Archive

Posts Tagged ‘սպանություն’

Բորիս Նեմցովի ձեռքերը

March 8, 2015 Leave a comment

նեմցով ձեռքեր
nemcov-dzerqer
Վերջերս ողջ աշխարհը ցնցեց Ռուսաստանի ընդիմության ազդեցիկ ներկայացուցիչներից մեկի`Բորիս Նեմցովի սպանությունը: Համացանցում փնտրեցի և գտա նրա ձեռքի նկարները, ուստի շարունակելով “Հայտնի ձեռքեր” խորագրի ներքո հոդվածների ընդհանուր տրամաբանությունը, կփորձենք նրա ձեռքի միջոցով տեղեկություններ ստանալ նրա կյանքի, սովորություննեևի և ընդհանուր բնավորության մասին:
Նախ և առաջ նշենք ձեռքի առանձնահատկությունները`քառաքուսի ափ և կարճ մատներ,ինչը վկայում է, որ Նեմցովի ձեռքը պատկանում է Երկրի տարրին: Այս տիպի մարդիկ ամուր կանգնած են ոտքերի վրա: Այս տարերքը խորհրդանշում է ֆիզիկական մարմինը և մատերիան: Այսպիսի մարդու մոտ բարեկեցությունը կապված է նյութական հարստության, ֆիզիկական անվտանգության և կայունության հետ: Այսպիսի մարդիկ ձգտում են կոնկրետ, շոշափելի արդյունքների, ինչը կարելի է տեսնել, վայելել և զգալ: Այսպիսի մարդկանց համար առավել քան կիրառելի է “իմ խոսքը գործ է” ասացվածքը: Նրանք սիրում են կարգ ու կանոն ամեն ինչում,նույնիսկ մտքերում և իղձերում: Ուշադրություն դարձրեք լավ արտահայտված, երկար ճկությի վրա, ինչն առաջին հերթին խոսում ա մեծ բառապաշարի և հռետորական ձիրքի մասին:
Սրտի գիծը ուղիղ է, սկսվում է միջնամատի տակ` Սատուրնի թումբի վրա: Ահա թե ինչ է ասում ավստրալացի պալմիստ Ֆիտցհերբերտը այս նշանի մասին.

Այսպիսի Սրտի Գիծը խոսում է բարձր սեքսուալության մասին, հատկապես եթե ձեռքը մեծ և կոպիտ է:Այս դեպքում մարդու բոլոր մտքերն ուղղված են դեպի սեքսը:Այսպիսի Սրտի Գիծ հանդիպում է այն տղամարդկանց մոտ,որոնք մեծ հետաքրքրություն են ցուցաբերում դեպի ինտիմ կյանքը

Կհավելեմ նաև, որ այսպիսի Սրտի գիծը խոսում ա եսասեր և եսակենտրոն մարդու մասին, ում համար առաջնային են Կարդալ ավելին-!>

Advertisements

Մտորումներ վիրտուալ վայ-հայրենասերների մասին

October 16, 2014 2 comments

hayrenaser copy

Զորացրվելուց հետո շատ էի ցանկանում անդրադառնալ այս թեմային և խոսել վիրտուալ վայ-հայրենասերների մասին: Շնորհակալություն Միքայելին հիշեցնելու համար:
Սկսեմ նախ այն մարդկանցից, որոնք հպարտ են, որ հայրենասեր են: Հայրենասիրությամբ հպարտանալը, նույնն է ինչ, հպարտանալ նրանով, որ սիրում ես ծնողներիդ, սիրած աղջկան կամ երեխայիդ նորածին: Սերը հայրենիքի նկատմամբ քաղաքացու, կամ ինչու քաղաքացու, առհասարակ մարդու բնականոն կեցության մասն է կազմում ըստ իս:
Վերջերս հայկական իրականության մեջ հայրենասիրությունը դարձել է մասնագիտություն, այն էլ միայն վիրտուալ, ասել է թե, անիրական, սին, մտացածին իրականության մեջ: Կա նույնիսկ վիրտուալ հայրենասերների մի ամբողջ զորագունդ, ավելի շուտ բանակ, ովքեր պատրաստ են զոհաբերել իրենց վիրտուալ կյանքը հանուն հայրենիքի, ու ամեն օր դա անում են համակարգչի դիմաց նստած մեկ բաժակ սառը գարեջուր ըմպելով, ուղղակի վատն այն է, որ ամեն օր հայրենիքի համար մարտիրոսանալուց հետո, կարծես հրաշքով հարություն են առնում և շարունակում իրենց անվերջ պայքարը: Էհհ,ինչ ասեմ ՛՛Հերոսը մի անգամ է մեռնում, վախկոտը՝ հազար՛՛: Կարդել ավելին

