կարող ենք պատկերացում կազմել հարաբերությունների երկարության և կարևորության մասին:Այս գծերը նաև թույլ են տալիս իմանալ լիբիդոյի քանակը մարդու մոտ:Գծի ավարտը կարող է հուշել հարաբերությունների ավարտի հնարավոր պատճառի մասին: Այս գծերը հիմնականում արտահայտում են ոչ այնքան հարաբերությունները,որքան մարդու հակառակ սեռի հետ փոխհարաբերության համակարգը:

Ամուսնության գիծը պետք է դիտարկել  `Կյանքի ,Գլխի,Սրտի,Ճակատագրի գծերի հետ համատեղ:

Ամուսնանալու տարիքը

Նկ.2 Սիրո Գիծ

Ամուսնանալու տարիքն իմանալու ամենահեշտ մեթոդը հետևյալն է. Մերկուրիի թումբի`Սրտի Գծի և Ճկույթի միջև եղած հեռավորության միջնամասը վերցնել որպես 22 տարի:Հիշեցնեմ,որ ժամանակը հաշվվում է Սրտի Գծից մինչև Ճկույթը (Նկ.2):

Վերին սահմանը կստանանք 44 տարի,որից հետո ժամանակը հոսում է ներքև մինչ 88 տարի:Այս մեթոդը բավականին ճշգրիտ է հատկապես մինչ 30 տարեկան մարդկանց համար,քանի որ այդ տարիքից հետո տվյալ հատվածը սեղվմում է և ,գծերը կորցնում են իրենց  արժեքը:

Ամուսնության գծի տարատեսակները

Նկ.3 Ամուսնության գծի տարատեսակները

Ամուսնության գիծը կարող է տարբեր ձևեր ընդունել:Նկ.3 ա-ում պատկերված է վեր բարձրացող գիծ,ինչը վկայում է ամուսնության մեջ մտնելու անհնարինության մասին:Այն հանդիպում է այրիների,կամ այն մարդկանց մոտ,ովքեր նպատակադրված խուսափում են ամուսնության մեջ մտնել:

Եթե օրինակ,գիծն,ընդհակառակը,իջնում է ներքև, ինչպես Նկ.3 գ-ում,ապա պետք է ուշադրություն դարձնել մյուս նշաններին ձեռքի վրա,քանի որ տվյալ նշանը վկայում է այն մասին,որ տվյալ մարդը կապրի ավելի երկար քան իր երկրորդ կեսը:

Ճյուղավորումով ավարտվող Ամուսնության գիծը,որը պատկերված է Նկ.3 բ-ում,նշանակում է բաժանում կամ ապահարզան,հարաբերություններն ավարտվում են նշանն ունեցողի պատճառով:Շատ տարածված նշան է: Երբ մարդ հասկանում է իր սխալը և ձգտում պահպանել հարաբերությունները,ապա այս նշանը կարող է վերանալ:

Նշաններ Ամուսնության գծի վրա

Նկ. 4 Նշաններ Ամուսնության գծի վրա

Ամուսնություն գծի վրա կարող են լինել տարբեր նշաններ`կղզյակ,խաչ,աստղ կամ կետ:Նրանցից ամեն մեկը վերաբերվում է այն հարաբերություններին,որի վրա գտնվում է:

Խաչը(դ) ցույց է տալիս լուրջ խոչընդոտներ սիրո մեջ:Խոչընդոտներ,որոնց հետ մարդ բախվում է հարաբերությունների մեջ:

Աստղը(գ) ցույց է տալիս,որ սերն օգտագործվում է շահադիտական նպատակներով:Այսպիսի սերն անկեղծ չէ,այլ լոկ քողարկման միջոց է:

Կղզյակը(բ) ցույց է տալիս դժբախտ կապվածություն,դժվար հարաբերություններ,մշտական խնդիրներ և տարաձայնություններ:

