Archive

Posts Tagged ‘տնտեսական մարդասպան’

Մտորումներ Երրորդ Համաշխարհայինի մասին…

January 16, 2012 Leave a comment

Այսօր կխոսենք Երրորդ Համաշխարհային պատերազմի մասին:
Այն արդեն սկսվել է,եթե Դուք  չեք նկատում,ապա առնվազն կույր եք կամ մուգ-վարդագույն ակնոցներով եք նայում աշխարհին: Պատերազմ ասելով մարդիկ սովորաբար պատկերացնում են ռազմաճակատ,պատերազմող կողմեր,զինվորներ,ռազմական տեխնիկա և այլն:Սակայն այս պատերազմն ուրիշ է: Տարիներ առաջ մարդիկ հասկացան,որ կարելի է մեկ այլ երկրի պարտության մատնել առանց պատերազմի: Ում են պետք զոհեր,զախսված միլիարդներ,պայթուցիկ նյութեր,տանկեր,կործանիչներ?Կարելի է առանց այս դաժան մեթոդների էլ հաղթանակի հասնել: Երրորդ համաշխարհային պատերազմում գոյություն ունեն ուրույն,մինչ այժմ չկիրառված մի շարք հետաքրքիր “զենքեր”: Սույն հոդվածում կխոսենք դրանց մասին:
1.Տնտեսական գործիքներ
Վերջերս կարդում էի ամերիկացի տնտեսագետ Ջոն Փերքինսի “Տնտեսական մարդասպանի խոստովանությունը” գիրքը: Գրքի հեղինակն իր պնդմամբ ժամանակին աշխատել ամերիկյան որոշակի գաղնտի կազմակերպության վրա,որի հիմնական նպատակն է հարուստ ռեսուրսներ և էներգակիրներ ունեցող երկները հպատակեցումը և կցումը ամերիկյան համաշխարհային կայսրությանը: Ահա ձեզ այդ մեխանիզմի պարզագույն օրինակը.
Սկզբում տնտեսական մարդասպանը (այսուհետ ՏՄ)հանդիպում է ունենում որևէ երկրի էլիտայի հետ և նրանց է ներկայացնում այդ  երկրի զարգացման որոշակի ծրագիր: Ծրագրի ընդունման դեպքում կազմակերպությունը այդ երկրին պարտքով գումար է տրամադրում ինֆրակառուցվածքի զարգացման,արագընթաց ճամփաների կառուցման,օդանավակայանների տեխնոպարկերի շինարարության համար: Պարտքի տրամադրման կարևորագույն պայմաններից է ,սակայն,որ հիշյալ շինարարական աշխատանքերը պետք է կատարեն ՄԻԱՅՆ ամերիկայն ընկերությունները: Չնայած այն հանգամանքին,որ,դրամական միջոցների զգալի մասը նույնիսկ չի էլ լքում ամերիկայի սահմանները,պատք վերցնող երկիրը պետք է մարի այն`տոկոսներով: Եթե ՏՄին հաջողվում է կատարել իր առաջադրանքը,ապա պարտքն այնքան մեծ է լինում,որ պարտապանը մի քանի տարուց անընդունակ կլինի մարել պարտքը և կհայտնվի դեֆոլտում:Իսկ հետո ամերիկացիները կառաջարկեն պարտքի մարման “ալտերնատիվ” տարբերակ: Պարտապան երկիրը պետք է քվեարկի ամերիկայի առաջարկած նախագծերի համար ՄԱԿում,թույլ տա ամերիկային տեղադրել իր ռազմական բազաները այդ երկրի տարածքում,թույլատրի ամերիկացիներին ձեռք գցել այդ երկրի օգտակար հանածոներին`օրինակ նավթին կամ Պանամայի ջրանցքին:Ընդ որում,պարտապանը շարունակում է պարտապան մնալ.ահա մեկ երկիր էլ միացավ գլոբալ կայսրությանը:
Այդ մեխանիզմին առավել մանրամասն տեղեկանալու և ՏՄի կյանքի պատմությանը ծանոթանալու համար ուղղակի փնտրեք այս գիրքը համացանցում:
2.Ինֆորմացիոն պատերազմ Կարդալ ավելին

Advertisements