Գլուխ տասնվեցերորդ կամ Զուտ ամերիկյան դրամա

April 25, 2011 Leave a comment

(սկիզբն այստեղ)

Կեյրոն հաջողությամբ կարդացել է քաղաքապետի,քրեական իրավաբանի,դոկտոր Մեյերի և այլոց ձեռքերը…

Ես հագնվեցի և դուրս իջա.աստիճանների վրա հավաքված էր մարդկանց մի հոծ բազմություն`տարբեր տարիքի,գույնի ու տիպի:Ամերիկացիները նման չեն այս աշխարհի վրա ապրող մյուս մարդկանց, եթե մի միտք մտնում է նրանց ուղեղը,ապա նրանք անմիջապես իրականացնում են այն: Ինչ-որ տղամարդ ստանձնեց լիդերի դերը .

-Մենք կարդացել ենք ձեր հոդվածը թերթում,-ասաց նա,-Ուստի դուք գիտեք,թե մենք ինչ ենք ցանկանում:

Կարծում եմ ճիշտ վարվեցի` ասելով.

-Այսոր կիրակի է և ըստ կրոնական հավատամքի, այս օրը հանգստի համար է նախատեսված:Եթե ցանկանում եք,կարող եք գալ երկուշաբթի` առավոտյան ժամը իննից սկսած :

Կարծում եմ` այս մերժումն էլ ավելի բարձրացրեց իմ վարկանիշը,քանզի ամերիկացիները ամենաշատը գնահատում են անկախությունը:Ամբողջ օրը հաճախորդներ էին գալիս,և նրանց բոլորին տրվում էր նույն պատասխանը:Իսկ երբ եկավ երկար սպասված երկուշաբթին, իմ քարտուղարը երկու ամսվա դիմումներ ուներ:

Մի երեկո սրահ եկավ մոտ քառասունհինգ տարեկան վայելչագեղ տղամարդ ,և քանի որ ես զբաղված չէի,միանգամից գործի անցա:

Այս մարդը շատ մեծ հավակնություններ ուներ,սիրո և զգացմունքայնության նշույլ անգամ չնկատեցի,այս երկու գործոնները նրա կյանքում իսպառ բացակայում էին:Ես տեսա աղքատություն վաղ տարիքում,այնպիսի վատ շրջապատ,որ նույնիսկ դժվար է պատկերացնել:Այդպիսի բեռը կրելու համար երկաթե կամք է պետք:

Ես պատմեցի նրան դժվար մանկության և զարհուրելի միջավայրից ազատվելու նրա գերմարդկային ճիգերի մասին: Հետո քսան տարեկանում նա ամուսնանում է ուղղակի աջակցություն գտնելու համար:Մի քանի տարի անց տեղի է ունենում ողբերգություն`կնոջ մահը:Նա տեղափոխվեց այլ վայր,բայց կրկին հանդիպեց զրկանքների ու աղքատության:Երեսուն տարեկանում առաջնային դարձան իշխանությունն ու հավակնությունները:Նա գտավ իր ուղին:Նրան հարգում էին ամեն քաղաքում,որ նա ոտք էր դնում: Քառասունհինգ տարեկանում ես նշեցի մի իրադարձություն,որ կապված էր նրա վաղ տարիքի ամուսնության հետ.

-Ձեր հաջողության ժամին դու կտեսնեք մի բան,որ կփոխի ձեր պլանները:Վախենում եմ,որ այս իրադարձությունը ոչ միայն կկործանի ձեր ճակատագիր,այլև կզրկի ձեզ կյանքից:

-Լռեք ի սեր Աստծո,-բղավեց նա:

Ես նայեցի հաճախորդի վրա,և իմ սիրտը սասանվեց նրա երեսի տառապանքը տեսնելով:Իմ առջև նստած էր վշտաբեկ մի անձնավորություն:Արցունքի մեծ կաթիլներ էին սահում նրա առնական դեմքի վրա:Ես խղճացի այդ տղամարդուն,սեղմեցի ձեռքը `ասելով.

