Archive

Posts Tagged ‘քյառթու’

Մտորումներ հանրախանութների մասին

December 21, 2011 3 comments

Հայաստանը հիրավի մի դրախտավայր է եղել: Երկրամաս,որտեղ ըստ Աստվածաշնչի,Նոյը բնակություն է հաստատել սփռելով իր զարմը…Բազմաթիվ գիտնականներ հայկական բնաշխարհը դրախտ էն համարում և դրա համար նրանք լուրջ հիմքեր ունեն:
Իսկ Դուք տեսել եք թե ինչի է վերածվել այս տարածքը վերջերս? Միայն ցածր զարգացում և ուղեղի պարզագույն կառուցվածք ունեցող մարդիկ կարող էին վերցնել այս դրախտային անկյունը,այս Էդեմի օրորոցը և վերածել այն մի հսկայական ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ: Իրար հետևից,ամեն մի կիլոմետրի վրա,փոքր խանութ կամ սուպերմարկետ,կապ չունի..Սուպերմարկետների միջև կան փոքր խանութներ,փոքր խանութների միջև կան լցակայաններ,խորովածանոցներ,ֆասթ ֆուդեր և այլն:
Մարդկանց երևի դա դուր չի գալիս?Ընդհակառակը Կարդալ ավելին

Advertisements

Армянская раБЗодия

November 11, 2011 Leave a comment

Իմ սիրելի ընկեր Ինեսսան այսօր մի հիանալի բանաստեղծություն է ներկայացնում մեր բոլորի ուշադրությանը:

Однажды скукою, апатией томимый,
Сидел на корточках рабиз и мудро причитал,
Смотрел на физиономию небритую он в луже,
Попутно пыль с цицаков* осторожненько сдувал.

Хоть молод был годами он и мало в жизни знал,
Слагал он речь и философствовал как старец,
Как будто мудрость с материнским молоком впитал,
И словно давит на него всей жизни надмевающая тяжесть.

Весь мир не прав и пуп земли – армянское мышление,
Нет правильней и истенней явления чем армян менталитет,
Ведь все преемственно, “умно” и главное, не предано забвению,
Один порок лишь есть – что знаний о традицияx нет.

Что бегают девицы за достатком, за успеxом,
Что нет девицы, что оценит его внутренний мирок,
Что главное вокруг- фасон, а в музыке – мелизмы,
И что подумает сосед, что скажет друг, проглотит ли позор?

Что девственность превыше человека, индивида,
Должна жена быть возрастом его моложе и глупей,
Что главное по жизни – это цифры и подсчеты,
И мнение общества превыше всеx, ценней.

Что виноваты все в его тяжелой дxарме, в неудачаx,
Что жизнь неспрведлива и судьба его горька,
Что есть достаток, дом, машина у соседа,
Что главное в мужчине – это толща кошелька.

Так думал наш рабиз, бубнил под нос он истины такие,
Как вдруг шагнул проxожий в лужу, не смотря,
Забрызгал грязью он нечаянно цицаки роковые,
И мысли нить прервал он, молча отойдя.

*цицак – остроносая обувь

Կարդացեք նաև`

Խոսք իմ հալալին…

Քյառթու ձեռքեր

Բրյուսովի անվան քյարթաբանական քոլեջը

Բրյուսովի անվան քյարթաբանական քոլեջը

October 19, 2011 Leave a comment


Ահա թե ինչ եմ գտել այսօր համացանցում թափառելիս:

Բրյուսովի անվան քյարթաբանական քոլեջը հայտարարում է դասընթացներ հետևյալ մասնագիտություններով

  • Կլասսիկ բազառի տերմինալոգիա

  • Կռուտիտի հիմունքներ

  • Կուռաժիտի գաղտնիքներ

  • Քֆրտոցի տերմինալոգիա

  • Վազվռատ, գռուզիտ, ունիժատ

  • Ֆլեշ քֆրտել ու հետո տակից դուրս գալ

  • Բեզատչոտ չափալախի գաղտնիքները

  • ՈՒնիժատ՝ հակառակորդի հետ շփման անմիջական պայմաններում

  • Գառլախոլոգիա

  • Աչոտի հոգեբանություն

  • Նեդարազումենկա մոմենտների վերլուծություն և ապակողմնորոշումից դուրս գալու հիմունքներ

  • Սամասուդի բաղկացուցիչ մասերը

  • Աբառոտկի և կռուտիտի կիրառումը առօրեայում

  • Ֆուֆլոների հայտնաբերում լաբորոսկոպիկ մեթոդներով

  • Խփոցու ծագումնաբանությունը և դարավոր ուղին

  • Հետապնդում, բացահայտում, նվաստացում

  • Գող Վասիլի թեորեմները

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.

