Archive

Posts Tagged ‘ստատուսներ’

Լուրջ չեն մարդիկ տասնյոթ տարեկանում

September 19, 2014 Leave a comment

rambo

Լուրջ չեն մարդիկ տասնյոթ տարեկանում

Արթյուր Ռեմբո
1854—1891
Ֆրանսերենից թարգմանեց՝ Հախունց Տիգրան

1
Լուրջ չեն մարդիկ տասնյոթ տարեկանում,
Հունիսյան հաճելի երեկո լիմոնադի ուղեկցությամբ,
Աղմկոտ սրճարաններում լույսերն են առկայծում,
Իսկ Դուք դեռ զբոսնում եք այգում:

Ծառերը ծաղկել են և հաճելի են բուրում,
Օդն այպես փափուկ է, որ կոպերդ են փակվում,
Քաղաքից թեթև քամին է ներս մտնում
Գարեջրի և գինու բուրմունքով շուրջն օծում:

2
Նայում ես վեր և ինչ ես նկատում
Ծառի ճյուղից մի կտոր է կախված
Վրան ընկնող աստղ ասեղնագործված՝
Ամբողջովին սպիտակ, փոքր և նուրբ:

Խմիչքը թմրեցնել է շարունակում
Շամպայնի հյութը կարծես ուշքի չի բերում
Զառանցում ես, շուրքերդ համբույր են զգում
Որն անմիջապես ցնդում է, անհետանում…
Կարդալ ավելին

Advertisements