-Կներեք,ես հիշեցրի ձեզ ձեր բազմաթիվ վշտերը:Մոռացեք իմ խոսքերը:Ես կարող եմ սխալվել,ինչպես բոլոր մարդիկ այս աշխարհում:

-Ոչ,ձեր խոսքերը միանգամայն ճիշտ են,-լացակումաց ասաց նա,-Ես խնդրում եմ ձեզ ուղարկեք քարտուղարին ընդունարան և լսեք ինձ:Դուք կարող եք օգնել ինձ:

-Դուք իրավացի էիք իմ մանկության միջավայրի առումով:Ես ծնվել եմ Սան-Ֆրանցիսկոյում,և մինչ տասնհինգ տարեկան կարդալ-գրել չգիտեի:Մայրս գող էր,հորս երբեք չեմ ճանաչել:Գրաճանաչ դառնալու համար ես գաղտնի կիրակնօրյա դպրոց էի հաճախում:Ես սկսեցի գրախանութում աշհատել և գիշերները բազմաթիվ գրքեր կարդալով `լրացրեցի ուսուցումս:Քսան տարեկանում ես փոքր խանութ կարողացա բացել,սակայն խանութի զարգացման համար կապիտալ էր անհրաժեշտ:Այդ ժամանակ ես մի կնոջ հանդիպեցի,ով հավաստում էր,որ կայուն կապիտալ ուներ:Ես ամուսնացա նրա հետ,բայց ավաղ…Դա վատ գործարք էր:Նա ամուսնացավ ինձ հետ`օգտվելով իմ փառասիրությունից:Ամեն ինչ լավ կլիներ,եթե նա ազնիվ կին լիներ:Դժբախտաբար ես կապեցի կյանքս հարբեցող անառակի հետ:Մեր ընտանեկան կյանքը անտանելի էր:

Մի անգամ աշխատանքից վերադառնալիս ես նրան ուրիշ տղամարդու հետ գտա:Զայրույթը կուրացրեց ինձ ,և ես սպանեցի նրանց :Այնուհետև այրեցի նրանց մարմինները ներնքնահարկում `վերացնելով բոլոր ապացույցները:Ես լքեցի քաղաքը և, տեղափոխվելով Չիկագո, նոր անուն վերցրեցի:Մի քանի տարվա ծանր աշխատանքը տվեց իր պտուղները:Ես լավ բիզնեց ձեռնարկեցի:Երեսուն տարեկան հասակում ես հողատարածք գնեցի, և գրասենյակային շինություններ կառուցեցի:Քառասուն տարեկանում հարուստ և հարգանք վայելող անձնավորություն էի:

Մի քանի շաբաթ անց ես քառասունհինգ տարեկան դարձա:Առավոտյան նստած էի գրասենյակումս,երբ լուսամուտից այն կողմ տեսա մի մարդու…ես ճանաչեցի նրան:Նա իմ հանգուցյալ կնոջ եղբայրն էր,կնոջ, ում ես սպանել էի:Ես եկա Նյու-Յորք ձեզ մոտ,և դուք ինձ պատմեցիք իմ Ճակատագրի վրա այդ ողբերգության ազդեցության մասին:

Ես փորձեցի սփոփել նրան:Խորհուրդ տվեցի գնալ Եվրոպա:Ինձ թվաց,թե ծովային ճանապարհորդությունը կօգնի նրան մոռանալ այդ սարսափը:Հաջորդ օրը ես նրան ճանապարհեցի Անգլիա առաջին իսկ մեկնող շոգենավով:

Որոշ ժամանակ անց ես արդեն մոռացել էի այդ դեպքի մասին.երբ հանկարծ նա հայտնվեց իմ սրահում:Տղամարդը հիանալի տեսք ուներ և լավ հոգեվիճակ:Նա պատմեց ինձ իր ուղևորության մասին:Նրան այնքան էր դուր եկել Եվրոպան,որ նա մի կալվածք էր գնել Լոնդոնի մոտ և ցանկանում էր այնտեղ անցկացնել կյանքի մնացաց օրերը:

-Բայց ինչու եք դուք վերադարձել?,-հարցրեցի ես:

-Ես պետք է անշարժ գույք վաճառեմ Չիկագոյում,-պատասխանեց նա,-Չեմ սիրում ուրիշին վստահել իմ բիզնեսը:Մի քանի օրից ես ընդմիշտ կմեկնեմ Եվրոպա:

Դրանից հետո ես այլևս նրան չտեսա:Բայց երբ նա գնացք նստելիս ձեռքով արեց ,ես վատ կանխազգացում ունեցա:Երեք օր անց ես թերթում կարդացի.