Լավագույն ուսանողները և շրջանավարտները կպարգևատրվեն Վահրամ Սահակյանի Փառքի առաջին աստիճանի շքանշանով, կունենան ԼՈՔՇԻ միջազգային ստատուսով դիպլոմ և կարող են ընդունվել հետագայում մագիստրատուրա՝ կրթությունը շարունակելու նպատակով:

Կարդացեք նաև`

Խոսք իմ հալալին…

Քյառթու ձեռքեր

Армянская раБЗодия

Խոսք իմ հալալին…

September 26, 2011 1 comment

Խոսք իմ հալալին

Լսիր հալալ,պատգամ որպես
Քո զուլալի խոսքը սրտանց,
Այսօրվանից հանձնում եմ քեզ
Մշտադալար Ճիշտը հազարագանձ:

Պիսկել է նա դաժանաբար
Վատ ԼաԳոտներին ժամանակի,
Լույսով լցրել առօրյան
Գաղութներ նստած լավ խարեբների:

Նրան են հիշել թեմայի վախտ
Ասիչները ճարտախոս,
Իսկ հետո էլ որոտացել
Դարձել կռիվ,խփոցի,լացուկոծ:

Հիմա եկել, քեզ է հասել
Նրա կարկաչը դարավոր
Հիշիր ճիշտը Դու անարատ
Որ միշտ կապրի դարեդար…

Քյառթու ձեռքեր

May 7, 2011 Leave a comment

Երթուղայինում նստած ինչպես միշտ հայացքով ուսումնասիրում էի կողքիս նստած մարդկանց ձեռքերը:Երբ  լսեցի դիմացս նստած երկու տղաների` քյառթերի ցեղի երկու  կարկառուն ներկայացուցիչների խոսակցությունը,ակամայից  ամբողջ ուշադրությունս նրանց սևեռեցի ու սկսեցի ուսումնասիրել նրանց ձեռքերը: Այդ դեպքից հետո ես հետազոտեցի շատ քյառթերի ձեռքեր: Այդ հետազոտությունների արդյունքում բացահայտեցի մի շարք բնավորության գծեր և խառնվածքի առանձնահատկություններ,որոնք արտահայտվում են ձեռքերի վրա որոշակի նշանների տեսքով: Սույն հոդվածում կխոսեմ այդ նշանների մասին,որոնք  կօգնեն ձեզ պարզել,արդյոք ձեր կողքինը քյարթ է,թե ոչ:

Նկ. 1

1.Ափի վրա կան միայն երեք հիմնական գծերը
Ինչպես տեսնում եք Նկ.1 ում ձեռքի վրա կան միայն հիմնական երեք գծերը`սրտի,գլխի և կյանքի:Սովորաբար այսպիսի մարդիկ չունեն կյանքում ինչ-որ կոնկրետ նպատակ,Ճակատագրից նվերներ և պարգևներ են սպասում,սակայն ապարդյուն: Այսպիսի մարդկանց կյանքը մեծապես կախված է հենց իրենցից:

Նկ.2

2.Կարճ եղունգներ.
Նկ. 2 ում պատկերված են կարճ եղունգներ: Եթե եղունգի լայնությունը ավելի մեծ է քան եղունգի երկարություն,ապա այդպիսի եղունգը կոչվում է կարճ: Կարճ եղունգներ ունեցող մարդիկ անհամբեր,դյուրագրգիռ են լինում: Նրանք ունեն կրիտիկական մտածելակերպ,սիրում են քննադատել և բողոքել: Եթե ձեռքի գույնը վառ կարմիր է և  եղունգները կարճ են,ապա այդպիսի մարդը սիրում է վիճաբանել,պնդել իրենը,երբեմն դա կարող է վերածվել քաշքշուքի կամ անգամ կռվի:

Նկ.3

3.Մարսի մեծ թումբ
Նկ. 3 ում բաց գույնով ներկված է Մարսի թումբը:Եթե ձեր կողակիցն ունի նկարում պատկերված Մարսի թումբը,ապա նա շատ ագրեսիվ է,ինքնասածի և անուղղելի:Նման մարդիկ տաքարյուն են:Եթե մարդու եղունգները կարճ են և Մարսի թումբն էլ լավ արտահայտված,ապա նա անհավասարակշիռ է:Նա չի կարողանում իրեն տիրապետել,ջղայնության պահին անկառավարելի նեգատիվ  էներգիայի ժայթքում է տեղի ունենում,ինչը բերում է բռնության և ագրեսիայի արտահայտման տվյալ անձի կողմից:

Նկ. 4

4.Կարճ գլխի գիծ
Նկ. 4 կարմիր գույնով պատկերված է գլխի գիծը,որն ,ինչպես տեսնում եք, բավականին կարճ է:Այսպիսի կարդիկ պրակտիկ մտածելակերպ ունեն,միշտ շարժվում են իրենց ուրույն ուղղով,սովորում են միայն իրենց սխալների վրա,չեն լսում իրենց ընկերների և բարեկամներին:Նրանք արագ որոշումներ են կայացնում,քիչ հետո զղջում են արածի համար..բայց ավաղ արդեն ուշ է լինում:

Կիսվել  Add to FaceBookAdd to Google BookmarkAdd to Twitter