Կետը(ա) ցույց է տալիս այրիություն:Այս դեպքում այրիություն պատահական իրադարձություն է,ի տարբերություն Նկ.3 ա նշանի:

Հոդվածի բնօրինակը կարող եք կարդալ այստեղ(ռուսերեն):

Հ.Գ. Վերջում նշեմ,որ վերը նկարագրված նշանները Դասական Պալմիստրիային են պատկանում ,և որոշ դեպքերում տվյալ նշանները կարող են “Չաշխատել”:

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Սրտի Գիծ…Ուղիղ, թե ՞ կոր.Մասն երրորդ

May 23, 2011 Leave a comment

Սկիզբը կարող եք կարդալ այստեղ և այստեղ:

Նկ. 4 Ուղիղ Սրտի Գծի սկիզբը

Այս հոդվածում կխոսենք ուղիղ Սրտի գծի տարատեսակների մասին:Սովորաբար ուղիղ Սրտի Գիծը պետք է սկսվի միջնամատի և ցուցամատի միջև:Սակայն եթե այն վերջանում է միջնամատի տակ,ապա այն համարվում է կարճ:Այսպիսի Սրտի Գիծը խոսում է բարձր սեքսուալության մասին,հատկապես եթե ձեռքը մեծ և կոպիտ է:Այս դեպքում մարդու բոլոր մտքերն ուղղված են դեպի սեքսը:Այսպիսի Սրտի Գիծ հանդիպում է այն տղամարդկանց մոտ,որոնք մեծ հետաքրքրություն են ցուցաբերում դեպի ինտիմ կյանքը(Նկ.4 ա):

Վիճակը միանգամայն այլ է,երբ Սրտի Գիծը սկսվում է Յուպիտերի թումբից:Այսպիսի մարդիկ ունեն հիանալի ներքին հատկանիշներ,վեհանձն և բարի են,օգնող և  կարեկցող:Այսպիսի մարդիկ հումանիստ են,սիրում են ոչ միայն իրենց բարեկամներին,այլ մյուս բոլոր մարդկանց,ընդհանրապես մարդկությունը(Նկ.4 բ):

ՈՒղիղ և երկար Սրտի Գիծ ունեցող մարդիկ նվիրում են իրենց սերը բոլորին:Այսպիսի Սրտի Գիծ ունեցող մարդիկ սիրում են օգնել մարդկանց,դառնում են բազմաթիվ հասարակական կազմակերպությունների անդամներ`սատար կանգնելու համար անօգնական մարդկանց :Շատ եմ տեսել այդպիսի ձեռքեր եկեղեցու սպասավորների և կամավորների մոտ,որոնց գործունեությունը հիմնականում կայանում է խոցելի խմբում գտնվող անձնանց օգնություն ցուցաբերելը`ծերեր,հաշմանդամներ,երեխաներ:

Մինչ այժմ մենք դիտարկել ենք համեմատաբար պարզ տեսքի Սրտի Գծի տարատեսակներ:Սակայն պատահում է,երբ Սրտի Գիծն ունի մեկից ավելի ճյուղավորումներ սկզբում,ինչը բնութագրում  է ավելի բարդ հոգեբանական կառուցվածք ունեցող մարդկանց(Նկ.5 ա):

Նկ. 5 Ճյուղավորված Սրտի Գիծ

Այս դեպքում միավորվում են ակտիվ ռոմանտիկ բնույթը,ինչը բնորոշ է կոր Սրտի Գիծ ունեցող մարդկանց,և ինքնամփոփ, զգացմունքային ներաշխարհը,ինչը բնորոշ է ուղիղ Սրտի Գիծ ունեցողներին:Այսպիսի մարդիկ հազվադեպ են բաժանվում,նրանց հոգևոր բազմազանությունը հարստացնում է ընտանեկան,համատեղ կյանքը:Նրանք ամեն անգամ ինչ որ նոր բան են բացահայտում միմյանց մեջ,ինչը նպաստում է ամուր ընտանեկան կապերին:Ուրախ է այն կինը կամ տղամարդը,ում բախտ է վիճակվել կապել կյանքը ճյուղավորված Սրտի Գիծ ունեցող մարդու հետ:

Երբեմն մի ճյուղը կարող է իջնել և հատկվել Կյանքի Գծի հետ(Նկ.5 բ):Այս նշանն ունի երկու բացատրություն:Առաջին հերթին դա նշանակում է խոցելիություն:Այսպիսի Սրտի Գիծ ունեցող հասուն մարդը առնվազն մեկ անգամ տառապել է սիրո պատճառով`անպատասխան սեր կամ սիրեցյալի դավաճանություն,կամ ավելի ողբերգական իրադարձություն:Սակայն այսպիսի մարդիկ տառապանքներ տեսնելուց հետո,նա երկար կմտածի ինչ-որ մեկին ցավ պատճառելուց առաջ:

Հատված Էնդրյու Ֆիտցհերբերտի «Պալմիստրիա» գրքից

Կարդացեք նաև`

Սրտի Գիծ…Ուղիղ, թե ՞ կոր.Մասն առաջին

Սրտի Գիծ…Ուղիղ, թե ՞ կոր.Մասն երկրորդ

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Categories: Գծեր Tags: , ,

Սրտի Գիծ…Ուղիղ, թե ՞ կոր.Մասն երկրորդ

May 22, 2011 Leave a comment

Սկիզբը կարող եք կարդալ այստեղ:

Կոր Սրտի Գիծ ունեցող մարդկանց համար սիրո ֆիզիկական կողմն ավելի կարևոր է,քան ուղիղ Սրտի Գիծ ունեցող մարդկանց համար:Դա չի նշանակում,որ ուղիղ Սրտի Գիծ ունեցող մարդիկ ֆիզկական մերձեցման կարիք չունեն,ուղղակի նրանց համար դա առաջնային կարևորություն չունի:

Նկ.2 Կոր Սրտի Գծի տարատեսակները

Այժմ դիտարկենք ուղիղ և կոր Սրտի Գծի տարատեսակները:Սկսենք կոր Սրտի գծից:Այստեղ պետք է հիշել մեկ կանոն.

Ինչքան ավելի կտրուկ է Սրտի Գծի կորությունը,այնքան ավելի դրամատիկ է մարդու բնավորությունը:

Սովորական կորություն ունեցող Սրտի Գիծը Նկ.2 ա-ում եղած տեսքն ունի,իսկ եթե դուք տեսնում եք ինչ-որ մեկի ձեռքի վրա Նկ.2 բ-ում եղած կտրուկ կորություն ունեցող Սրտի Գիծ,ապա այդ մարդը շատ զգացմունքային և սեքսուալ առումով դյուրագրգիռ է:Այսպիսի մարդիկ զուգընկեր ընտրելուց առաջին հերթին ուշադրություն են դարձնում սեքսուալությանը,արտաքին գեղեցկությանը,գրավչությանը և փայլին:Նրանք շատ շուտ են նյարդայնանում,փոփոխական բնավորություն ունեն,որը շատ դեպքերում կախված է արտաքին գործոններից`եղանակ,շրջապատ,տեղանք:

Նկ.3 Կոր Սրտի Գծի սկիզբը

Սովորանար Սրտի Գիծը սկսվում է միջնամատի և ցուցամատի միջև:Շատ հազվապետ է պատահում ,երբ այն սկսվում է միջնամատի տակից:Այդ դեպքը պատկերված է Նկ. 3 ա-ում:Այսպիսի մարդու կյանքում գերակայում է ֆիզիկական բավարարվածություն ստանալու անհրաժեշտությունը:Նրանց համար սերը հիմնականում կայանում է ինտիմ հարաբերությունների մեջ:

Ավելի հաճախ Սրտի Գիծը սկսվում է Յուպիտերի թումբի վրա ինչպես պատկերված է Նկ.3 բ-ում:Այս տիպի Սրտի Գիծ ունեցող մարդիկ շատ հետաքրքիր են:Ի շնորհիվ Սրտի Գծի կորության նրանq զգացմունքային են,սակայն իդեալիստ են և բծախնդիր զուգընկերոջ ընտրության հարցում:Այսպիսի մարդիկ շատ ուշադիր են ընտրում ընկերներին:Այպիսի կինը կարող է սառնասրտորեն մերժել տասնյակ համակրողների,և սպասել այն մեկին,ով համապատասխանում է իր նախընտրած բոլոր չափանիշներին:Այսպիսի մարդիկ նաև հակված են իդեալականացնել իրենց ընկերներին և մոտ մարդկանց:Ընկերները միշտ թվում են ավելի լավը,քան իրականում կան: Նրանք շատ են հիասթափվում,երբ պարզում են,որ իրենց ընկերները լոկ միայն հասարակ մահկանացուներ են և չեն արդարացնում նրանց հույսերն և սպասելիքները:

Այսպիսի մարդիկ ուշ են ամուսնանում,քանզի միշտ փնտրում են կատարելություն զուգընկերոջ մեջ:

Հատված Էնդրյու Ֆիտցհերբերտի «Պալմիստրիա» գրքից

Կարդացեք նաև`

Սրտի Գիծ…Ուղիղ, թե ՞ կոր.Մասն առաջին

Սրտի Գիծ…Ուղիղ, թե ՞ կոր.Մասն երրորդ

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Categories: Գծեր Tags: , ,

Սրտի Գիծ…Ուղիղ, թե ՞ կոր.Մասն առաջին

May 21, 2011 Leave a comment

Սրտի Գիծը կոչվում է այդպես,քանի որ բազմաթիվ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այն ցույց է տալիս տվյալ օրգանի գործունեությունը: Այն շատ կարևոր գիծ է,քանի որ կապված է կյանքի ապահովման կարևորագույն օրգանի հետ,որն իր հերթին ապահովում է արյան շրջանառությունը մարմնում,ինչն առավել ուժեղ ազդում է առողջության և բնավորության վրա:

Սրտի Գիծը հազվադեպ է բացակայում ափի վրա:Սակայն եթե այն բացակայում է,ապա դա խոսում է այն մասին,որ մարդու մոտ բացակայում է կարեկցանքը և սերը:Նա սառն է,անզգամ,ձգտում է անձնական հաջողության ի վնաս մյուսների:

Սրտի Գծի ուսումնասիրությունը հատկապես կարևոր է տղամարդ և կին հարաբերությունների համատեքստում: Սիրո և սեքսի բազմաթիվ հարցեր թաքնված են հենց Սրտի գծի մեջ: Հետաքրքիր է այն,որ Հնդկական Պալմիստրիայում Սրտի Գիծն անվանում են Կյանքի գիծ,քանի որ,ըստ իս,Հնդիկները չեն պատկերացնում իրենց կյանքը առանց սիրո: Չմոռանանք նաև որ հենց այդ երկրում է գրվել մեծագույն գիրքը սիրո մասին `Կամասուտրան:

Այս հոդվածում կուսումնասիրենք Սրտի Գծի և մարդու սիրո ընկալման կապը:

Նկ.1 Սրտի Գիծ

Գոյություն ունի Սրտի Գծի երկու հիմնական տեսակ ,որոնից ամեն մեկն ունի իր տարատեսակները: Սրտի գծի հիմնական տեսակները պատկերված են Նկ.1 ում: Նկ.1 ա-ում տեսնում ենք կոր գիծ,որը բնութագրում է զգացմունքային,էմոցիոնալ մոտեցում դեպի սերը: Իսկ բ-ում պատկերված է ուղիղ Սրտի Գիծը, որը բնութագրում է գաղտնի և քողարկված մոտեցում:

Դիտարկենք ուղիղ և կոր սրտի գիծ ունեցող երկու սիրահարված երիտասարդների վարքը:  Դիցուք, Արմանն ունի կոր սրտի գիծ,իսկ Գոռն`ուղիղ:

Արմանը ուրախ-ուրախ զբոսնում է ամբողջ օրը,ուրախանում,վայելում կյանքի ամեն մի վայրկայնը,մի քանի անգամ զանգահարում ընկերուհուն ամեն օր առանց որևէ պատճառի:Երբ նրանք միասին են,Արմանը կամ բռնում է ընկերուհու ձեռքը միշտ,զգում նրա շունչը և նրբագեղությունը:Նա պատմում է բոլոր ծանոթներին իր երջանկության մասին…

Գոռին նայելով միանգամից չես կռահի, որ նրա մոտ ինչ-որ արմատական փոփոխություններ են տեղի ունեցել:Նա սովորականի նման տեսք ունի,ուղղակի մի քիչ ցրված է:Նրա մտքերը այլևս զբաղված չեն աշխատանքով:Գոռը պարզել է իր ընկերուհու հետաքրքրությունները` ինչ երաժշտություն է լսում,ինչ կերակուրներ է սիրում:Հիմա նա պլաններ է կառուցում,թե որտեղ պետք է անցկացնի մոտակա կիրակին ընկերուհու հետ:

Այժմ մի պահ պատկերացնենք,թե ինչպես կդրսևորեն իրենց մեր հերոսները,եթե մի օր բաժանվեն իրենց սիրեցյալներից:

Կոր Սրտի Գիծ ունեցող Արմանը շատ ուժեղ կհիաստափվի:Հուզմունքից նա կարող է անգամ ջադուփշուր անել մեքենան,կամ անցորդներին վնասելով ազատություն տալ իր բարկությանը:Մի քանի շաբաթ անց Արմանը կվերգտնի ինքն իրեն և գուցե ուրիշ ընկերուհի գնտի իր համար:

Գոռը նույպես Արմանից  պակաս չէր վրդովվի,սակայն նրա վրդովմունքը այլ կերպ կարտահայտվեր:Ամենայն հավանականությամբ,նրան կհամակեր մռայլ,տխրադեմ տրամադրությունը:Նա չէր կարողանա քնել գիշերները,մահճակալում պառկած կհիշեր չստացված սիրավեպը:Մեկ տարի անց անգամ նա չէր մոռանա իր նախկին ընկերուհուն:

Ինչևէ,ամփոփենք:

Վառ արտահայտված կոր Սրտի Գիծ ունեցող մարդիկ`

1.Համարձակորեն սկսում են նոր հարաբերություններ:

2.Կապվածություն,ջերմություն,սեր և սեքս են փնտրում:

3.Պարզ ցուցադրում են իրենց զգացմունքները:

4.Լիդերի դեր են սիրում խաղալ ինտիմ կյանքում:


Վառ արտահայտված ուղիղ Սրտի Գիծ ունեցող մարդիկ`

1.Կարծում են,որ հարաբերությունները պետք է իրենք զարգանան:

2.Համատեղելիություն,կապվածություն, փոխըմբռնում են փնտրում:

3.Ողջամիտ են,խուսափում են իրենց զգացմունքները ցույց տալ:

4.Նախընտրում են կիսել պարտականություններն ավելի,քան լիդեր լինել:

Հատված Էնդրյու Ֆիտցհերբերտի «Պալմիստրիա» գրքից

Կարդացեք նաև`

Սրտի Գիծ…Ուղիղ, թե ՞ կոր.Մասն երկրորդ

Սրտի Գիծ…Ուղիղ, թե ՞ կոր.Մասն երրորդ

Կիսվել Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Categories: Գծեր Tags: , ,