Տարօրինակ Ճակատագրական պատահար

Պարոն N-ը,ճանաչված գործարար Չիկագոյից,տուն գալիս մեջքից հրազենի երկու հարված է ստացել և տեղափոխվել մոտակա հիվանդանոց: Ապաքինման հնարավորությունները քիչ են:Ըստ ոստիկանության հաղորդագրության,պարոնը պատահական գնդակից է տուժել,որ արձակվել է մոտակա հրաձգարանից:

Եևս երկու օր անց ես ստացա մատիտով գրված հետևյալ նամակը

Հարգելի Կեյրո,չեմ կասկածում,որ դուք կարդացել եք հոդվածը:Ոստիկանությունը,ինչպես միշտ,սխալ հետքով է գնացել:Ես ուզում եմ մեկ անգամ ևս ձեզ շնորհակալություն հայտնել:Բժիշկները չեն կարողանում կանգնեցնել ներքին արյունահոսությունը,ինձ մի քանի ժամ է մնացել:Ոստիկանությանը ճիշտ ուղին ցույց չտաք:Ինչպես տեսաք,Ճակատագիրը դրեց իր վերջին խաղաքարտը...”

(շարունակելի)
Կիսվել` Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter

Գլուխ չորրորդ կամ Ստեղծագործական կյանքի ավարտը

April 9, 2011 Leave a comment

(սկիզբն այստեղ)

Իստ-Էնդում տեղի ունեցավ հանելուկային սպանություն.մարդասպանը, դռան վրա թողնելով իր ձեռքի արյունոտ հետքը, հեռացել էր հանցանքի վայրից: Ես առաջարկեցի իմ օգնությունը ոստիկանությանը,և արյունոտ հետքի գծերի վերլուծությունը ինձ հուշեց,որ սպանությունը կատարել է զոհի բարեկամը:Իմ կարծիքը հաշվի առնվեց,և ոստիկանությունը որոշ ժամանակ անց ձերբակալեց հանգուցյալի հորեղբոր որդուն,որին անուղղակիորեն կասկածվում էին սպանության մեջ:Որոշ ժամանակ անց,հարցաքննության ժամանակ,նա խոստովանում է հանցանքը:

Սակայն ես այդժամ չէի ցանկանում կիրառել պալմիստրիան պրոֆեսիոնալ մակարդակով:Ավելի ճիշտ,ես դեռ պատրաստ չէի այդ աշխատանքին, և զբաղվում էի սիրելի գործով ազատ ժամանակ` նորանոր օրինակներով հարստացնելով ձեռքերի հետքերի հավաքածուս,որն ունեի դեռահասությունից սկսած:

Շուտով իմ գրական տաղանդը սպառվեց: Ես այլևս չէի կարող բատաստեղծություններ գրել թերթերի համար: Կյանքն ինձանից ավելին էր պահանջում:Ընթերցողները իմ պոտենցիալի անկում նկատեցին, և սկսեցին վերադարձնել գործերս`պոեմները և հոդվածները,որոնք առաջ մեծագույն ուրախությամբ տպագրում  էին: Իրենց նամակներում խմբագիրները ափսոսանքի խոսքեր էին հայնտում կամ պարզապես գրում.”Ձեր ոճը փոխվել է և այլևս չի բավարարում մեր պահանջներին”:

Մի գորշ հոկտեմբերյան առավոտ ես վերադառնում էի Ֆլիթ փողոց միանգամայն մռայլ տրամադրությամբ կրոնական թերթի խմբագրի հետ տեղի ունեցած հարցազրույցից հետո: Այս մարդը միշտ ցուցաբերում էր ակնհայտ հետաքրքրություն իմ և իմ ստեցծագործական գործունեության հանդեպ: Հարգարժան Դ.-ն թերևս ամենաբարի խմբագիրն էր,որի հետ երբևէ բախտ է վիճակվել հանդիպել: Ի զարմանս ինձ, նա մոտեցրեց աթոռն ու խոսեց հետս հոր նման:Նա մատնանշեց նոր հոսանքները,որոնք առաջացել էին բանաստեղծություններիս մեջ,որոնք սակայն չէին համապատասհանում նրա`իմ մասին ունեցած կարծիքին: Ծերունու աչքերում ես մի պատանի էի,ով ընտրել էր «ճիշտ ուղին» կամ «լայն ճանապարհը»: Պարոն Դ.-ն իր պարտքն էր համարում տեղեկացնել ,որ ես հայտնվել եմ ընտրության առջև.ընտրություն,որն,ըստ պարոն Դ.-ի,կորոշի իմ հետագա կյանքը: Նա համարյա արցունքներն աչքերին ավելացրեց.

-Տղաս,դու հիմա կանգնած ես նեղ,փշածածկ արահետի վրա: Ընկնելով լայն ճանապարհից` դու քայլում ես նեղ շավղի վրա,որ հասանելի է միայն որոշ ոչ-ադեկվատ մարդկանց…

(շարունակելի)